Ռիտա Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիտա Մնացականյան
Ծնվել էմարտի 21, 1958(1958-03-21) (66 տարեկան)
ԾննդավայրԱստղաշեն
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Ռիտա Միքայելի Մնացականյան (մարտի 21, 1958(1958-03-21), Աստղաշեն), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության պատգամավոր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտա Մնացականյանը ծնվել է 1958 թվականի մարտի 21-ին Արցախի Հանրապետության Աստղաշեն գյուղում։ Հիմնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1975 թվականին ավարտել է Ասկերանի շրջանի Բադարայի միջնակարգ դպրոցը։ 1975-1976 թվականներին եղել է Ստեփանակերտի կարի ֆաբրիկայի աշխատակից, իսկ 1976-1978 թվականներին՝ Ստեփանակերտի գինեգործարանի բանվորուհի։

1978-1982 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում և ստացել պատմության ուսուցչի որակավորում։ 1982 թվականին եղել է Պատարայի միջնակարգ դպրոցի պատմության և աշխարհագրության ուսուցչուհի, իսկ 1983 թվականին՝ նույն դպրոցի արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ։ 1996 թվականին եղել է դպրոցի տնօրենը։

2006 թվականին տեղափոխվել է Ստեփանակերտ և նշանակվել Հայ հեղափոխական դաշնակցության «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր։

2006-2009 թվականներին եղել է Աստղաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, Երևանի մենեջմենթի համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի քաղաքագիտության և փիլիսոփայության դասախոս, Ստեփանակերտի համար 6-րդ դպրոցի պատմության ուսուցչուհի։ 2009-2015 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի քննական առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության մասնագետ։ 2010-2013 թվականներին եղել է Ստեփանակերտի համարդ 11-րդ ավագ դպրոցի «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով, «Հայ Հեղափոխական դաշնակցություն» ընտրացուցակով[3][4][5][6]։

1998 թվականից «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ է։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ է[7][8][9][10]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մնացականյան Ռիտա Միքայելի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրացվել են և վկայականներ ստացել | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «ՀՅԴ-ն հրապարակել է Արցախի խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը». infoport.am (ամհարերեն). 2020 թ․ փետրվարի 18. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Արցախի Հանրապետության ԱԺ ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը». infocom.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «ՀՅԴ-ն ներկայացրել է Արցախի խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «ՀՅ Դաշնակցության ընտրական ցուցակը՝ ԱՀ Ազգային Ժողովի ընտրություններին». My Application. 2020 թ․ փետրվարի 18. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «ՀՅ Դաշնակցության ընտրական ցուցակը՝ ԱՀ Ազգային Ժողովի ընտրություններին». Նորություններ Արցախից aparaj.am. 2020 թ․ փետրվարի 17. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  8. LLC, Helix Consulting. «ՀՅԴ-ն հրապարակել է Արցախի ԱԺ ընտրությունների ցուցակը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  9. Mamikonyan, Armine (2020 թ․ փետրվարի 18). «ՀՅ Դաշնակցության ընտրական ցուցակը՝ ԱՀ Ազգային Ժողովի ընտրություններին». ԳԱԼԱ. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «ՀՅ Դաշնակցության ընտրական ցուցակը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին». www.aravot.am. 21.08.2023.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]