Ռոզա Ջանջուտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ռոզա Ջանջուտովա
Ծնվել էհունիսի 20, 1906(1906-06-20)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 25, 1988(1988-10-25) (82 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Հայկական ԽՍՀ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Մասնագիտությունկուրորտաբանություն
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1959) և պրոֆեսոր (1963)
ԱշխատավայրԿուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ

Ռոզա Սահակի Ջանջուտովա (հունիսի 20, 1906(1906-06-20), Բաքու, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 25, 1988(1988-10-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուրորտաբան-ֆիզիոթերապևտ: Բժշկական գիտությունների դոկտոր (1959 թ.), պրոֆեսոր (1963 թ.): Հայաստանի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Ջանջուտովան ծնվել է 1906 թվականին Բաքվում: 1928 թվականին ավարտել է Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1937-1940 թվականներին եղել է Բաքվի Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: Հայրենական պատերազմի տարիներին եղել է Բաքվի տարհանման հոսպիտալի պետ, այնուհետև՝ Նախարարների խորհրդի պետպլանի առողջապահության բաժնի վարիչ, 1953-1988 թվականներին աշխատել է Երևանի կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1961-1984 թվականներին, միաժամանակ եղել է Երևանի բժշկական ինստիտուտի Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ամբիոնի հիմնադիր-վարիչ, 1985-1988 թվականներին՝ գիտական խորհրդատու: 1961-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, 1963-1988 թվականներին՝ ՀԽՍՀ կուրորտաբանների և ֆիզիոթերապևտների գիտական ընկերության նախագահ:

Աշխատանքները վերաբերում են նավթագործների մասնագիտական հիվանդությունների բացահայտման և կանխարգելման հարցերին: Ուսումնասիրել է Ադրբեջանի և Հայաստանի բնական բուժիչ գործոնները, նպաստել Հայաստանում կուրորտաբանական գործի կազմակերպմանը[1][2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրաբուժությունը և նրա կիրառման եղանակները, Երևան: Հայաստան, 1972:
  • «Դիլիջան» առողջարանը, Երևան: Հայաստան, 1978, (համահեղինակ):
  • Արշակ Հակոբյան, Երևան: Հայաստան, 1988, (համահեղինակ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան