Ռոբերտո Ինգլեզե
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 12, 1991[1] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Լուչերա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 85 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() (վարձավճարով Նապոլիից) | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2010 |
![]() | 7 | (1) |
2010-2017 |
![]() | 62 | (14) |
2010-2013 |
→ ![]() | 70 | (16) |
2013-2015 |
→ ![]() | 48 | (8) |
2017-ներկա |
![]() | 0 | (0) |
2017-2018 |
→ ![]() | 32 | (11) |
2018-ներկա |
→ ![]() | 34 | (11) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հունվարի 8-ի, 2020: |
Ռոբերտո Ինգլեզե (իտալերեն՝ Roberto Inglese, նոյեմբերի 12, 1991[1], Լուչերա, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Նապոլիից վարձավճարով հանդես է գալիս Պարմայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեսկարա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինգլեզեն Պեսկարայի ակադեմիայի սան է։ Իր դեբյուտը Սերիա C-ում նշեց 2009 թվականի մարտի 22-ին՝ փոխարինման մտնելով Գալիպոլիի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մարտի 7-ին՝ Ռավեննայի դեմ խաղում[4]։ 2010-11 մրցաշրջանում Պեսկարան տեղափոխվեց Իտալիայի երկրորդ դիվիզիոն։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում Ինգլեզեն անցկացրեց 2010 թվականի օգոստոսի 22-ին՝ փոխարինման մտնելով Սիենայի դեմ խաղում[5]։ Պեսկարայի առաջին թիմի կազմում իտալացին անցկացրեց 8 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Կիևո[խմբագրել | խմբագրել կոդը]
Լումեձանե (վարձավճար)
2010 թվականի օգոստոսի 28-ին Ինգլեզեն համատեղ սեփականության գործարքով 600․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Կիևո[6]։ Օգոստոսի 31-ին նա վարձավճարով միացավ Սերիա C-ում հանդես եկող Լումեձանեին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 5-ին՝ փոխարինման մտնելով Ալեսանդրիայի դեմ խաղում[7]։ 2011 թվականի հունիսին Կիևոն գնեց Ինգլեզեի տրանսֆերի երկրորդ մասը 129․000 եվրոյի դիմաց։ Հուլիսի 11-ին Լումեձանեն երկարաձգեց նրա վարձավճարը 1 տարով։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի օգոստոսի 7-ին՝ հետ-տրիկ ձևակերպելով Պրո Պատրիայի դեմ խաղում[8]։ Առաջին գոլը առաջնությունում խփեց 2012 թվականի հունվարի 22-ին՝ Կարպիի դեմ խաղում[9]։ Ապրիլի 25-ին Ինգլեզեն դուբլի հեղինակ դարձավ Ավելինոյի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։
2012 թվականի հուլիսի 16-ին Լումեձանեն երկարաձգեց Ինգլեզեի վարձավճարը ևս 1 տարով։ Օգոստոսի 5-ին նա դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Սարնեզեի դեմ խաղում[11]։ Նոյեմբերի 4-ին իտալացին գոլի հեղինակ դարձավ Վիրտուս Էնտելայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[12]։ Դեկտեմբերի 9-ին Ինգլեզեն գոլ խփեց Տրևիզոյի դեմ խաղում[13]։ 2013 թվականի հունվարի 26-ին նա հետ-տրիկի հեղինակ դարձավ Տրիտիումի դեմ խաղում[14]։ 2013 թվականի ապրիլի 7-ին իտալացին գոլ խփեց Ալբինոլեֆեի դեմ խաղում, սակայն Լումեձանեն պարտվեց 1-2 հաշվով[15]։ Ակումբի կազմում Ինգլեզեն անցկացրեց 74 հանդիպում՝ դառնալով 21 գոլի հեղինակ։
Կարպի (վարձավճար)
2013 թվականի սեպտեմբերի 2-ին Ինգլեզեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Կարպի[16]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 7-ին՝ փոխարինման մտնելով Սպեցիայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով 20 րոպե անց[17]։ 2013-14 մրցաշրջանում իտալացին անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինալ։ 2014 թվականի հուլիսին Կարպին երկարաձգեց Ինգլեզեի վարձավճարը 1 տարով[18]։ Նոյեմբերի 15-ին նա դուբլ ձևակերպեց Չիտադելայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[19]։ Նոյեմբերի 22-ին իտալացին 2 գոլ խփեց Բրեշիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[20]։ Կարպիի կազմում Ինգլեզեն անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Վերադարձ Կիևո
2015-16 մրցաշրջանում Ինգլեզեն վերադարձավ Կիևո։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 20-ին՝ փոխարինման մտնելով Ինտեր Միլանի դեմ խաղում[21][22]։ Իր առաջին գոլը Կիևոյի կազմում խփեց նոյեմբերի 2-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 22-ին Ինգլեզեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կարպիի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ Նոյեմբերի 29-ին նա գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում, սակայն Կիևոն պարտվեց 2-3 հաշվով[25]։ 2016 թվականի մայիսի 13-ին իտալացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը։ Այս մրցաշրջանում Ինգլեզեն անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[26]։
2016 թվականի նոյեմբերի 29-ին Ինգլեզեն դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[27][28]։ 2017 թվականի հունվարի 28-ին իտալացին խփեց Լացիոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Կիևոյին[29][30]։ Փետրվարի 12-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[31][32]։ Մայիսի 14-ին Ինգլեզեն գոլ խփեց Սամպդորիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[33]։ Մայիսի 20-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում, սակայն Կիևոն պարտվեց 3-5 հաշվով[34]։ 2016-17 մրցաշրջանում Ինգլեզեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[35]։
2017 թվականի օգոստոսի 31-ին Ինգլեզեն 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի, ինչից հետո վարձավճարով վերադարձավ Կիևո[36][37][38]։ Սեպտեմբերի 24-ին նա գոլի հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[39]։ Հոկտեմբերի 22-ին իտալացին 2 գոլ խփեց Վերոնայի դեմ խաղում[40]։ Նոյեմբերի 25-ին Ինգլեզեն դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Կիևոյին[41]։ 2018 թվականի մայիսի 13-ին նա գոլ խփեց Բոլոնյայի դեմ խաղում[42]։ Մայիսի 20-ին իտալացին խփեց Բենևենտոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[43]։ Կիևոյի կազմում Ինգլեզեն անցկացրեց 99 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Պարմա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 14-ին Ինգլեզեն 1 տարվա վարձավճարով միացավ Պարմային[44][45][46][47]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուդինեզեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[48]։ Սեպտեմբերի 22-ին Ինգլեզեն գոլ խփեց Կալյարիի դեմ խաղում[49]։ Դեկտեմբերի 26-ին Ինգլեզեն խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[50]։ 2019 թվականի հունվարի 19-ին իտալացին գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում՝ օգնելով Պարմային հաղթել 2-1 հաշվով[51]։ Հունվարի 27-ին նա դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում[52]։ 2018-19 մրցաշրջանում Ինգլեզեն անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[53]։
2019 թվականի հուլիսի 16-ին Պարման սկզբից՝ երկարաձգեց Ինգլեզեի վարձավճարը, ապա գնեց ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը[54][55][56]։ Սեպտեմբերի 30-ին նա գոլ խփեց Տորինոյի դեմ հանդիպման 88-րդ րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[57]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիայի ազգային հավաքական Ինգլեզեն առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի հոկտեմբերին՝ Մակեդոնիայի և Ալբանիայի դեմ խաղերի համար[58][59][60], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[61][62]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 8-ի դրությամբ[63]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պեսկարա | 2008–09 | Սերիա C | 3 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |||
2009–10 | 3 | 1 | 0 | 0 | 3 | 1 | ||||||
2010–11 | Սերիա B | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | |||||
Ընդհանուր | 7 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 1 | ||
Լումեձանե (վարձավճար) | 2010–11 | Սերիա C | 20 | 0 | 0 | 0 | — | 20 | 0 | |||
2011–12 | 20 | 5 | 2 | 3 | 22 | 8 | ||||||
2012–13 | 30 | 11 | 2 | 2 | 32 | 13 | ||||||
Ընդհանուր | 70 | 16 | 4 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 74 | 21 | ||
Կարպի (վարձավճար) | 2013–14 | Սերիա B | 22 | 2 | 0 | 0 | — | 22 | 2 | |||
2013–14 | 26 | 6 | 1 | 0 | 27 | 6 | ||||||
Ընդհանուր | 48 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 49 | 8 | ||
Կիևո | 2015–16 | Սերիա A | 26 | 3 | 0 | 0 | — | 26 | 3 | |||
2016–17 | 34 | 10 | 3 | 2 | 37 | 12 | ||||||
2017–18 | 34 | 12 | 2 | 1 | 36 | 13 | ||||||
Ընդհանուր | 94 | 25 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 99 | 28 | ||
Պարմա | 2018–19 | Սերիա A | 25 | 9 | 0 | 0 | — | 25 | 9 | |||
2019–20 | 9 | 2 | 1 | 0 | 10 | 2 | ||||||
Ընդհանուր | 34 | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 11 | ||
Կարիերայի ընդհանուր | 253 | 61 | 12 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 265 | 69 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Italy - R. Inglese - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Gallipoli Football 1909 - Delfino Pescara 1936, Mar 22, 2009 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Ravenna FC - Delfino Pescara 1936, Mar 7, 2010 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Delfino Pescara 1936 - Robur Siena, Aug 22, 2010 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «MERCATO 2010»։ 2014-02-22։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «AC Lumezzane - US Alessandria Calcio 1912, Sep 5, 2010 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «AC Lumezzane - Aurora Pro Patria, Aug 7, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «AC Lumezzane - Carpi FC 1909, Jan 22, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «AC Lumezzane - Calcio Avellino SSD, Apr 25, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «AC Lumezzane - Sarnese 1926, Aug 5, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Virtus Entella - AC Lumezzane, Nov 4, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «ACD Treviso - AC Lumezzane, Dec 9, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «AC Lumezzane - SS Tritium 1908, Jan 26, 2013 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «AC Lumezzane - UC AlbinoLeffe, Apr 7, 2013 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «INGLESE IN ATTACCO « Sito Ufficiale del Carpi F.C. 1909»։ 2014-02-21։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-21-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Spezia Calcio - Carpi FC 1909, Sep 7, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «BENTORNATO INGLESE « Sito Ufficiale del Carpi F.C. 1909»։ 2014-12-04։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-04-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Carpi FC 1909 - AS Cittadella, Nov 15, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Brescia Calcio - Carpi FC 1909, Nov 22, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Chievo Verona - Inter Milan, Sep 20, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Chievo v Internazionale Live Commentary & Result, 20/09/2015, Serie A | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Chievo Verona - UC Sampdoria, Nov 2, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Carpi FC 1909 - Chievo Verona, Nov 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Chievo Verona - Udinese Calcio, Nov 29, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Roberto Inglese | Football Stats | Napoli | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Chievo Verona - Novara Calcio 1908, Nov 29, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Coppa Italia, Chievo-Novara 3-0: doppietta di Inglese e gol di Cesar»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «SS Lazio - Chievo Verona, Jan 28, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Lazio vs Chievo | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-01
- ↑ «US Sassuolo - Chievo Verona, Feb 12, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Inglese hat-trick at 10-man Sassuolo | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-01
- ↑ «UC Sampdoria - Chievo Verona, May 14, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Chievo Verona - AS Roma, May 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Roberto Inglese | Football Stats | Napoli | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ S.r.l. Agorà Telematica | Agorà Med։ «Napoli, acquired Inglese. The forward will remain on loan at Chievo»։ www.sscnapoli.it։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-05-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Napoli sign promising Serie A talent, loan him back to Chievo Verona»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «OFFICIAL - Napoli sign INGLESE and loan him back to Chievo»։ GhanaSoccernet։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Cagliari Calcio - Chievo Verona, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Chievo Verona - Hellas Verona, Oct 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Chievo Verona - SPAL 2013, Nov 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Bologna FC 1909 - Chievo Verona, May 13, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Chievo Verona - Benevento Calcio, May 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Official: Parma sign Inglese, Grassi | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Official | Parma sign Grassi and Inglese from Napoli | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2018-11-01
- ↑ «DONE DEAL: Parma sign Napoli pair Roberto Inglese and Alberto Grassi - Tribal Football»։ Վերցված է 2018-11-01
- ↑ «OFFICIAL - Parma sign GRASSI and INGLESE from Napoli»։ GhanaSoccernet։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Parma Calcio 1913 - Cagliari Calcio, Sep 22, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «ACF Fiorentina - Parma Calcio 1913, Dec 26, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Udinese Calcio - Parma Calcio 1913, Jan 19, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Parma Calcio 1913 - SPAL, Jan 27, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Roberto Inglese | Football Stats | Napoli | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-08
- ↑ «ROBERTO INGLESE IS A PARMA PLAYER»։ Parma Calcio 1913 (en-US)։ 2019-07-16։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-19-ին։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Official | Parma permanently sign Roberto Inglese from Napoli | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2020-01-08
- ↑ «ROBERTO INGLESE IS A PARMA PLAYER | News | Lega Serie A»։ www.legaseriea.it (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08(չաշխատող հղում)
- ↑ «Parma Calcio 1913 - Torino FC, Sep 30, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Barella and Inglese called up by Italy | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Ventura Names Italy Squad to Face Macedonia and Albania | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Belotti, Verratti, Pellegrini out of Italy squad due to injury»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Italy - Macedonia, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Albania - Italy, Oct 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Roberto Inglese»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռոբերտո Ինգլեզե Վիքիպահեստում |
---|
- Ինգլեզեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ինգլեզեն transfermarkt-ում
- Ինգլեզեն soccerbase.com-ում
- Ինգլեզեն WhoScored.com կայքում
- Ինգլեզեն Պարմայի պաշտոնական կայքում
- Ինգլեզեն Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2018-11-24 at the Wayback Machine.
- Ինգլեզեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Կիևոյի ֆուտբոլիստներ
- Լումեձանեի ֆուտբոլիստներ
- Կարպիի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ