Ռոմեո և Ջուլիետի էֆեկտ
Ռոմեո և Ջուլիետի էֆեկտ, երկու իրար սիրող մարդկանց ծնողների ընդդիմության ու նրանց բաժանելու փորձի հետևանքը՝ արտահայտված նրանց ռոմանտիկ զգացմունքների և սիրո անսպասելի ուժեղացմամբ։ Էֆեկտն իր անունը ստացել է հերոսների անհաղթելի սիրո մասին պատմող Շեքսպիրյան ստեղծագործությունից՝ «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունից։ Այն ներառում է ծնողական ընդդիմության և միջամտության արանքում հաստատակամություն և համառություն ցուցաբերելու աճող պարտավորությունը։ Ռիչարդ Դրիսկոլն առաջին հեղինակն էր Բոլդեր հետազոտական թիմի, որն առաջարկեց այս իրական հիմքը՝ հավիտենական, ամուր սիրո մասին պատմող գրական գլուխգործոցի համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան աշխարհում ռոմանտիկ սիրո վաղ հետազոտությունը (1940 թ.) ընդգծել է արգելքների կամ լուրջ դժվարությունների կայուն զուգորդումը սիրո լարվածության և զգացմունքների ուժգնության հետ. այն, ինչ նկարագրված է Ուիլյամ Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետում։ 1972 թվականին, Ռիչարդ Դրիսկոլը, Քեյթ Դեյվիսը և Միլթոն Լիպեցը միասին հրապարակել են հարաբերությունների վերաբերյալ լոնգիտյուդային հետազոտությունների արդյունքները՝ բոլորին ծանոթ զգացմունքների համար առաջ քաշելով դրանց հիմքում ընկած ճշմարտությունը[1]։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ ծնողների միջամտությունը սիրային հարաբերություններում` ուժեղացնում է միմյանց նկատմամբ ռոմանտիկ զգացմունքները, համենայն դեպս՝ գոնե ինչ-որ ժամանակահատված։ Հետազոտություններն անցկացվել են ամուսնացած և չամուսանացած 140 զույգի շրջանում՝ հարցաթերթիկների և ուսումնասիրությունների միջոցով։ Զույգերը համաձայնել են միանալ ուսումնասիրությանը՝ սեփական ռոմանտիկ կապվածության մասին ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու համար[2]։ Հետազոտողները չափել են միմյանց նկատմամբ ամուսինների գիտակցված սիրո և ամուսնական հավատարմության զգացումները, կարիքավորությունը և, իհարկե, ծնողական միջամտության աստիճանը։ 6-12 ամիս անց, վերոհիշյալ ընթացակարգերից հետո, տեղի է ունեցել երկրորդ փուլը՝ նախորդ ամիսներին նրանց հարաբերությունների մեջ կատարված փոփոխությունները տեսնելու համար։ Սակայն երկրորդ փուլն ավարտել է նախնական մասնակիցների 80 տոկոսը. հետազոտությանը մասնակցող զույգերից մի քանիսն այդ ընթացքում խզել են հարաբերությունները կամ բաժանվել։ Ընդհանուր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն հարաբերություններում, որտեղ առկա է եղել ծնողական ընդդիմություն և զույգին միմյանցից բաժանելու փորձ՝ սերն ավելի ամուր է դարձել։ Սակայն այն կարող է նաև որոշ անհաջող հետևանքների հանգեցնել, ինչպիսին, օրինակ, նվազող վստահությունն է, աճող քննադատությունը և անհանգստացնող ու ձանձրալի պահվածքի հաճախականությունը։
Հետագա զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրիսկոլի «Ռոմեո և Ջուլիետի էֆեկտը» ուսումնասիրության եզրակացություններից հետո, հետագա բոլոր հետազոտությունները փորձել են սկզբնական հետազոտություններում նմանություններ գտնել։ Թեև նախնական ուսումնասիրության ոչ մի կրկնօրինակում չի եղել՝ շատ հետազոտողներ կայունություն են պահպանել հարաբերություններում միջամտության և դրան հետևող սիրո ուժեղացման թեմայի վերաբերյալ։ 1983 թվականին, Մալկոլմ Փարքսն ուսումնասիրություն անցկացրեց հարաբերություններում ընտանիքի ներգրավվածության ազդեցությունը որոշելու համար, որը չէր պաշտպանում Դրիսկոլի հետազոտությունը և, որտեղ զուգընկերոջ ընտանիքի ընդդիմությունը չէր հանգեցնում էմոցիոնալ ուժեղ կապվածության։
Ժամանակակից հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին «Ռոմեո և Ջուլիետի էֆեկտը» քննարկումների կիզակետում է։ 2001 թվականին, Դայանա Ֆելմլին Մալկոլմ Փարքսի ուսումնասիրության մեջ նմանատիպ եզրակացության գտավ. զույգի ընկերների և ծնողների հավանությունը նրանց հարաբերություններին, իջեցնում է դրանց խզման հնարավորությունը[3]։
Սյուզան Սպրեչերի հետազոտությունը ուղղված էր հարաբերություններում սոցիալական ցանցերի ազդեցության որոնման մեջ։ Այն պարզեց, որ սոցիալական ցանցերից օգտվող անհատները հավատում են, որ և՛ աջակցություն, և՛ ընդդիմություն արտահայտող անձնական կարծիքներն ազդում են սեփական հարաբերությունների վրա։
Հ. Քոլլին Սինքլերը պարզեց, որ Դրիսկոլի հետազոտության մասնակիցների ընկերների հավանություն տալը կամ չտալը մեծ ազդեցություն է ունեցել նրանց ներկայիս կամ հնարավոր զուգընկերոջ հետ հարաբերությունների ստեղծման մեջ։
Եզրակացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոմեո և Ջուլիետի էֆեկտը», թեև, հետազոտության սկզբում աջակցություն է գտել, սակայն վերջին տարիներին՝ ոչ այնքան։ Ոչ միայն ծնողների կարծիքը, այլ՝ սոցիալական ցանցը նույնպես կարող է ազդեցություն ունենալ հարաբերությունների վրա, բայց ոչ հարաբերություններին տալ այն ընթացքը, որի մասին խոսել է Դրիսկոլը։ Ծնողների և սոցիալական ցանցերի ընկերների կողմից տրված հավանությունը կարող է մեծացնել հարաբերության կայունությունն ու տևողությունը, բայց անհավանությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ դրանց երկարատևության վրա և հանգեցնել ռոմանտիկ հանդիպումներով լի հարաբերությունների։
Պատուհանի ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական հետազոտությունը ցույց է տալիս, որ ռոմանտիկ սիրո ուժգնությունը կարծես թե տեղի է ունենում նեղ պատուհանի սահմաններում՝ ծնողների առաջին առարկության և դրանից դրդված պատանիների միավորման ու միմյանց հանդեպ ձգողականության առաջացման մեջտեղում, և մի փոքր ավելի ուշ, երբ նրանք ուժասպառ են լինում շարունակվող խուճապից։
Արդյունքը կարող է տևել մի քանի շաբաթ կամ նույնիսկ մի քանի ամիս, այնուամենայնիվ այն չի կարող երկար տևել և հիմք հանդիսանալ ամուր ամուսնության համար։ Շեքսպիրի պատմության մեջ ծնողները երբեք չեն ընդունում այդ երկու հերոսների սերը, զգացմունքները տևում են միայն 5 օր և դժվար թե հիմք ծառայեին երկար ու երջանիկ միության համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Derougemont, D. Love in the Western world.(Trans, by M. Belgion) New York: Harcourt, Brace, 1940
- ↑ Driscoll, R., Davis, K.E., & Lipetz, M.E. (1972). "Parental interference and romantic love: The Romeo & Juliet effect." Journal of Personality and Social Psychology, 24, 1-10.
- ↑ Felmlee, D. (2001). "No couple is an island: A social stability network perspective on dyadic stability." Social Forces, 79, 1259-1287.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brehm, J. W. (1999). The intensity of emotion. Personality And Social Psychology Review, 3(1), 2-22. doi:10.1207/s15327957pspr0301_1
- Parks, M. R., Stan, C. M., & Eggert, L. L. (1983). Romantic involvement and social network involvement. Social Psychology Quarterly, 46(2), 116-131. doi:10.2307/3033848
- Wright, B. L., & Sinclair, H.C. (2012a). Pulling the strings: Effects of friend and parent opinions on dating choices. Personal Relationships. doi: 10.1111/j.1475-6811.2011.01390.x.