Ռոջեր Հայորնս
Ռոջեր Հայորնս | |
---|---|
Ծնվել է | 1975[1][2][3][…] |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | Birmingham Institute of Art and Design? |
Մասնագիտություն | տեքստիլ նկարիչ, գծանկարիչ, multimedia artist, քանդակագործ և վիզուալ արտիստ |
Ոճ | ժամանակակից արվեստ |
Թեմաներ | քանդակագործություն[5] և Կերպարվեստ[5] |
Roger Hiorns Վիքիպահեստում |
Ռոջեր Հայորնս (անգլ.՝ Roger Hiorns, 1975[1][2][3][…], Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ժամանակակից նկարիչ։ 2009 թվականին առաջադրվել է «Turner մրցանակի»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մեծ Բրիտանիայի Բերմինգհեմ քաղաքում 1975 թվականին։ 1991-1993 թվականներին հաճախել է Արվեստի Բուրնեվիլ քոլեջ, իսկ 1993-1996 թվականներին՝ Գոլդսմիթ քոլեջ։ Ապրում է Լոնդոնում[6]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոջեր Հայորնսն օգտագործում է անսովոր նյութեր՝ ստեղծելով զարմանալի փոխակերպումներ հայտնաբերված օբյեկտների և քաղաքային միջավայրի հետ՝ կոյուղու կայանից ելնող կրակ, մետաղական մակերևույթ՝ լցված ոգիներով, բյուրեղներ, որոնք ծածկում են արտադրական կառույցները։ Նկարչին առավել մեծ ճանաչում է բերել ինստալյացիան Հարավային Լոնդոնում, որտեղ նա վերափոխել է նախկին բնակարանը՝ մակերեսները ծածկելով պղնձի սուլֆատի փայլուն կապույտ բյուրեղներով։ Քաղաքային բնակարանի պատերին, հատակին և առաստաղին զարմանալի գեղեցիկ և փայփլուն ելուններ ստանալու համար օգտագործվել է 75,000 լիտր լուծույթ։ Նախագիծը կոչվել է «SEIZURE»:
Անհատական ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ — 1934.
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Tate Britain | Art Now: Roger Hiorns». Tate.org.uk. 2003 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.