Jump to content

Ռոմիկ Սարդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմիկ Սարդարյան
Ծնվել է1945 հունվարի 24
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 31, 2014(2014-08-31) (տարիքը 69)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ՄասնագիտությունԲանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԲանասեր
ԱնդամակցությունՀԳՄ

Ռոմիկ Սարդարյան (1945, հունվարի 24, Ղափան (այժմ՝ Կապան) - 2014, օգոստոսի 31, Երևան), հայ բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կապանում, մեծացել 15-հոգանոց ընտանիքում։ Ըստ տոհմական ավանդազրույցի՝ մեծ պապը եղել է Դավիթ Բեկի ներկայացուցիչը Պարսկաստանում, ունեցել է սարդարի լիազորություն։ Այստեղից էլ ցեղի Թումանյան ազգանունը փոխվել-դարձել է Սարդարյան։ Վեց-յոթ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան[1]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում։ 1981 թվականին, Պարույր Սևակի մասին հաղորդում եթեր հեռարձակելու համար, գաղափարական բնույթի մեղադրանքով հեռացվել է աշխատանքից։ Վերականգնվել է 1994 թվականին։ Երբ սկսվել է շարժումը, մասնակցել է Կապանի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը։ Սակայն որոշ ժամանակ անց ավտովթարի է ենթարկվել և երկու տարի գամվել անկողնուն։ 1993 թվականին ծառայության է անցել «Հայ զինվոր» թերթում։ Նրա բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում։ 1991 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության անդամ։ Եղել է նաև Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ 2013 թվականին որպես թեկնածու մասնակցել է ՀԳՄ նախագահի ընտրությանը, սակայն ոչ մի ձայն չի ստացել[2]։

Մահացել է 2014 թվականի օգոստոսի 31-ին, Երևանում[3]։

  • «Վայրկյանների երգը» (1975)
  • «Հոգու երկիրը» (1980)
  • «Կյանք հավելյաց» (1999)
  • «Ջրհոսի ժամանակը» (2004)
  • «Լիալուսնի տրիոլետները» (2004)
  • «Ճակատագիր և վճիռներ» (2004) և այլն
  • 2000 թ.՝ ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]