Ռուբեն դե լա Ռեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռուբեն Դե լա Ռեդից)
Ռուբեն Դե լա Ռեդ
իսպ.՝ Rubén de la Red Gutiérrez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռուբեն Դե լա Ռեդ Գուտիերես
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 5, 1985(1985-06-05)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 186 սմ
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1999-2004 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 95 (14)
2004-2010 Իսպանիա Ռեալ Մադրիդ 17 (1)
2007-2008  Իսպանիա Խետաֆե 31 (2)
Ազգային հավաքական
2008 Իսպանիա Իսպանիա 3(1)
Մարզչական կարիերա
2012-2015 Իսպանիա Ռեալ Մադրիդ (Կադետե B)
2015-ներկա Իսպանիա Խետաֆե B
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռուբեն դե լա Ռեդ Գուտիերես (իսպ.՝ Rubén de la Red Gutiérrez, հունիսի 5, 1985(1985-06-05)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել իսպանական «Ռեալ Մադրիդի» կազմում։

Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե լա Ռեդը իր կարիերան սկսել է իսպանական «Ռեալ Մադրիդի» կազմում։ 1999-2004 թվականներին նա հանդես է եկել «Ռեալ Մադրիդի» ակադեմիայում։

Թիմի հիմնական կազմում Դե լա Ռեդը իր դեբյուտը նշել է 2004 թվականի նոյեմբերի 10-ին՝ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Տեներիֆե»-ի դեմ խաղում[2]։ Լա Լիգայի շրջանակներում Դե լա Ռեդը իր դեբյուտը նշել է 2005 թվականի սեպտեմբերի 22-ին՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում[3]։

Թիմի կազմում իր առաջին գոլը Դե լա Ռեդը խփել է 2006 թվականի նոյեմբերի 9-ին՝ «Էսիհա»-ի դեմ խաղում[4]։ 2007 թվականի հուլիսին Դե լա Ռեդը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2011 թվականը[5]։

«Խետաֆե»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի 31-ին Դե լա Ռեդը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Խետաֆե»[6]։ Թիմի կազմում նա հիմնականում հանդես է եկել խաղարկողի դիրքում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Իսպանիայի ազգային հավաքականում հանդես գալը Դե լա Ռեդը խաղացել է Իսպանիայի երիտասարդական հավաքականում։ Իսպանիայի ազգային հավաքականում նա իր դեբյուտը նշել է Եվրո 2008 թվականի ընթացքում։

Իսպանիայի հավաքականի կազմում Դե լա Ռեդը իր առաջին գոլը խփել է 2008 թվականի հունիսի 18-ին՝ Հունաստանի հավաքականի դեմ խաղում[7]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կադետե B»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Դե լա Ռեդը ստանձնել է Ռեալ Մադրիդի մանկապատանեկան թիմի՝ «Կադետե B»-ի գլխավոր մարզչի պաշտոնը։ Հենց առաջին մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ դարձել է առաջնության հաղթող։ Նրա գլխավորությամբ է հանդես եկել նաև Զինեդին Զիդանի որդին՝ Լյուկա Զիդանը։

«Խետաֆե B»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 20-ին Դե լա Ռեդեն դարձել է «Խետաֆե B»-ի գլխավոր մարզիչ[8]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռեալ Մադրիդ 2004/05 0 0 1 0 0 0 1 0
2005/06 3 0 0 0 2 0 5 0
2006/07 7 0 2 1 1 0 10 1
Արդյունք 10 0 3 1 3 0 16 1
Խետաֆե 2007/08 31 2 7 3 11 3 49 8
Արդյունք 31 2 7 3 11 3 49 8
Ռեալ Մադրիդ 2008/09 7 1 3 1 1 0 11 2
2009/10 0 0 0 0 0 0 0 0
Արդյունք 7 1 3 1 1 0 11 2
Կարիերայի արդյունք 48 3 13 5 15 3 76 11

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Տեսակ
1. հունիսի 18, 2008 Ռեդ Բուլլ Արենա, Զալցբուրգ, Ավստրիա Հունաստան Հունաստան 1–1 1–2 Եվրո 2008

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹԻմ Երկիր Սկիզբ Վերջ Արձանագրություն
Խ Հ Ո Պ Հաղթանակի %
Խետաֆե B Իսպանիա Իսպանիա հոկտեմբերի 25, 2015 հունիսի 16, 2016 29 9 0 20 31,03

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեգունդա B-ի չեմպիոն - 2004/05
  • Իսպանիայի չեմպիոն - 2006/07
  • Իսպանիայի սուպերգավաթակիր - 2008
  • Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2007/08

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոն (Մ19) - 2004
  • Եվրոպայի չեմպիոն - 2008

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի մանկապատանեկան առաջնության չեմպիոն - 2012/13

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. «Solari coloca al Madrid en octavos» [Solari sends Madrid through to last-16] (Spanish). El Mundo. 2004 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Real Madrid 3–1 Athletic Bilbao». ESPN Soccernet. 2005 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «El Real Madrid devuelve al Écija a la realidad» [Real Madrid returns Écija to reality] (Spanish). El Mundo. 2006 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «De la Red renews contract». Real Madrid C.F. 2007 թ․ հուլիսի 21.
  6. «Rubén de la Red transferred to Getafe SAD». Real Madrid C.F. 2007 թ․ սեպտեմբերի 1.
  7. «Russia 2–0 Sweden & Greece 1–2 Spain». BBC Sport. 2008 թ․ հունիսի 18. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
  8. «Rubén de la Red nuevo entrenador del Getafe B» [Rubén de la Red new coach of Getafe B] (Spanish). Getafe CF. 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]