Ռուբեն Լուսինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Լուսինյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1906(1906-09-05)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 16, 1973(1973-12-16) (67 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Մասնագիտությունարձակագիր

Ռուբեն Լուսինյան (1906, սեպտեմբերի 5 - 1973, դեկտեմբերի 16), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թ.-ից։

Ծնվել է Թիֆլիսում։ 1924 թ.-ին ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը։ 1924-1931 թթ.-ին ուսուցչություն է արել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և Ախալքալաքի շրջանում։ 1931-1934 թթ.-ին որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ աշխատել է Թիֆլիսի «Պրոլետար» օրաթերթում։ 1936 թ.-ին եղել է Վրացական ԽՍՀ ազգային փոքրամասնությունների գրականության բաժնի վարիչը։ 1942-1945 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1948 թ.-ին ավարտել է Լվովի ատամնաբուժական դպրոցը։ 1948-1954 թթ.-ին աշխատել է Լվովի քաղաքային թիվ 12 ատամնաբուժական հիվանդանոցում։ 1968 թ.-ից ապրել է Երևանում։

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ողբերգություն Տերևաթափի փողոցում» (Լվով, 1963 թ.), ուկրաիներեն՝ «Գողը և ջութակը» (Լվով, 1968 թ.)։ Մահացել է Երևանում[1]:

Ռ. Լուսինյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայանե, Երևան, 1932 թ.։
  • Ձկնորսի աղջիկը, Երևան, Հայպետհրատ, 1959 թ., 136 էջ։
  • Ողբերգություն Տերևաթափի փողոցում, Երևան, Հայպետհրատ, 1963 թ., 280 էջ։
  • Անավարտ նամակ, Երևան, «Հայաստան», 1973 թ., 468 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 217