Ռուբեն Հախնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Հախնազարյան
Ռուբեն Հախնազարյան
Ծնվել է1888(1888)
ԾննդավայրՆախիջևան
Մահացել է1972(1972)
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի այգեգործության և գինեգործության դպրոցը
Մասնագիտությունգինեգործ
Աշխատավայր«Արարատ» տրեստի գինու կոմբինատ
Պարգևներ և
մրցանակներ
պատվո նշան շքանշան

Ռուբեն Հախնազարյան (1888, Նախիջևան - 1972), հայ գինեգործ, Պատվո շքանշանի ասպետ[1]:

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Հախնազարյանը ծնվել է 1888 թվականին Նախիջևան քաղաքում։ 1904-1907 թվականներին սովորել է Թբիլիսիի այգեգործության և գինեգործության դպրոցը[1]։

1921-49 թվականին եղել է «Արարատ» տրեստի գինու կոմբինատի գլխավոր գինեգործի տեղակալ։ 1949-55 թվականներին եղել է գլխավոր գինեգործ, 1955-70 թվականներին՝ գինու լցման արտադրամասի և կոլեկցիոն մառանապետ։

Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով, հրատարակել է (1925 թվականին, Օդեսա) Լ․ Թաիրովի 40-ամյակին և նրա գործունեությանը նվիրված մի գրքույկ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 269 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։