Ռոսանա Բերտոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսանա Բերտոնե
 
Կուսակցություն՝ Խուստիսիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Universidad Nacional del Litoral?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 9, 1972(1972-05-09) (51 տարեկան)
Ծննդավայր San Salvador, San Salvador Department, Էնտրե Ռիոս, Արգենտինա
Քաղաքացիություն  Արգենտինա

Ռոսանա Բերտոնեе (իսպ.՝ Rosana Bertone, մայիսի 9, 1972(1972-05-09), San Salvador, San Salvador Department, Էնտրե Ռիոս, Արգենտինա), Արգենտինայի պետական և քաղաքական գործիչ։ 2015 թվականի դեկտեմբերի 10-ից զբաղեցնում է Հրո Երկիր նահանգի նահանգապետի պաշտոնը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսանա Բերտոնեն ծնվել է 1972 թվականի մայիսի 9-ին Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգի Սան Սալվադոր քաղաքում։ 1995 թվականին ավարտել է Դել Լիտորալ ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2001 թվականին ընտրվել է Արգենտինայի Պատգամավորների պալատ Հրո Երկրից, վերընտրվել է 2005 և 2009 թվականներին[2]։ 2010 թվականին նա դեմ է հանդես եկել երկրում միասեռ ամուսնությունների օրինականացման իր կուսակցության ծրագրերին[3]։

2011 թվականին Ռոսանա Բերտոնեն մասնակցել է Հրո Երկրի նահանգապետի ընտրություններին, սակայն երկրորդ փուլում պարտվել է Ֆաբիան Ռիոսին։ 2013 թվականին Ռոսանա Բերտոնեն Արգենտինայի Սենատ է ընտրվել Հրո Երկրից[2]:2015 թվականին նա կրկին առաջադրել է իր թեկնածությունը Հրո Երկրի նահանգապետի պաշտոնում՝ առաջին փուլում հավաքելով ձայների 42,26 %-ը։ 2015 թվականի հունիսի 28-ին Ռոսանա Բերտոնեն հաղթել է Ֆեդերիկո Սյուրանոյին՝ հավաքելով ձայների ավելի քան 50% -ը և դառնալով Հրո Երկրի նահանգապետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «FPV won Tierra del Fuego runoff and Rosana Bertone is the new Governor». Télam. 2015 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  2. 2,0 2,1 Bertone, Rosana. «Curriculum vitae». Campaign website. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  3. 3,0 3,1 «Bertone triumphs in Tierra del Fuego as opponent concedes defeat». Buenos Aires Herald. 2015 թ․ հունիսի 29. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսանա Բերտոնե» հոդվածին։