Jump to content

Ռոբերտո Զուկկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Զուկկո
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1962(1962-04-03)[1]
ԾննդավայրՎենետիկ, Իտալիա
Մահացել էմայիսի 23, 1988(1988-05-23)[1] (26 տարեկան)
Մահվան վայրՎինչենցա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունսերիական մարդասպան
 Roberto Succo Վիքիպահեստում

Ռոբերտո Զուկկո (իտալ.՝ Roberto Succo, ապրիլի 3, 1962(1962-04-03)[1], Վենետիկ, Իտալիա - մայիսի 23, 1988(1988-05-23)[1], Վինչենցա, Վենետո, Իտալիա), իտալացի սերիական մարդասպան, 1981 թվականից մինչև 1988 թվականը երեք երկրներում սպանել է 7 մարդ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իտալիայի Վենետիկ (Վենեցիա) քաղաքի մտակայքում 1962 թվականի ապրիլի 3-ին։ Որքանով հայտնի է, նա իր առաջին սպանությունն իրականացրել է 19 տարեկանում, երբ դանակահարում է սեփական մորը և խեղդում հորը, ով ոստիկանության սպա էր, այն բանի համար, որ մերժել էին նրան՝ չտալով մեքենան։ Այլ վարկածի համաձայն՝ նա հորը ցած է նետում պատուհանից։ Զուկկոն թաքցնում է ծնողների մարմինները լոգարանում, որն ամբողջությամբ լցված էր ջրով։ Որոշ ժամանակ նա մնում է անպատիժ։ Նա 10 տարի ազատազրկման է ենթարկվում Ռեջո նել Էմիլիայում գտնվող դատահոգեբուժարանում։ 1986 թվականի մայիսի 15-ին, 5 տարի դատահոգեբուժարանում անցկացնելուց հետո, Ռոբերտոն փախավ։ Նա ճողոպրել է ոստիկանության հետապնդումից և լքել երկիրը՝ գնացքով մեկնելով Ֆրանսիա[2]։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Զուկկոն բազմաթիվ հանցագործություններ կատարեց՝ սկսած ներխուժումից և բռնաբարությունից մինչև սպանություն։ Այսպիսով, Ֆրանսիայում գտնելու ժամանակ նա բռնաբարում և սպանում է երկու դեռահաս աղջկա, սպանում է բժշկի և երկու ոստիկանի, ովքեր փորձել էին ձերբակալել իրեն։ Նա առևանգել է մարդկանց, հարձակվել մեքենաների վրա՝ նպատակ ունենալով կողոպուտ իրականացնել և ահաբեկել մարդկանց՝ առնվազն չորս եվրոպական երկրներում[3]։ Զուկկոն ճանաչվել է ամենաորոնվող հանցագործը Ֆրանսիայում, Իտալիայում և Շվեյցարիայում։ 1988 թվականի փետրվարի 28-ին նա ձերբակալվել է հայրենի Մեստրե քաղաքում։ Արդեն մարտի 1-ին Զուկկոն փորձում է փախչել բանտից, սակայն փախուստի ժամանակ նա ընկել է բանտի տանիքից։ Ավելի ուշ նա կրկին փորձել է դիմել փախուստի, սակայն նորից անհաջողության է մատնվել։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ 1988 թվականի մայիսի 23-ին Ռոբերտո Զուկկոն ինքնասպան է եղել իր բանտախցում։

1988 թվականին ֆրանսիացի դրամատուրգ Բեռնար-Մարի Կոլտեսը Ռոբերտո Զուկկոյի մասին պիես է գրել, որը բազմիցս բեմադրվել է տարբեր երկրների թատրոններում։ Պիեսը հիմք է հանդիսացել 2001 թվականին նկարահանված «Ռոբերտո Զուկկո» գեղարվեստական ֆիլմի համար, որի ռեժիսորը Սեդրակ Կանն էր[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Carlo Lucarelli e Massimo Picozzi, Serial killer. Storie di ossessione omicida
  3. Succo, il killer dagli occhi di ghiaccioche terrorizzò Mestre e la Francia, Il Gazzettino, 18 agosto 2013.
  4. Il Succo della follia un poliziesco d'antan, La Repubblica, 3 settembre 2002