Jump to content

Ռյու Հվա Յոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռյու Հվա Յոն
Ծննդյան թիվ՝ապրիլի 22, 1993(1993-04-22) (31 տարեկան)
Ծննդավայր՝Գվանջու, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝ Հարավային Կորեա
Մասնագիտություն՝ռեփեր, երգչուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և կոմպոզիտոր
IMDb։ID 7173699

Ռյու Հվա Յոն (կորեերեն՝ 류화영, չինարեն՝ 柳和榮, ապրիլի 22, 1993(1993-04-22), Գվանջու, Հարավային Կորեա[1]), առավել հայնտի է որպես Հվայունգ, հարավկորեացի դերասանուհի և երգչուհի։ Ներկայումս հանդիսանում է «T-ara» խմբի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականի ապրիլի 22-ին Հարավային Կորեայի Կվանգջու քաղաքում[2]։ Նրա երկվորյակ քույրը Հյոյոնը «Coed School»-ի և նրա «F-ve Dolls» ենթախմբի նախկին անդամ է[3]։ Հվայունգը ավարտել է Կյունհի համալսարանը, մասնագիտացումը անհայտ է[4]։

Առաջին անգամ քույրերը հեռուստատեսությամբ հայտնվել են 2010 թվականի մայիսին՝ մասնակցելով «Աստղային թագավոր» ծրագրին և որոշ ժամանակ անց պայմանագիր են կնքել «Core Contents Media»-ի հետ[5]։

Սկզբում «Core Contents Media»-ը պլանավորում էր Հյոյոնին դարձնել T-ara-ի նոր անդամ, սակայն նա խորհուրդ է տալիս Հվայունգին, իսկ ինքը պատրաստվում էր առաջնաելույթ ունենալ «Coed School»-ում։ 2010 թվականի հուլիսին գործակալությունը հայտարարեց, որ «T-ara»-ի կազմը կրկին ենթարկվում է փոփոխությունների և Հվայունգը դառնում է յոթերորդ անդամը[6]։ Հվայունգի առաջին ելույթը խմբի կազմում տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին։ Հաջորդ տարի նա հայտնվել է «T-ara»-ի և Davichi-ի համատեղ «우리 사랑했잖아 (We Were in Love)» երգում[7], ինչպես նաև գրել է Յանգպայի «사랑은 다 그런거래요 (Love Is All the Same)» երգի ռեփ հատվածը[8]։

2012 թվականի հուլիսի 30-ին հայտարարվել է, որ Հվայունգը լքել է խումբը[9], չնայած խոսակցություններին, որ նա դեռ կարող է վերադառնալ խումբ[10], Ռյուն վերադարձավ երաժշտական արդյունաբերություն աշնանը, բայց որպես սոլո երգչուհի[11]։

2013 թվականի դեկտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ աղջիկը պայմանագիր է կնքել «Wellmade Yedang»-ի հետ և պատրաստվում է իր դեբյուտը կատարել որպես դերասանուհի[12]։ Դեկտեմբերի 31-ին Հվայունգը 2014 թվականին «Miller Countdown Party»-ին հանդես է եկել որպես ԴիՋեյ[13]։

2014 թվականի հոկտեմբերին Հվայունգը կատարել է իր դերասանական դեբյուտը «Մայրիկի ընտրությունը» մինի դրամայում[14]։ Մի քանի ամիս անց նա միացել է «The Girlfriends Ex-Club» դրամայի դերասանական կազմին, իսկ 2016 թվականին «Երիտասարդության տարիքը» դրամայում կատարել է գլխավոր դերերից մեկը[15][16]։ 2017 թվականին Հվայունգի դերասանական կարիերան զգալի աճ է գրանցել, այն բանից հետո, երբ նա դերակատարում էունեցել բարձր վարկանիշ ունեցող «Տարօրինակ հայր» և «Կատաղած շուն» դրամաներում[17][18]։

2020 թվականի հունիսի 24-ին պարզվեց, որ Հվայունգը պայմանագիր է կնքել «Polaris Entertainment»-ի հետ[19]։

Պատահարներ և հանրային պատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 29-ին T-ara-ն ելույթ ունեցավ «Inkigayo»-ում, իսկ Հվայունգի կուրծքը պատահաբար մերկացավ, երբ նրա հագուստը մի փոքր սահեց[20][21]։ «JoongAng Ilbo» թերթը հայտարարել է, որ շոուն նախապես ձայնագրված չէր և ամեն ինչ տեղի է ունեցել ուղիղ եթերում[22][23]։ Հունվարի 30-ին «Core Contents Media»-ն և «SBS»-ի ղեկավարությունը հրապարակել են պաշտոնական հայտարարություններ[24].

«Մենք խորապես ցավում ենք «Ինկիգայոյում» տեղի ունեցած միջադեպի համար։ Շշուկներ են հայտնաբերվել, որ ներկայացումը նախապես ձայնագրված է եղել, սակայն դա ճիշտ չէ։ «T-ara»-ի ելույթն ամբողջությամբ ուղիղ եթերում էր և այդ ամենը տեղի է ունեցել եթերի ժամանակ։ Փորձին խնդիրներ չեն եղել, և շատ տխուր է, որ դա տեղի է ունեցել ուղիղ եթերում։ Չնայած այն հանգամանքին, որ Հվայունգը հայտնի է՝ նա դեռ անչափահաս է և հուսով ենք, որ մարդիկ կհիշեն, որ նա դեռ երիտասարդ աղջիկ է։»
 «Նախ T-ara-ի ելույթը ուղիղ եթերում էր, նախաձայնագրություն չկար։ Երկրորդ՝ գլխավոր պրոդյուսերը զբաղված էր, ուստի չկարողացավ ուշադրություն դարձնել տեղի ունեցածին [խոսքն այդ պահին Հվայունգին տարբեր տեսանկյուններից նկարահանելու մասին է]։ Մենք շատ ենք ցավում կատարվածի համար։»

T-ara-ի հետ բուլինգի սկանդալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի վերջին «T-ara»-ն սկսեց իր առաջին ճապոնական շրջագայությունը, բայց Հվայունգը վնասեց ոտքը համերգի մեկնարկից առաջ «Music Core»-ում ելույթ ունենալիս և այցելեց Սեուլի հիվանդանոց՝ հուլիսի 24-ին, հայտնելով, որ ամեն ինչ լավ է[25]։ Նույն օրը առավոտյան՝ խումբը թռչում է Ճապոնիա, իսկ երեկոյան գնում են Նիփոն Բուդոկանում կայանալիք համերգի փորձին, սակայն Հվայունգը ներկա չէր, հուլիսի 25-ի երեկոյան, համերգից ընդամենը մեկ ժամ առաջ, Հյոմինը թվիթերում գրեց՝ «Վճռականության տարբեր մակարդակներ կան, ուստի եկեք ավելի շատ բան ունենանք» և մյուս անդամները համաձայնեցին նրա հետ։ Հյոյոնը մի փոքր ուշ արձագանքեց՝ գրելով, որ «միայն կենտրոնանալը բավարար չէ», իսկ հետո ավելացնելով, որ անդամները «ամեն ինչ գիտեն», որից հետո սկսեցին տարածվել Հվայունգի մասին առաջին լուրերը «T-ara»-ի մյուս անդամների կողմից բուլինգի ենթարկվելու մասին[26]։ Հուլիսի 25-ին և 26-ին Հվայոնը համերգին կատարեց միայն մեկ երգ, իսկ հուլիսի 27-ին խումբը վերադարձավ Կորեա և աղջկան հանկարծ անվասայլակ պահանվջեց օդանավակայանում տեղաշարժվելու համար[27]։ Նույն օրը, բուլինգի մասին լուրերը նոր ուժով տարածվեցին և հուլիսի 30-ին «Core Contents Media»-ի գործադիր տնօրեն Կիմ Կվանգ-սուն հայտարարում է Հվայունգի հեռանալու մասին, նրա պայմանագիրը խզվել է, քանի որ նա անազնիվ է վերաբերվել թիմի գործունեությանը և վնասել թիմային աշխատանքին[28]։ Բուլինգի մասին լուրերի ֆոնին «T-ara»-ի ժողովրդականությունը կտրուկ ընկավ և աղջիկները որոշ ժամանակ դադարեցրին խմբային գործունեությունը[29][30]։

2017 թվականի փետրվարին Հվայունգը և Հյոյոնը կրկին հայտնվեցին հեռուստատեսությամբ, որտեղ նրանք կրկին անդրադարձան այդ թեմային և Հվայունգն ասաց, որ միայն իր քույրը կարող է աջակցել իրեն այդ դժվարին ժամանակահատվածում։ Դրանից հետո կորեական «Dispatch» լրատվական պորտալը սկսեց հրապարակել խմբում Ռյուի վերջին օրերի իրադարձությունների մանրամասն ժամանակացույցը, ինչպես նաև հարցազրույց վերցրեց «T-ara»-ի նախկին անձնակազմից, որը ոչ միայն հաստատեց, որ աղջիկը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել անձնակազմի նկատմամբ, այլ նաև նրանց անվանել է «շամպուններ»[31]։ «Imagine Asia» գործակալությունը (այն ժամանակ՝ Հվայունգի լեյբլը) հերքեց դա՝ նշելով, որ ամեն ինչ ասված է գեղեցիկ ձևով և որ բառն ի սկզբանե նշանակում էր մազերը լվանալու խնդրանք[32]։ Նաև նախկին անձնակազմն ասել է, որ նա միայն ձևացրել է իրեն ահաբեկման զոհ և շահարկել ոտքի վնասվածքը՝ ուշադրություն և ափսոսանք գրավելու համար[33]։ Բացահայտվեցին Հյոյոնի «Kakao Talk» հաղորդագրությունները «Ahreum»-ի հետ, որտեղ Հյոյոնը խոստացել է ճանկռել Ահրեումի դեմքը, իր եթերում չհայտնվելու դեպքում. սկզբում երկու քույրերն էլ հերքեցին ամեն ինչ, բայց հետո հաստատեցին, որ գրվածը ճիշտ է[34][35]։ Մարտ ամսին Հվայունգը ջնջեց Instagram-ի իր էջը բազմաթիվ բացասական մեկնաբանություններից հետո[36]։

Սկանդալից հետո հանրային պատկերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ «T-ara»-ի նախկին անձնակազմը և նախկին մենեջերը հաստատեցին Հվայունգի և նրա քրոջ կողմից խմբի մյուս անդամների նկատմամբ ոտնձգությունների մասին լուրերը, աղջիկների կերպարն անմիջապես ստացավ «ազգի օձ» ոչ պաշտոնական կարգավիճակ՝ «Instagram-»ում։ Այս խորհրդանիշը հայտնվում էր ինչպես Հվայունգի, այնպես էլ Հյոյոնի յուրաքանչյուր գրառման տակ։ Կորեայում աղջիկներին անվանում են նաև ամենաատելի երկվորյակներ[37]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2014 ս Մայրիկի ընտրություն Mother’s Choice Սեո Հյուն Ահ
2015 ս Օկեյ, ընտանիք Ok's Family Խան Օք
2015 ս Նախկին ընկերուհիների ակումբ Ex-Girlfriends' Club Ռարա
2015 ֆ Սիրո կանխատեսում Love Forecast Հի Ջին
2016 ս Վերադարձեք պարոն Come Back Mister Վան Ջու Յանգ
2016 ս Արևի հետնորդները Descendants of the Sun Սեո Դա Յոնի նախկին ընկերուհին
2016 ս Երիտասարդության տարիք Hello, My Twenties! Կանգ Յի Նա
2016 ս Կորած ծիծաղ Disqualified Laughter Սին Նա Ռա
2017 ս Տարօրինակ հայր My Father is Strange Բյուն Ռա Յանգ
2017 ս Ձեռքի հետքեր Traces of Hand Յունգ Մին Յանգ
2017 ս Աղջկա պատերազմ Girl’s War Ջինա
2017 ս Գուշակի գաղտնի բաղադրատոմսը Fortuneteller's Secret Recipe Նա Ռե
2017 ս Երիտասարդության տարիքը 2 Hello, My Twenties! 2 Կանգ Յի Նա
2017 ս Խենթ շուն Mad Dog Ջանգ Հա րի
2018 ս Գեղեցկությունը ներսում The Beauty Inside Չայ Յու-րի

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Արարողություն Առաջադրում Ֆիլմ / սերիալ Արդյունք Հղում
2017 2017 KBS դրամայի մրցանակ Լավագույն նոր դերասանուհի «Տարօրինակ հայր» и «Խենթ շուն» Հաղթանակ [38]
Լավագույն զույգի մրցանակ (Վու Դո Հվանի հետ) «Խենթ շուն» Կաղապար:Անվանակարգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ryu Hwa-young (화영, Korean actress)». HanCinema (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «Ryu Hwa-young (류화영)». Hancinema. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  3. «PROFILE OF FORMER F-VE DOLLS MEMBER RYU HYO-YOUNG». Channel Korea. 2019 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Ryu Hwa-young». How Old. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  5. «티아라 지연 류화영-남녀공학 진혜원 류효영, 한 자리서 만나». Nate. 2010 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  6. «[News] T-ara's new member Ryu Hwayoung becomes a hot issue amongst netizens». Daily K-Pop News. 2010 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  7. «티아라 다비치 듀엣곡 '우리 사랑했잖아' 온라인 음원사이트 올킬». Nate. 2011 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  8. «'인가' 양파-이해리-한나, 환상적 하모니..'감성자극'». Nate. 2012 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Hwayoung officially booted from T-ara». Korea Joongang Daily. 2012 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  10. «T-ara's Hwayoung may be reinstated». Korea Joongang Daily. 2012 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  11. «화영 근황, 랩 축제 참여해 음악공부…'결국 가수 준비?'». Nate. 2012 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  12. «Hwayoung gets an agency». Korea Joongang Daily. 2013 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  13. «Former T-ara Member Hwa Young to DJ at a Party». MWave. 2013 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  14. «Hwayoung debuts in drama». Korea Joongang Daily. 2014 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  15. «'구여친클럽' 류화영, 새싹 배우의 놀라운 성장». Osen. 2015 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  16. «'청춘시대' 류화영, 티아라 잊었다…진짜 배우의 탄생 [청춘의 재발견②]». Nate. 2016 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  17. «이준부터 류화영까지 '아버지가 이상해' 대본리딩 공개». News1. 2017 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  18. «[공식]유지태X우도환X류화영, '매드독' 주인공 확정… '맨홀' 후속». News1. 2017 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  19. «[공식]류화영, 폴라리스엔터테인먼트와 전속계약…오윤아와 한솥밥». Naver. 2020 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  20. «Live Broadcasting Issues: Hwayoung's Wardrobe Malfunction and B.A.P's Stage Collapse on "Inkigayo"». Soompi. 2012 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  21. «Hwayoung's Nipple: Wardrobe Malfunction or Publicity Stunt?». Korea Bang. 2012 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  22. «티아라 화영 노출·BAP 무대 함몰…`인기가요` 질타». JoongAng Ilbo. 2012 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  23. «티아라 화영 노출사고, SBS '인기가요' 제작진에 '불똥'». Donga. 2012 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  24. «Core Contents Media and "Inkigayo" PD Apologizes about Hwayoung's Incident». Soompi. 2012 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  25. «A Chronological Timeline and Conclusion of the T-ara Scandal, Dispatch's interview with T-ara's staff». T-ara Diadem. 2017 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  26. «LET'S FIND THE TRUTH BEHIND THE T-ARA BULLYING SCANDAL». Channel Korea. 2018 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  27. «Former T-ara Staff Member "Can't Watch Hwayoung Play Victim," Tells All About "Bullying Scandal"». Soompi. 2017 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  28. «Hwayoung leaves T-ara amidst bullying controversies». Hello K-Pop. 2012 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  29. «Bullying scandals hit K-pop groups». The Korea Times. 2012 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  30. «T-ara faces backlash due to Hwa-young's drop out». 10Asia. 2012 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  31. «More T-ara Staff Come Forward About Ryu Hwayoung's Alleged Behavior, Hwayoung Responds». Soompi. 2017 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  32. «Hwayoung's agency comments on 'shampoo' controversy + Dispatch interviews former T-ara staff». All K-Pop. 2017 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  33. «T-Ara's Former Manager And Staff Reveals Hwayoung Was Playing Bully Victim». Korea Portal. 2017 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  34. «Former T-ara staff reveals shocking KKT from Hyoyoung to Ahreum, says Hwayoung-Hyoyoung are pretending to be victims». All K-Pop. 2017 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  35. «[★BREAKING] Hyoyoung admits she threatened to "cut up Areum's face"». Koreaboo. 2017 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  36. «Hwayoung Deletes Instagram Account After Being Flooded With Hateful Comments». Korea Portal. 2017 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  37. «[★TRENDING] Hwayoung Updates Her Instagram For The First Time Since Recent Controversy». Koreaboo. 2017 թ․ փետրվարի 11. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  38. «KBS Drama Awards 2017: Kim Young Chul, Chun Ho Jin share grand prize; complete winners list». International Business Times. 2018 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյու Հվա Յոն» հոդվածին։