Ռոբ Սիտչ
Rob Sitch | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 17, 1962[1] (63 տարեկան) |
| Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա |
| Կրթություն | Melbourne Grammar School?, Մելբուրնի համալսարան և Trinity College? |
| Քաղաքացիություն | |
| Գործունեության տարիներ | 1986- մինչև այսօր |
| Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, ծաղրերգու |
| Ամուսին | Ջեյն Քենեդի |
| IMDb | ID ID 0803203 |
Ռոբ Սիտչ (անգլ.՝ Rob Sitch, մարտի 17, 1962[1], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոյի և հեռուստատեսության դերասան, ծաղրերգու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Այան Սիտչը ծնվել է 1962 թվականի մարտի 17-ին Մելբուրնում[2]։ Մելբուրնի համալսարանն ավարտել է[3] բժշկագիտության և վիրաբուժության բակալավրի աստիճանով (Bachelor of Medicine, Bachelor of Surgery): Համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Մելբուրնի Royal Womans Hospital ծննդատանը։
Անցնելով կինեմատոգրաֆիական աշխատանքի՝ Սիտչը դարձավ մի փոքրիկ՝ Working Dog Productions արհեստանոցի հիմնադիրը, որտեղ աշխատում է սկսած 1993 թվականից։
2006 թվականին Ավստրալիայում ապրող մեծագույն հեռուստաաստղերի «50 տարի - 50 աստղ» ցուցակում զբաղեցրեց 39-րդ տեղը։
Կինը դերասանուհի Ջեյն Քենեդին է (Jane Kennedy), ունի 3 երեխա[4]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ | Ռեժիսոր | Պրոդյուսեր | Սցենարիստ | Դերասան |
|---|---|---|---|---|---|
| 1997 | Ամրոց / The Castle | ||||
| 2000 | Ափսե / The Dish | ||||
| 2012 | Բենին ուղղված հարցեր / Any Questions for Ben? | ||||
| 2012 | Կետ և Կիմդերելլա / Kath & Kimderella |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ/Սերիալ/Շոու | Ռեժիսոր | Պրոդյուսեր | Սցենարիստ | Դերասան |
|---|---|---|---|---|---|
| 1986-1989 | Դի-գեներատ/ The D-Generation | ||||
| 1992-1993 | Ուշ գիշերը / The Late Show | ||||
| 1994-1997 | Առաջնագիծ / Frontline | ||||
| 1998-2007 | The Panel | ||||
| 2006- մինչև այսօր | Փառք Աստծո, դու եկար/ Thank God You're Here | ||||
| 2007 | Կետ և Կիմ/ Kath & Kim | ||||
| 2008 | The Hollowmen | ||||
| 2011 | Երես առ երես.../ A Quiet Word With ... | ||||
| 2012 | Adam Hills in Gordon Street Tonight |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Rob Sitch: How Melbourne became cool Արխիվացված 2012-06-18 Wayback Machine на сайте news.com.au, 28 февраля 2012
- ↑ Профиль на сайте austlit.edu.au
- ↑ Профиль на сайте filmbug.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբ Սիտչի ծաղրանմանման վերափոխումները champagnecomedy.com կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբ Սիտչ» հոդվածին։ |
| ||||||||||||
- Մարտի 17 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ավստրալիայում ծնվածներ
- Մելբուռնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ավստրալիացի դերասաններ
- Կինոպրոդյուսերներ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ավստրալիացի սցենարիստներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ավստրալիացի կինոպրոդյուսերներ
- Ավստրալիացի կինոդերասաններ
- Ավստրալիացի կինոռեժիսորներ