Ռոբերտ Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Բաբայան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1947(1947-01-06)
Մահացել էսեպտեմբերի 9, 1993(1993-09-09) (46 տարեկան)

Ռոբերտ Ենոքի Բաբայան (հունվարի 6, 1947, Հադրութ - սեպտեմբերի 9, 1993, գյուղ՝ Մինբալու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ, զինագործ։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1968 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1990 թվականից Հադրութում նորոգել է շարքից դուրս եկած և հակառակորդից առգրավված զենքեր, մասնակցել է Հադրութի շրջանի գյուղերի ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Բաբայանի որդին՝ Ս. Ռ. Բաբայանը ( դեկտեմբերի 5, 1969, Հադրութ - հոկտեմբերի 1, 1992, Բաշարաթ), կամավորական ջոկատի և Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Բաբայանները թաղված են Հադրութում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։