Ռոմեն Բորոյան
Ռոմեն Բորոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1938 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 12, 2008[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1964) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1980) |
Մասնագիտություն | դեղաբան |
Ռոմեն Ղուկասի Բորոյան (հունիսի 21, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 12, 2008[1], Երևան, Հայաստան), հայ դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1985):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմեն Բորոյանը ծնվել է 1938 թվականի հունիսի 21-ին, Երևանում, այլ տվյալներով՝ Ալագյազ գյուղում[2]։ 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտում, 1985 թվականից՝ կլինիկական դեղաբանության, դեղագիտության և բուսաբանության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1993-1997 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության դեղաբանության կոմիտեի նախագահ, 1997 թվականից՝ գլխավոր կլինիկական դեղաբան[3]։
Աշխատանքները վերաբերում են արյան ճնշումն իջեցնող դեղերի կլինիկական դեղաբանությանը, դեղերի պարադոքսային ազդեցություններին, բուսական ծագման դեղերի դեղաբանական հատկություններին։ Հեղինակ է դեղաբանության բուհական ձեռնարկների։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարավսլավիայի դեղաբանների կոնգրեսի ոսկե մեդալ (ք. Իգալո, 1996):
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեղամիջոցների հոմանիշների տեղեկատու /Справочник синонимов лекарственных средств /The reference book of the drugs synonyms: (Հավելված՝ Զուգորդված դեղամիջոցների պատրաստի դեղաձևեր), Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, Ա. հ, 1991։
- Դեղաբանություն։ Բժշկական ինստիտուտի ուսանողների համար, Գաբրիելյան Էմիլ Սամսոնի, Հակոբյան Վիլեն Պարույրի, Ամրոյան Էլմիրա Արտաշեսի, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Բեկյան Ռուբեն Ստեփանի, Երևան, Լիգանդ, 1992[4]։
- Կլինիկական ֆարմակոլոգիա։ Դասագիրք, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, Հայկական բաց համալսարան, 1994։
- Դեղերի և պատրաստուկների համառոտ տեղեկատու։ Միջին բուժաշխատողների և բժշկական ուսումնարանների սովորողների համար, Կարապետյան Լ. Ա. դոցենտ, Բորոյան Ռոմեն Ղուկասի, «Հարություն» գիտակրթական ասոցիացիա, Երևան, Ա. հ., 2000:
- Կլինիկական դեղաբանություն։ Դասագիրք, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, «Զանգակ -97», 2005[5]։
- Կլինիկական դեղաբանության դասագիրք։ Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, «Զանգակ-97», 2008[6]։
- Простагландины: взгляд на будущее" (1983).
- "Простагландин и сердце" (1986).
- "Клиническая фармакология" (1 и 2 книги) (1990,1992).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ереван, 1998, 276 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Romen Ghukas Boroyan
- ↑ «Romen Ghukas Boroyan»։ geni_family_tree (հայերեն)։ Վերցված է 2019-06-15
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 235:
- ↑ Գաբրիելյան Էմիլ Սամսոնի, Հակոբյան Վիլեն Պարույրի, Ամրոյան Էլմիրա Արտաշեսի, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Բեկյան Ռուբեն Ստեփանի, eds. (1992)։ Դեղաբանություն: Բժշկ. ին-տի ուս. համար։ Երևան: Լիգանդ։ ISBN 9785807905680
- ↑ Բորոյան Ռոմեն Ղուկասի (2005)։ Կլինիկական դեղաբանություն: Դասագիրք։ Երևան: Զանգակ -97։ ISBN 9789993029953
- ↑ Բորոյան Ռոմեն Ղուկասի (2008)։ Կլինիկական դեղաբանության դասագիրք։ Երևան: Զանգակ-97
|