Ռոբերտ Էջանանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Էջանանցի
Ռոբերտ Էջանանցի.jpg
Ծնվել է հոկտեմբերի 25, 1946(1946-10-25)
Ծննդավայր Առաջաձոր, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է մարտի 8, 2016(2016-03-08) (69 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ
Մասնագիտություն մանկավարժ, հետազոտող և Հայրենագետ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Ռոբերտ Էջանանցի (Ռոբերտ Քրիստափորի Գրիգորյան, հոկտեմբերի 25, 1946(1946-10-25), Առաջաձոր, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - մարտի 8, 2016(2016-03-08)), հայ մանկավարժ, հետազոտող, հայրենագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Գրիգորյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 25-ին, Կապանի շրջանի Առաջաձոր գյուղում, գյուղական ուսուցիչներ Քրիստափոր Գրիգորյանի և Ծովիկ Սարգսյանի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է Առաջաձորի յոթնամյա դպրոցում, այնուհետև ավարտել է Շրվենանցի միջնակարգ դպրոցը, ՀԽՍՀ լուսմինի մանկավարժական դասարանը, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի ֆիզմաթ ֆակուլտետը: 1964 թվականին Կապանի ժողկրթության բաժնի կողմից գործուղվել է Լեռնաձորի ութամյա դպրոց, որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Սյունիքի մարզում եղել է միակ ուսուցիչը, ով գործուղումով գյուղ է մեկնել, հիմնավորվել և 51 տարի անընդմեջ աշխատել նույն դպրոցում: 1976 թվականին նշանակվել է դպրոցի ուսմասվար, 1984 թվականից՝ տնօրեն: 1977 թվականին նրա աշխատանքի փորձն ուսումնասիրել է լուսմինի կոլեգիան, հրատարակել առանձին գրքույկով և կարճամետրաժ ֆիլմով: Մասնակցել է հանրապետական, համամիութենական ուսուցչական, ջոկատավարների համագումարների որպես պատգամավոր, որտեղ հանդես է եկել ելույթներով: Ընտրվել է ԽՍՀՄ մանկավարժական ընկերությունների համամիութենական խորհրդի անդամ: Մեկ ուսումնական տարի Լեռնաձորում ղեկավարել է ԽՍՀՄ ՄԳԱ գիտահետազոտական ինստիտուտի մաթեմատիկայի ուսուցման փորձնական դասարանը:

Հրապարակել է լրագրային և ամսագրային 600-ից ավելի տարաբնույթ հոդվածներ: Հայ մաթեմատիկական-պատմական նյութեր է հրապարակել խորհրդային և գերմանական ամսագրերում: Խմբագրել է յոթ գրքույկ[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԳԴՀԻ «Գաուս-200» հուշամեդալ
  • «Մովսես Խորենացի» մեդալ
  • «Ակսել Բակունց» մեդալ
  • Արժանացել է ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալի, սակայն հրաժարվել է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]