Jump to content

Ռոստով արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոստով Արենաից)
Ռոստով արենա
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Երկիր Ռուսաստան
Բացված2017
ՍեփականատերՌոստովի մարզ
Տարողություն45 000
Տնային թիմՌոստով ՖԱ
Կայքrostov-arena.ml
Քարտեզ
Քարտեզ
 Rostov Arena Վիքիպահեստում

Ռոստով արենա (ռուս.՝ Ростов Арена[1]), ֆուտբոլային մարզադաշտ Դոնի Ռոստովում[2]։ 2010 թվականի դեկտեմբերի 2-ի ՖԻՖԱ-ի որոշմամբ Ռուսաստանի պաշտոնական հայտի հիման վրա մարզադաշտում տեղի կունենա 2018 թվականի աշխարհի առաջնության խաղերը[3]։

Տնային թիմը՝ «Ռոստով»։ Արենայի բացումը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 15-ին՝ 2017/2018 ՌԴՊԼ 26-րդ տուրի «Ռոստով»-«ՍԿԱ-Խաբարովսկ» (2:0) հանդիպմամբ։

Ապագա մարզադաշտի համար ընտրվել է Դոն գետի ձախ ափը։ Շինարարության գինը կազմում է 19,8 միլիարդ ռուբլի։

Ենթադրյալ բնութագրիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կառուցման տարեթիվ՝ 2018
  • Տարողություն՝ 45 000 (2018 ԱԱ)
    • 37868 (2018 ԱԱ հետո)
    • VIP՝ 754
    • Մամուլ՝ 2280[4]
  • Լուսավորություն՝ 2100 լյուքս

Մարզադաշտը պետք է հայտնվի Դոն գետի ձախ ափին, Թիավարման ջրանցքի մոտ։ Ռոստովի մարզադաշտը մյուս մարզադաշտերի մեջ առանձնանում է յուրօրինակ ճարտարապետական լուծմամբ։ Հյուսիսային տրիբունան բաց կլինի, այնտեղից կբացվի Դոն գետի գեղեցիկ տեսարան։ Մայիսի 13-ին Մոսկվայում ներկայացված նախագծի համաձայն` Ռոստովի մարզադաշտը կհամապատասխանի ՖԻՖԱ-ի բոլոր հիմնական պահանջներին. կլինեն մանրակրկիտ մտածված անվտանգության համակարգեր, հատուկ կարիքավորների համար տեղեր, VIP-տարածքներ, լրատվամիջոցների համար նախատեսված տեղեր և այլն։

Քաղաքի ամենախոշոր հրապարակում՝ Թատերական հրապարակում, նախատեսվում է հսկայական էկրաններ տեղադրել, որպեսզի մարզադաշտում տեղ չունեցող երկրպագուները կարողանան հետևել աշխարհի առաջնության խաղերին։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Ժամ Թիմ #1 Հաշիվ Թիմ #2 Փուլ Հաճախելիություն
Հունիսի 17 2018 21:00 Բրազիլիա  1–1 Շվեյցարիա Խումբ E 43,109[5]
Հունիսի 20 2018 18:00 Ուրուգվայ  1–0 Սաուդյան Արաբիա Խումբ A 42,678[6]
Հունիսի 23 2018 18:00 Հարավային Կորեա  1–2 Մեքսիկա Խումբ F 43,472[7]
Հունիսի 26 2018 21:00 Իսլանդիա  1–2 Խորվաթիա Խումբ D 43,472[8]
Հուլիսի 2 2018 21:00 G խմբի հաղթող  — 2-րդ տեղ H խմբում Ռաունդ 1/8
Մարզադաշտի տեսքը D տրիբունայից
Մարզադաշտի տեսքը D տրիբունայից


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Александр Николич (2015 թ․ մայիսի 21). «Новый стадион к ЧМ-2018 в Ростове-на-Дону получит название «Ростов-Арена»» (ռուսերեն). ИА «Чемпионат-Ростов». Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  2. Л. Рудницкий. (24.12.2010). «Планы строительства и реконструкции российских стадионов к ЧМ-2018» (ռուսերեն). stroyka.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «Russia to host 2018 FIFA World Cup» (անգլերեն). Официальный сайт ФИФА. 02.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «Стадион ЧМ-2018. Ростов-на-Дону».(չաշխատող հղում)
  5. «Match report – Group E – Brazil - Switzerland» (PDF). FIFA.com. FIFA. 2018 թ․ հունիսի 17. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  6. «Match report – Group A – Uruguay - Saudi Arabia» (PDF). FIFA.com. FIFA. 2018 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  7. «Match report – Group F – Korea Republic - Mexico» (PDF). FIFA.com. FIFA. 2018 թ․ հունիսի 23. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  8. «Match report – Group D – Iceland - Croatia» (PDF). FIFA.com. FIFA. 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.