Ռուբեն դե լա Ռեդ
Ռուբեն Դե լա Ռեդ իսպ.՝ Rubén de la Red Gutiérrez | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Ռուբեն Դե լա Ռեդ Գուտիերես | |||||||||||
Ազգությունը | իսպանացի | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 5, 1985[1] (38 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | |||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռուբեն դե լա Ռեդ Գուտիերես (իսպ.՝ Rubén de la Red Gutiérrez, հունիսի 5, 1985[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել իսպանական «Ռեալ Մադրիդի» կազմում։
Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Դե լա Ռեդը իր կարիերան սկսել է իսպանական «Ռեալ Մադրիդի» կազմում։ 1999-2004 թվականներին նա հանդես է եկել «Ռեալ Մադրիդի» ակադեմիայում։
Թիմի հիմնական կազմում Դե լա Ռեդը իր դեբյուտը նշել է 2004 թվականի նոյեմբերի 10-ին՝ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Տեներիֆե»-ի դեմ խաղում[2]։ Լա Լիգայի շրջանակներում Դե լա Ռեդը իր դեբյուտը նշել է 2005 թվականի սեպտեմբերի 22-ին՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում[3]։
Թիմի կազմում իր առաջին գոլը Դե լա Ռեդը խփել է 2006 թվականի նոյեմբերի 9-ին՝ «Էսիհա»-ի դեմ խաղում[4]։ 2007 թվականի հուլիսին Դե լա Ռեդը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2011 թվականը[5]։
«Խետաֆե»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի օգոստոսի 31-ին Դե լա Ռեդը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Խետաֆե»[6]։ Թիմի կազմում նա հիմնականում հանդես է եկել խաղարկողի դիրքում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ Իսպանիայի ազգային հավաքականում հանդես գալը Դե լա Ռեդը խաղացել է Իսպանիայի երիտասարդական հավաքականում։ Իսպանիայի ազգային հավաքականում նա իր դեբյուտը նշել է Եվրո 2008 թվականի ընթացքում։
Իսպանիայի հավաքականի կազմում Դե լա Ռեդը իր առաջին գոլը խփել է 2008 թվականի հունիսի 18-ին՝ Հունաստանի հավաքականի դեմ խաղում[7]։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կադետե B»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին Դե լա Ռեդը ստանձնել է Ռեալ Մադրիդի մանկապատանեկան թիմի՝ «Կադետե B»-ի գլխավոր մարզչի պաշտոնը։ Հենց առաջին մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ դարձել է առաջնության հաղթող։ Նրա գլխավորությամբ է հանդես եկել նաև Զինեդին Զիդանի որդին՝ Լյուկա Զիդանը։
«Խետաֆե B»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հոկտեմբերի 20-ին Դե լա Ռեդեն դարձել է «Խետաֆե B»-ի գլխավոր մարզիչ[8]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Միջազգային | Արդյունք | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ռեալ Մադրիդ | 2004/05 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2005/06 | 3 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 5 | 0 | |
2006/07 | 7 | 0 | 2 | 1 | 1 | 0 | 10 | 1 | |
Արդյունք | 10 | 0 | 3 | 1 | 3 | 0 | 16 | 1 | |
Խետաֆե | 2007/08 | 31 | 2 | 7 | 3 | 11 | 3 | 49 | 8 |
Արդյունք | 31 | 2 | 7 | 3 | 11 | 3 | 49 | 8 | |
Ռեալ Մադրիդ | 2008/09 | 7 | 1 | 3 | 1 | 1 | 0 | 11 | 2 |
2009/10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Արդյունք | 7 | 1 | 3 | 1 | 1 | 0 | 11 | 2 | |
Կարիերայի արդյունք | 48 | 3 | 13 | 5 | 15 | 3 | 76 | 11 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Տեսակ |
---|---|---|---|---|---|---|
1. | հունիսի 18, 2008 | Ռեդ Բուլլ Արենա, Զալցբուրգ, Ավստրիա | ![]() |
1–1 | 1–2 | Եվրո 2008 |
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹԻմ | Երկիր | Սկիզբ | Վերջ | Արձանագրություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Հաղթանակի % | |||||||
Խետաֆե B | ![]() |
հոկտեմբերի 25, 2015 | հունիսի 16, 2016 | 29 | 9 | 0 | 20 | 31,03 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեգունդա B-ի չեմպիոն - 2004/05
- Իսպանիայի չեմպիոն - 2006/07
- Իսպանիայի սուպերգավաթակիր - 2008
- Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2007/08
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի չեմպիոն (Մ19) - 2004
- Եվրոպայի չեմպիոն - 2008
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանիայի մանկապատանեկան առաջնության չեմպիոն - 2012/13
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Solari coloca al Madrid en octavos» [Solari sends Madrid through to last-16] (Spanish)։ El Mundo։ նոյեմբերի 11, 2004։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ «Real Madrid 3–1 Athletic Bilbao»։ ESPN Soccernet։ սեպտեմբերի 22, 2005։ Վերցված է նոյեմբերի 28, 2012
- ↑ «El Real Madrid devuelve al Écija a la realidad» [Real Madrid returns Écija to reality] (Spanish)։ El Mundo։ նոյեմբերի 9, 2006։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ «De la Red renews contract»։ Real Madrid C.F։ հուլիսի 21, 2007
- ↑ «Rubén de la Red transferred to Getafe SAD»։ Real Madrid C.F։ սեպտեմբերի 1, 2007
- ↑ «Russia 2–0 Sweden & Greece 1–2 Spain»։ BBC Sport։ հունիսի 18, 2008։ Վերցված է մարտի 2, 2011
- ↑ «Rubén de la Red nuevo entrenador del Getafe B» [Rubén de la Red new coach of Getafe B] (Spanish)։ Getafe CF։ հոկտեմբերի 20, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-10-ին։ Վերցված է հոկտեմբերի 29, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուբեն դե լա Ռեդ պրոֆիլը BDFutbol կայքում
- National team data
- Official website
|
- Հունիսի 5 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Խետաֆեի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ