Ռոբերտ Վիտեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբերտ Վիտտեկից)
Ռոբերտ Վիտեկ, 2010 թ. լուսանկար

Ռոբերտ Վիտեկ (սլովակ.՝ Róbert Vittek, ապրիլի 1, 1982թ, Բրատիսլավա), սլովակ ֆուտբոլիստ, «Սլովան» ակումբի և Սլովակիայի ազգային հավաքականի հարձակվող։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ժամանակ Սլովակիայի ազգային հավաքականի առաջին գոլի հեղինակն է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտեկն իր կարիերան սկսել է 1999թ. Բրատիսլավայի Սլովանում, որի կազմում 3 անգամ կարողացել է իր տեղը պահպանել երկրի առաջնության լավագույն եռյակում և 1 անգամ հասնել երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն ոչ մի մրցանակ չի կարողացել ստանալ այս թիմի կազմում։ 2003-2004թթ. մրցաշրջանի սկզբում Վիտեկը տեղափոխվեց Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգ» ակումբ, որի կազմում էլ հենց առաջին իսկ մրցաշրջանում դուրս եկավ Առաջին Բունդեսլիգա։ 2006-2007թթ. մրցաշրջանում Վիտեկը Նյուրնբերգի հետ կարողացավ նվաճել Գերմանիայի գավաթը, որը Վիտեկի համար դարձավ միակը այս թիմի կազմում։ Հաջորդ մրցաշրջանում Նյուրնբերգը կրկին դուրս մղվեց Առաջին Բունդեսլիգայից, որից հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց ֆրանսիական «Լիլ»։ Վիտեկը Լիլում անցկացրեց կես մրցաշրջան, որից հետո վարձավճարով տեղափոխվեց թուրքական «Անկարագյուջու»։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայի ազգային հավաքականի կազմում Վիտեկն անցկացրել է 78 հանդիպում, որոնց ընթացքում դարձել 23 գոլի հեղինակ։ Շատ ավելի հայտնի է իր կատարած 2 գոլերով, որոնք նա հեղինակել է 2010թ. ՀԱՀ-ում անցկացված Աշխարհի առաջնության ժամանակ Իտալիայի ազգային հավաքականի դեմ խաղում, և որոնք սլովակներին բերեցին հաղթանակ գործող չեմպիոնների նկատմամբ խմբային փուլի այդ վճռորոշ խաղում (3։ 2)։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլովակիայի առաջնություն

Երկրորդ հորիզոնական - 2001թ. («Սլովան», Բրատիսլավա)

Երրորդ հորիզոնական - 2000թ., 2003թ. («Սլովան», Բրատիսլավա)

  • Սլովակիայի գավաթ

Եզրափակչի մասնակից - 2003թ. («Սլովան», Բրատիսլավա)

  • Երկրորդ Բունդեսլիգա

Հաղթող - 2004թ. («Նյուրնբերգ», Գերմանիա)

  • Գերմանիայի գավաթ

Հաղթող - 2007թ. («Նյուրնբերգ», Գերմանիա)

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին ճանաչվել է Սլովակիայի տարվա ֆուտբոլիստ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]