Ռոբերտ Շահոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Շահոյան
Ծնվել է օգոստոսի 1, 1918(1918-08-01) (100 տարեկան)
Ծննդավայր Վաղարշապատ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ

Ռոբերտ Հարությունի Շահոյան (1918, օգոստոսի 1, Էջմիածնում), խորհրդային պետական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1957)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը (1940)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1940 թվականից՝ Իջևանի ՀԷԿ-ում (աշխղեկ, տնօրեն), ՀԽՍՀ ջրային տնտեսության մինիստրությունում 1943 թվականից։ Եղել է Թալինի ջրանցքի շինարարության տեղամասի պետ, 1950 թվականից շինգրասենյակի պետ․, 1951 թվականից՝ Թալինի ջրանցքի շինարարության պետ, 1954 թվականից՝ Հայջրշին տրեստի գլխավոր ինժեներ և կառավարիչի տեղակալ, 1963-ից՝ կառավարիչ։ 1965 թվականին Շահոյանը նշանակվել է ՀԽՍՀ ջրային տնտեսության ն մելիորացիայի մինիստրի տեղակալ, 1977 թվականից՝ մինիստր։ ՀԽՍՀ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ է։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 427 CC-BY-SA-icon-80x15.png