Ռոբերտ Ֆերգյուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Ֆերգյուսոն
Robert Fergusson statue.jpg
Ծնվել էսեպտեմբերի 5, 1750(1750-09-05)[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ
Վախճանվել էհոկտեմբերի 16, 1774(1774-10-16)[1][2][3][…] (24 տարեկան)
Վախճանի վայրԷդինբուրգ
ԳերեզմանՔենոնգեյթ Կիկրկյարդ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունՍենթ Էնդրյու համալսարան և Թագավորական բարձրագույն դպրոց
Commons-logo.svg Robert Fergusson Վիքիպահեստում

Ռոբերտ Ֆերգյուսոն (անգլ.՝ Robert Fergusson, սեպտեմբերի 5, 1750(1750-09-05)[1][2][3][…], Էդինբուրգ - հոկտեմբերի 16, 1774(1774-10-16)[1][2][3][…], Էդինբուրգ), շոտլանդացի քնարերգու բանաստեղծ։ Նրա վերապրած բանաստեղծություններից շատերը տպագրվել են 1771 թվականից Ուոլտեր Ռուդիմանի շաբաթական ամսագրում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ֆերգյուսոն ծնվել է Կեպ-էնդ-Կլոուզում։ Նրա ծնողները ծնունդով Աբերդինշիրից են եղել, իրենց ողջ մնացած երեխաներից երրորդն է եղել։ Ֆերգյուսոնը իր պաշտոնական կրթությունը ստացել է քաղաքի ավագ դպրոցում, ապա՝ Դանդիի ավագ դպրոցում։ 1765 թվականի սեպտեմբերին նա ընդունվել է Սենտ-Էնդրյուսի համալսարան[4]։ Ռոբերտին հռետորաբանություն է դասավանդել տրամաբանության պրոֆեսոր Ռոբերտ Ուոտսոնը, որի դասախոսությունները վերաբերվել են անգլիական գրականությանը։ Բանաստեղծին հաջողվել է լավ մաթեմատիկա սովորել Ուիլյամ Ուիլկի շնորհիվ։ Թողնելով բժշկական և աստվածաբանական ֆակուլտետները՝ նա աշխատել է որպես գրագիր իրավաբանական գրասենյակում[5][6]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերգյուսոնի ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են 1773 թվականի սկզբին։ Չնայած կարճատև կյանքին, նրա գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել Ռոբերտ Բըրնսի վրա[7]։ Նրա բանաստեղծությունները գրվել են շոտլանդական բարբառով, որոնք տվել են աշխույժ, հումորով լի, Էդինբուրգի քաղաքային կյանքի էսքիզները։ Դրանց մոտ են դրվել նաև կենդանիների մասին նրա ջերմ բանաստեղծությունները, ինչպես նաև գյուղացու կյանքի ներդաշնակ պատկերումը անգլ.՝ The Farmer's Ingle[8]: Ֆերգյուսոնի պոեզիան նրա հայտնի կրտսեր հայրենակից Ռոբերտ Բըրնսի իմիտացիայի առարկան է եղել։ Ֆերգյուսոնի կյանքը կարճ է տևել։ Այն եղել է խորհրդավոր իրադարձություններով ու շրջադարձերով լի, որը հիմք է ծառայել հետագա սերունդների գրականագետների համար դասակարգել նրան որպես 18-րդ դարի անիծված բանաստեղծ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերգյուսոնի առողջությունը վատթարացել է հարբեցողության պատճառով և նա մահացել է հոգեբուժարանում տեղի ունեցած դժբախտ պատահարից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Fergusson Robert (2007)։ «Selected poems»։ Polygon։ Վերցված է 2021-07-16 
  5. «Geograph:: Statue of Robert Fergusson outside... © Brian D Osborne cc-by-sa/2.0»։ www.geograph.org.uk (անգլերեն)։ Վերցված է 2021-07-16 
  6. «Home»։ David Annand (en-US)։ Վերցված է 2021-07-16 
  7. «Dictionaries of the Scots Language:: SND :: leed n1»։ Վերցված է 2021-07-16 
  8. «English Poetry. Robert Fergusson. The Farmer’s Ingle. Роберт Фергюссон. Крестьянский очаг»։ eng-poetry.ru։ Վերցված է 2021-07-16 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]