Զորակոչվել է 1941 թվականի մայիսին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է 80-րդ հատուկ ծովային դեսանտային բրիգադի կազմում, այնուհետև՝ 3-րդ բելառուսական, Ուկրանիայի՝ 1-րդ և 3-րդ ռազմաճակատներում։ Եղել է հետախույզ։ Փառքի շքանշանների արժանացել է Կարելական պարանոցում, Մերձբալթիկայի և Լեհաստանի վերագրավման, Արևելյան Պրուսիայում մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ 1946 թվականին զորացրվելուց հետո աշխատել է Թբիլիսիում, Սիսիանում, 1955 թվականից՝ Երևանի ալյումինի գործարանում՝ որպես ապարատավար։ Պապոյանի մարտական ուղին արտացոլված է «Քայլում է զինվորը» վավերագրական ֆիլմում[2]։
Кавалеры ордена Славы трёх степеней: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии Д. С. Сухоруков. — М.: Воениздат, 2000. — 703 с. — 10 000 экз. — ISBN 5-203-01883-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 132)։