Ռուբանչիկի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Ռուբանչիկի տուն
2013 Taganrog Dom Rubanchika.jpg
Տեսակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ
Ռուբանչիկի տունը գտնվում է Ռուսաստանում
Ռուբանչիկի տուն

Ռուբանչիկի տուն (ռուս.՝ Дом Рубанчика), հինավուրց երկհարկանի շենք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում (Տուրգենևի նրբանցք, 12), XIX դարի ճարտարապետության հուշարձան է։ 6101261000 կոդով ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականի նախագծով` գոյություն ունեցող երկհարկանի տանը կամարակապ դարպասի միջոցով ավելացվել են երկու պատուհաններ և մուտք առաջին հարկում, իսկ երկրորդ հարկում` երեք պատուհաններ և պատշգամբ դարպասի վերևում[2]։

Մինչև 1906 թվականը տունը պատկանել է Սարանդինո ընտանիքին, իսկ 1906-1915 թվականներին` Մ. Ռուբանչիկին[2]։ 1910-ական թվականներին Ռուբանչիկն այստեղ ունեցել է մասնավոր լուսանկարչատուն[2]։

Շենքը գրականության մեջ հայտնի է նաև որպես Սարանդինոյի տուն[2]։

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի ճակատը զարդարված է ատամնաշարերով, կոպտատաշ քարերով, լուսամուտների պարակալներով։

Արդի վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի ճակատն աղավաղված է կցակառույցով` նկուղային հարկում գտնվող խանութի միահարկ մուտքով, մետաղապլաստիկ պատուհաններով, պարզունակ մետաղական լուսամուտաճաղերով։

Տան հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յակով Օսիպովիչ Ռուբանչիկ (1899-1948), խորհրդային ճարտարապետ, նկարիչ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Культурное наследие Российской Федерации, объект № 6101261000»։ Վերցված է 2017 Փետրվար 23 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Назаренко И.В., Кукушин В.С. Сарандино дом // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 624.
  3. Кашаверская Ю. Неоконченная рукопись Якова Рубанчика // АРДИС. — 2004. — № 3.