Ռոբերտ Ֆուլգհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ֆուլգհում
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1937(1937-06-04)[1] (86 տարեկան)
ԾննդավայրՈւեյկո, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնունիտարական ունիվերսալություն
Մասնագիտությունգրող և վիպասան
Կայքrobertleefulghum.com
 Robert Fulghum Վիքիպահեստում

Ռոբերտ լի Ֆուլգհում (հունիսի 4, 1937(1937-06-04)[1], Ուեյկո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի գրող և Ունիվերսալիստական Միաբանության քահանա[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մեծացել է Տեխաս նահանգի Ուակո քաղաքում, իսկ 1958 թվականին ստացել է Բանասիրության Բակալավրի աստիճան Բայլոր Համալսարանում։ Նա ստացել է իր Աստվածաբանության Բակալավրի աստիճանը ստացել է Սթար Քինգ ճեմարանում 1961 թվականին և նույն թվականին ձեռնադրվեց որպես ունիտար ունիվերսալիստական քահանա։

Ֆուլգհումը ծառայել է Բելինգհամի միաբանական եղբայրությունում Վաշինգթոն նահանգի Բելինգհամ քաղաքում 1960-1964 թվականներին և Էդմոնդս միաբանության ունիվերսալիստական եկեղեցում, որտեղ նա ներկայումս պատվակալ քահանա է[3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուլգհումը Միացյալ նահանգներում հանդես եկավ իր առաջին ժողովածուով «Այն ինչ իրոք պիտի իմանամ, սովորել եմ մանկապարտեզում» (1988), մնաց Նյու Յորք Թայմսի բեսթսելերների ցանկում մոտ 2 տարի։ Էսեյների ժողովածուն «Հասարակ բաների մասին արտասովոր մտքերը» "[2]

25-րդ ամյակի հրատարակությունը տպագրվել է՝ թարմացվելով և կրկնելով բնօրինակը, որին ավելացվել է ևս 25 նոր պատմվածք։ Ներկայումս իր գրքի տպագրված ավելի քան 17 միլիոն՝ հրատարկված 27 լեզուներով 103 երկրներում։ Նրա գրական ոճը շատ պարզ է և ուղիղ և գտնում է կյանքից վերցված խոսքեր աշխարհիկ այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են կենդանաբանական այգի այցելելն ու թերևներ փոցխելը և փոշի մաքրելը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Brown, Patricia Leigh (1989 թ․ հուլիսի 23). «Lessons from the Sandbox». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  3. «myUUA: People». Unitarian Universalist Association (UUA) (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.