Ռոզա Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոզա Պետրոսյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 21, 1924[1] |
| Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | մայիսի 11, 2007[1] (82 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի և արձակագիր |
| Քաղաքացիություն | |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Աշխատավայր | Լենինականի բամբակեղենի արտադրական միավորում |
| Ռոզա Պետրոսյան Վիքիքաղվածքում | |
| Ռոզա Պետրոսյան Վիքիդարանում | |
Ռոզա (Քնարիկ) Արսենի Պետրոսյան (սեպտեմբերի 21, 1924[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 2007[1], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծուհի, արձակագիր, Հայաստանի Գրողների միության անդամ 1973 թ.-ից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզա Պետրոսյանը 1941-1946 թթ. աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում որպես հերթապահ էլեկտրիկ։ 1949-1951 թթ. սովորել է ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեին կից մարքսիզմ-լենինիզմի համալսարանում։ 1951-1953 թթ. աշխատել է Լենինականի մանարան ֆաբրիկայի բանվորական ակումբում որպես գրադարանի վարիչ։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան[2]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզա Պետրոսյանի առաջին բանաստեղծությունը՝ «Նամակ ռազմաճակատից», տպագրվել է 1946 թ.-ին Լենինականի «Բանվոր» թերթում։ Պետրոսյանի բանաստեղծությունների, պոեմների հիմնական թեման հայրենիքն է, բնությունը, սերը («Սրտի ճամփա», 1958, «Սիրո տավիղ», 1962, «Ֆրագմենտ իմ Զվարթնոցից», 1978, «Ինքնանկար», 1988, ժողովածուներ, «Իմ առասպելը», 1996, «Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ արքա», 2002, պոեմներ)։ Լույս է ընծայել «Տարբեր ճակատագրեր» (1959) պատմվածքների ժողովածուն, հետպատերազմյան գյուղի կյանքը պատկերող «Ծաղկալանջ» վեպը, «Ճերմակ թռչուններ» (1974) վիպակների և պատմվածքների ժողովածուն։ «Փոքրիկ, բարի կախարդուհին» (1976) վիպակում շոշափվում են ընտանիքի և բարոյականության հարցեր, «Աշխարհի լույսն ու մութը» (հատոր 1, 2, 1982, 1985) վեպում 1920-1940-ական թվականների հասարակական-քաղաքական իրադարձություններն և այլն։ Կատարել է թարգմանություններ ռուսերենից[2][3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծիածան (բանաստեղծություններ), 1955։
- Սրտի ճամփա (բանաստեղծություններ), 1958[4]։
- Տարբեր ճակատագրեր (պատմվածքներ), 1960[5]։
- Սիրո տավիղ (բանաստեղծություններ), 1962[6]։
- Ծաղկալանջ (վեպ), 1968[7]։
- Ճերմակ թռչուններ (պատմվածքներ և վիպակներ), 1976[8]։
- Ֆրագմենտ իմ Զվարթնոցից (բանաստեղծություններ), 1978։
- Աշխարհի լույսն ու մութը (վեպ, գիրք առաջին), 1982։
- Աշխարհի լույսն ու մութը (վեպ, գիրք երկրորդ), 1985[9]։
- Любовь в слезах. М. 1988.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «Zarkfoundation - Ռոզա Պետրոսյան». zarkfoundation.com.
- ↑ Պետրոսյան, Ռոզա Արսենի (1958). Տարոնցի, Սողոմոն (ed.). Սրտի ճամփա։ Բանաստեղծություններ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
- ↑ Պետրոսյան, Ռոզա Արսենի (1959). Այվազյան, Ս (ed.). Տարբեր ճակատագրեր։ Պատմվածքներ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
- ↑ Պետրոսյան, Ռոզա Արսենի (1962). Հարությունյան, Միքայել Արտեմի (ed.). Սիրո տավիղ։ Բանաստեղծություններ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
- ↑ Պետրոսյան, Ռոզա Արսենի (1968). Դանիելյան, Վլադիմիր Գալուստի (ed.). Ծաղկալանջ. Երևան.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում) - ↑ Պետրոսյան, Ռոզա Արսենի (1974). Կարճիկյան, Համլետ Թորգոմի (ed.). Ճերմակ թռչուններ։ Պատմվածքներ, վիպակներ. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
- ↑ Պետրոսյան, Ռոզա Արսենի (1982). Սիմոնյան, Գ Գ (ed.). Աշխարհի լույսն ու մութը։ Վեպ. Երևան: Սովետական գրող.(չաշխատող հղում)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», 1986 թ, էջ 454
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Պետրոսյան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Պետրոսյան» հոդվածին։ |
|