Ռոժե Կարուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոժե Կարուչի
ֆր.՝ Roger Karoutchi
ՖրանսիաՖրանսիայի խորհրդարանի կապերի գծով պետքարտուղար
Մայիսի 18, 2007 - հունիսի 23, 2009
Նախորդող Հենրի Քուկ
Հաջորդող Հենրի դե Ռեինքաուրթ
ՖրանսիաՖրանսիայի սենատոր Օ-դը-Սենից
Դեկտեմբերի 17, 1999 - հունիսի 18, 2007
Հուլիսի 24, 2009 - հուլիսի 28, 2009
 
Կուսակցություն՝ Հանրապետությանը սատարող միություն
Ժողովրդական շարժման միություն
Կրթություն՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Գործունեություն՝ Քաղաքական,
Հասարակական
Ազգություն Հայ
Հրեա
Ծննդյան օր Օգոստոսի 26 1951
Ծննդավայր Կասաբլանկա, Մարոկկո
Քաղաքացիություն  Ֆրանսիա
 
Կայք՝ rogerkaroutchi.info

Ռոժե Կարուչի (ֆր.՝ Roger Karoutchi, օգոստոսի 26, 1951(1951-08-26)[1], Կասաբլանկա, Մարոկկո), հայ-հրեական ծագում ունեցող ֆրանսիացի քաղաքական, պետական, հասարակական գործիչ, Ֆրանսիայի խորհրդարանի կապերի գծով պետական քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում հայ-հրեական ընտանիքում[2][3]։ Հայրը եղել է ատամնաբուժ, մայրը՝ տնային տնտեսուհի։ Նախնիները Մարոկկո են տեղափոխվել Իտալիայի Լիվոռնո քաղաքից։ Կարուչին սովորել է Էքս-ան-Պրովանս քաղաքի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որտեղ պաշտպանել է իրավունքի մագիստրոսի կոչումը։ Հանդիսանում է պատմական գիտությունների պրոֆեսոր և Ազգային Կրթության գլխավոր տնօրեն։

Ռոժեն իր քաղաքական գործունեությունը սկսել է 16 տարեկանից՝ պաշտպանելով ֆրանսիական աջակողմյան Հանրապետությանը սատարող միության գաղափարները։ 1981 թվականին դարձել է Հանրապետությանը սատարող միություն կուսակցության երիտասարդության հարցերով պատվիրակ, իսկ 1985 թվականին՝ կուսակցության գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական։ 1986 թվականին ստացել է Ֆրանսիայի սոցիալական հարցերի և զբաղվածության նախարարի հատուկ խորհրդականի պաշտոն։ Հետագայում Հանրապետությանը սատարող միություն կուսակցությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ (ազգային կրթության պատվիրակ (1989), Հանրապետությանը սատարող միություն կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության գլխավոր վարչության քարտուղար (1998—1999), կուսակցության ընտրությունների քարտուղար և այլն)։ 1999 դարձել է Իլ դե Ֆրանսի տեղական խորհրդատու, Հանրապետությանը սատարող միություն կուսակցության նախագահ։ 2002 թվականին դառնում է Ժողովրդական շարժման միություն նախագահի։

1999 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2007 թվականի հունիսի 24-ը եղել է Օ-դը-Սենից ընտրված սենատոր։ 2007 թվականի մայիսի 18-ից մինչև 2009 թվականի հունիսի 23-ից մինչև 2011 թվականը աշխատել է Ֆրանսիայի խորհրդարանի կապերի գծով պետական քարտուղար[4][5]։

2009 թվականի հունվարի 23-ին Ռոժե Կարուչին իր հուշագրությունների շնորհանդեսի ժամանակ խոստովանել է, որ ինքը հանդիսանում է համասեռամոլ։ Ֆրանսիայի պատմության ընթացքում այս դեպքը առաջինն է, երբ գործող նախարարը իր մասին նմանատիպ տեղեկատվություն է տարածում[6][7]։

Հայոց ցեղասպանության մասին դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոժե Կարուչին բազմիցս իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության բանաձևի քրեականացման գործընթացին։ Այս առթիվ 2012 թվականին նա հայտարարել է[8].

Մենք ընդունել ենք Հոլոքոսթը, մենք ընդունել ենք Հայոց ցեղասպանությունը։ Հոլոքոսթի ժխտման համար պատիժ նախատեսված է և անհասկանալի է, թե ինչու այդ երկու ցեղասպանությունների միջև հավասարություն դրված չէ։
- Ռոժե Կարուչի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.senat.fr/senateur/karoutchi_roger99004r.html
  2. «ЭТНИЧЕСКИЙ АРМЯНИН РОЖЕ КАРУЧИ НАЗНАЧЕН ГОССЕКРЕТАРЕМ ФРАНЦИИ ПО СВЯЗЯМ С ПАРЛАМЕНТОМ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  3. Этнический армянин Роже Каручи назначен госсекретарем Франции по связям с парламентом
  4. OECD, Ambassadors
  5. «Accueil - Actualités». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  6. «French government minister confirms he is gay', Pink News, 23 January 2009». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  7. Paul Parant, 'Primaires UMP : Karoutchi perd la région Ile-de-France', Têtu, 22 March 2009.
  8. Սենատոր Ռոժե Կարուչի. Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ չկա, իսկ Հոլոքոսթի: