Ռոբերտ Նալբանդյան (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Նալբանդյան
Ծնվել է1937
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2002
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան

Ռոբերտ Մ. Նալբանդյան (անգլ.՝ Robert M. Nalbandyan, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2002), հայ քիմիկոս, պլանտացիանին ֆոտոսինթետիկ պրոտեինի համաստեղծող, ազատ ռադիկալների ասպարեզի առաջամարտիկ, քիմիայի բնագավառում տարբեր թեմաներով նշանավոր և բեղմնավոր հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Նալբանդյանը ծնվել է Երևանում, կրթությունը ստացել է Մոսկվայի պետական համալսարանում։ Նալբանդյանը կյանքի մեծ մասն ապրել և աշխատել է Երևանում, որտեղ նաև ղեկավարել է լաբորատորիա և դասախոսություններ է կարդացել։ Նա ճանաչվել է Խորհրդային Միության ամենահայտնի քիմիկոսներից մեկը և իր հետազոտություններում համագործակցել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ավստրալիայի գործընկեր քիմիկոսների հետ[1][2]։

Երբ 1989 թվականին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ) սկսեց պայքարել անկախություն ձեռք բերելու համար, Նալբանդյանը դարձավ ազգայնական շարժման քննադատներից։ Նրա կարծիքով՝ դա անխոհեմ էր և սեփական քաղաքական շահի համար ժողովրդի քարոզ էր։ Անկախանալուց հետո փոքր հանրապետությունում սկսվեցին էներգիայի պակասը, տնտեսական դժվարությունները և շրջափակումը. այդ ամենը, կարծես, ապացուցում էր նրա մտահոգությունները։ 1996 թվականին նա լքեց երկիրը և արտագաղթեց ԱՄՆ[1][2]։

Գիտական հանրության մեջ հիմնականում հայտնի լինելով սպիտակուցների հետ կապված իր գիտահետազոտական աշխատանքներ0ով, Նալբանդյանն իր գործընկեր գիտնականների շրջանում ճանաչվել է նաև որպես առաջադեմ մտածող քիմիայի այլ ոլորտներում, այդ թվում՝ նեյրոքիմիայի[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Налбандян Роберт (химик) — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Robert Nalbandyan09 - WhosWhoinChemistry». sites.google.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.