Ռոզա Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Ստեփանյան
Ծնվել է1925
ԾննդավայրԴարղալու, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգինեգործ և կոլտնտեսական
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Ռոզա Վարդանի Ստեփանյան (1925, Դարղալու, Հայաստան), ՀԽՍՀ Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղի կոլտնտեսության օղակավար, Սոցիալիստական աշխատանքի հերոս[1] (04/30/1966)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականին Հայկական ԽՍՀ Երևանի գավառի Դարգալու գյուղում, ներկայիս ՀՀ Արարատի մարզում[2]։

Ռոզան վաղ տարիքից է սկսել իր աշխատանքային գործունեությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գյուղական դպրոցն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել Փարիզի կոմունայի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր տեղական խաղողագործական կոլտնտեսությունում[2]։ Այդ կոլտնտեսությունում Ռոզա Ստեփանյանը երկու տասնամյակ աշխատել է Արարատյան դաշտավայրի խաղողի այգիներում՝ սովորելով խաղողի մշակության գաղտնիքները կոլտնտեսության խաղողագործներից, որոնցից վեցը Սոցիալիստական աշխատանքի հերոսներ էին՝ կոլտնտեսության նախագահ Գ. Պ. Խաչատրյանի գլխավորությամբ[2]։

Հետագայում Ստեփանյանը գլխավորել է խաղողագործական օղակը, որը 7-րդ յոթնամյա պլանի (1959–1965) աշխատանքի արդյունքներով, ստացել է խաղողի ամենաբարձր բերքը կոլտնտեսությունում՝ արդեն նախագահ Սարգսյանի գլխավորությամբ[2]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1966 թվականի ապրիլի 30-ի հրամանագրով մրգերի և խաղողի արտադրության և մթերման ավելացման գործում ձեռք բերված հաջողությունների համար Ռոզա Վարդանի Ստեփանյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[2]։

8-րդ հնգամյա պլանի հետագա տարիներին (1966-1970) Այգեզարդ գյուղի նրա օղակի աշխատողները շարունակել են պահպանել առաջատարի դիրքերը և հաղթող ճանաչվել Հայկական ԽՍՀ խաղողագործների սոցիալիստական մրցակցությունում[2]։

Բազմիցս մասնակցել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսների (ԺՏՆՑ)։

Բնակվել է հայրենի Այգեզարդ գյուղում (մինչև 1957 թվականը՝ Անաստասավան, մինչև 1949 թվականը՝ Դարղալու)[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալ (04/30/1966),
  • Լենինի շքանշան (04/30/1966),
  • Մեդալ «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի»,
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
  • Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) մեդալներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музалевский М. В. Герои Социалистического Труда. Биобиблиографический словарь. — М.: РИЦ "Кавалер", 2008. — Т. 2. — 200 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Медаль № 10984 Орден Ленина № 381147]
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Сайт «Герои страны»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]