Ռիտա Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիտա Չիլինգարյան
Ռիտա Չիլինգարյան.JPG
Ծնվել էսեպտեմբերի 17, 1932(1932-09-17) (87 տարեկան)
ԾննդավայրԳետաշէն, Գոյգյոլի շրջան, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմատենագետ և լրագրող
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Ռիտա Վաղարշակի Չիլինգարյան (սեպտեմբերի 17, 1932(1932-09-17), Գետաշէն, Գոյգյոլի շրջան, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), մատենագետ-լրագրող։ «Գետաշեն» հայրենակցական բարեգործական միության հիմնադիրներից։ Կազմել է «Արցախ Ղարաբաղ» մատենագիտության (1988-1989) 1-ին մասը (Ե. 1993), որում ի մի է բերված 1988-1989 թվականներին, մասամբ նաև 1990 թվականին հրատարակված Ղարաբաղյան շարժմանը վերաբերող գրքերը, ամսագրային ու լրագրային հոդվածները, հաղորդումները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտա Չիլինգարյանը ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 17-ին) Գետաշենում, երկրագործի ընտանիքում։ 1948 թվականին գերազանցությամբ ավարտել է Գետաշենի միջնակարգ դպրոցը։ 1949 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո 1954 թվականին աշխատանքի է անցել համալսարանի գիտական գրադարանում՝ որպես գրադարանավար։ Աշխատանքային տարիներին կազմել է հայ պարբերական մամուլի քարտարան, ուր արտացոլվել են հայ մամուլի ստեղծման, կազմավորման պատմությունը, նրա խմբագիրների գործունեությունը։ 1970 թվականին Ռիտա Չիլինգարյանը նշանակվել է համալսարանի գրադարանին կից միջբուհական գիտամեթոդական կաբինետի վարիչ, 1971 թվականին ընտրվել է բուհական գրադարանների մեթոդական խորհրդի նախագահ, 1985 թվականից՝ հանրապետության գիտամեթոդական բաժնի վարիչ՝ վարելով 13 բուհական և 65 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների գրադարանների մեթոդական ղեկավարության և օգնության գործառույթները։

1974 թվականին Հայաստանի գրադարանագիտության և մատենագիտության բնագավառում իրականացրած աշխատանքների համար արժանացել է գովասանագրի։

Ռիտա Չիլինգարյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ. 1970-1996 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանի և ժողտնտեսության ինստիտուտի բոլոր ֆակուլտետներում՝ դասավանդելով «Մասնագիտական ներածություն» դասընթացը, ղեկավարել ՀՄԻ գրադարանագիտության և մատենագիտության բաժնի ուսանողների արտադրական պրակտիկան և ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը։

1975 թվականին Ռիտա Չիլինգարյանը նշանակվել է ՀԽՍՀ գրադարանային հանձնաժողովի նախագահի տեղակալ, 1977 և 1988 թվականներին՝ գրադարանների ստուգատես-մրցույթների կազմկոմիտեների նախագահ։ Աշխատանքային գործունեության 48 տարիների ընթացքում ունեցած ակնառու ներդրումների համար պարգևատրվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ մի շարք պատվոգրերով։ 1996-2002 թվականներին աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի տնօրեն։ Բուհական գրադարանի գրականության ֆոնդերի մուտքագրման աշխատանքներում ստեղծել և ներդրել է ժամանակակից համակարգչային տեխնոլոգիայի ձև հանդիսացող էլեկտրոնային կատալոգը, ինչպես նաև համակարգչի էկրան էջը։ Մասնագիտական գործունեությանը զուգահեռ 1988 թվականի մայիսից Չիլինգարյանը նշանակվել է «Գետաշեն» ՀԲՄ վարչության քարտուղար, հանրահավաքներում հանդես եկել հրատապ ելույթներով, մամուլում՝ հոդվածներով։

2003 թվականից Ռ.Չիլինգարյանը Հայաստանի Հանրապետության ազատամարտի վետերանների միության անդամ է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին հրատարակվել է նրա «Արցախ-Ղարաբաղ։ 1988-1990 թթ.» մատենագիտական եզակի գրքի առաջին մասը /հայերեն և ռուսերեն լեզուներով/, ունի հրատարակված 62 գործ՝, որոնցից 26-ը՝ գրքեր, 38-ը՝ հոդվածներ (18-ը՝ հրապարակախոսական, 12-ը՝ խմբագրական, 18-ը՝ մասնագիտական, 6-ը՝ գրախոսական, 10-ը՝ թարմգանչական) մամուլի էջերում։

2004 թվականից սկսած, որպես համահեղինակ, զբաղվել է Գետաշենի պատմության, մշակույթի, գյուղի տոհմերի վերաբերյալ գիտահետազոտական նյութերի հավաքման աշխատանքներով և ձեռնարկել «Գետաշեն» գրքի շարադրումը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք դուստր և վեց թոռ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիսյան Բենյամին Խորենի, Չիլինգարյան Ռիտա Վաղարշակի, Ոսկանյան Անդրանիկ Վարուժանի (2007)։ Գետաշեն։ Երևան: Գասպրինտ։ ISBN 9789994142606 
  2. Չիլինգարյան Ռիտա Վաղարշակի (2012)։ Ինչ գիտեք Գետաշանի մասին: Գետաշենի բռնագաղթի 21-րդ տարին։(Հարց-պատասխան)։ Երևան: Լուսաբաց 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png