Ռոբերտո Դ’Ավերսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ռոբերտո Դ’Ավերսա
իտալերեն՝ Roberto D'Aversa
Roberto-d-aversa.jpg
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 12, 1975(1975-08-12)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Շտուտգարտ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ռոբերտո Դ’Ավերսա (իտալերեն՝ Roberto D'Aversa,օգոստոսի 12, 1975(1975-08-12)[1], Շտուտգարտ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), իտալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլի մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միլան» ակումբի սան է։ Այնուամենայնիվ այդպես էլ չի խաղացել առաջին թիմի կազմում՝ խաղալով հիմնականում Սերիա A-ի ոչ մեծ ակումբներում կամ ցածր լիգաներում։ 2004/05 թվականի խաղաշրջանում 6 ամսով հեռացվել է ֆուտբոլից պայմանավորված խաղի մասնակցելու համար։ Հեռացվել են նաև «Սիենա» ակումբի այլ խաղացողներ՝ Ստեֆանո Բետարինին, Անտոնիո Մարասկոն, Մաուրիցիո Կակավալեն, Ալֆրեդո Ֆյաանոն և Ջենորոզո Ռոսսին։ 2007 թվականի հունվարի 28-ին «Մեսինա» ակումբի կազմում խաղացել է իր առաջին մրցախաղը Սերիա A -ում։ Դա տեղի է ունեցել «Ասկոլի» ակումբի դեմ մրցախաղում[2]։

Մարզային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 3-ին նշանակվել է Պրո լիգայի «Պարմա» ակումբի գլխավոր մարզիչ[3]։ Պայմանագիր է ստորագրել մինչև 2017/18 թվականի խաղաշրջանի ավարտ[4]։ 2018 թվականի հունիսի 30-ին երկարացրել է պայմանագիրը «gialloblù»-ի հետ մինչև 2020 թվականի հունիսի 30[5]։ 2020 թվականի օգոստոսի 23-ին «Պարմա»-ն հայտարարել է մասնագետից բաժանվելու մասին[6]։ Դ’Ավերսայի գլխավորությամբ «Պարմա»-ն ժամանակից շուտ անցել է 2016/17 Պրո լիգա՝ հաղթելով փլեյ-օֆֆը Սերիա B 2017/18-ի բարձր տեղերի համար, իսկ հաջորդ մրցաշրջանում 2-րդ տեղից դուրս է եկել Սերիա A 2018-19, որտեղ առաջին մրցաշրջանում զբաղեցրել է 14-րդ տեղը, երկրորդում՝ 11-րդ տեղը։

2021 թվականի հունվարի 7-ին նորից գլխավորել է «Պարմա» ակումբը՝ Ֆաբիո Լիվերանիի հեռանալուց հետո[7][8]։

2021 թվականի հուլիսի 4-ին փոխարինել է Կլաուդիո Ռանիերիին «Սամպդորիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում։ Պայմանագիր է ստորագրել մինչև 2023 թվականի հունիսի 30-ը[9]։ 2022 թվականի հունվարի 17-ին պայմանագիրը խզվել է[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  3. «Gli uomini di mister D’Aversa» (իտալերեն)։ Sito ufficiale del Parma Calcio 1913։ 3.12.2016։ Արխիվացված է օրիգինալից 12 March 2017-ին։ Վերցված է 23 August 2020 
  4. «Il nuovo allenatore del Parma Calcio è Roberto D’Aversa. Lo ha presentato il vice presidente Marco Ferrari» (իտալերեն)։ Sito ufficiale del Parma Calcio 1913։ 3.12.2016։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 23 August 2020 
  5. «Rinnovato il contratto di mister D’Aversa fino al 30.06.2020» (իտալերեն)։ Sito ufficiale del Parma Calcio 1913։ 30.06.2018։ Արխիվացված է օրիգինալից 13 September 2019-ին։ Վերցված է 23 August 2020 
  6. «Roberto D’Aversa sollevato dall’incarico» (իտալերեն)։ Sito ufficiale del Parma Calcio 1913։ 23.08.2020։ Վերցված է 23 August 2020 
  7. «Bentornato Roberto D’Aversa!» (իտալերեն)։ Sito ufficiale del Parma Calcio 1913։ 7.01.2021։ Վերցված է 8 January 2021 
  8. ««Парма» уволила Ливерани и назначила Д′Аверсу, возглавлявшего команду до августа»։ Sports.ru։ Վերցված է 2021-01-07 
  9. «D'Aversa è il nuovo allenatore della Sampdoria»։ U.C. Sampdoria (իտալերեն)։ 2021-07-04։ Վերցված է 2021-07-04 
  10. «U.C. Sampdoria: comunicato stampa del 17 gennaio 2022»։ U.C. Sampdoria (իտալերեն)։ 2022-01-17։ Վերցված է 2022-01-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]