Ռիվիեր դե Պրերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիվիեր դե Պրերի
Riviere Prairies.JPG
Բնութագիր
Երկարություն40 կիլոմետր
Ջրահոսք
ԱկունքԴե Մոնտան
 · Ակունքի տեղակայումLake of Two Mountains?
 · Կոորդինատներ45°42′27″ հս․ լ. 73°28′32″ ամ. ե. / 45.70750° հս․. լ. 73.47556° ավ. ե. / 45.70750; 73.47556
ԳետաբերանՍուրբ Լավրենտիի գետ
 · Գետաբերանի տեղակայումՍուրբ Լավրենտիոս գետ
Տեղակայում
Հոսող հոսքերRivière des Mille Îles? և L'Assomption River?
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասԿվեբեկ
ՋրահավաքQ51991620?

Ռիվիեր դե Պրերի (ֆր.՝ Rivière de Prairies), Օտտավա գետի ստորին հոսանքի երկու առավել մեծ (Ռիվեր դե Միլ Իլի հետ միասին) բազուկներից է, որ տեղակայված է նրա ու Սուրբ Լավրենտիի գետի միախառնման վայրում։ Մեծ միջագետակ է, որը արտահոսում է Դե-Մոնտան լճից և բաժանում է Մոնրեալ և Իլ-Ժեզյու (Հիսուսի) կղզիները, որոնց վրա գտնվում են ժամանակակից Մոնրեալ և Լավլ քաղաքները։ Հոսում է Կանադայի Կվեբեկ պրովինցիայի հարավ-արևելքում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչֆրանսիական ժամանակներում գետը հայտնի էր ավտոխտոննային ցեղերին Սկաուանոտի անունով, ինչը բառացի թարգմանվում է որպես «գետ կղզուց այն կողմ»։ Իր ներկայիս ֆրանսիական անվանումն այն ստացել է 1610 թվականին Սամուել դե Շամպլենի կողմից։ Նա գետն անվանել է ի պատիվ իր թիմի անդամներից մեկի, Ֆրանսուա դե Պրերին, որն անհետացել է այդ վայրերում գիտահետազոտական արշավի ժամանակ։ Անգլիացինները հաճախ գետն անվանում են Բլեք-ռիվեր (բառացի՝ Սև գետ)[1][2][3][4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետը հոսում է հարավից արևմուտք և բաժանում Օշլագա արխիպելագը։ Այն սկիզբ է առնում Դե-Մոնտանից։ Հոսում է Île Bizard-ի (որը կազմում է Մոնրեալի մի մասը) երկու կողմերով՝ բաժանելով Մոնրեալ կղզին (քաղաք Մոնրեալ) Իլ-Ժեզյու կզղուց (Քաղաք Լավլ)։ Ավելի ներքև հոսանքի ուղղությունը փոխվում է դեպի հյուսիս, ինչից հետո այն թափում է Սուրբ Լավրենտիի գետի մեջ Մոնրեալ կղզու արևելքում։ Գետի շուրջը կան մեծ քանակությամբ կղզիներ, որոնցից կարելի է առանձնացնել Île Bizard-ը և Îles Laval-ը (կան նաև Île Bigras, Île Pariseau, Île Verte и Île Ronde կղզինները), և որոնք կապված են Լավլ ռեգիոնի հետ։ Գետի մոտ կա նաև Île de la Visitation կղզին, որը պատկանում է Մոնրեալին։ Կան նաև Île Lapierre, Île Boutin, Île Rochon և Île Gagné կղզիները։

Ռիվեր դե Պրերին ունի շատ քարավաստներ։ Քարավաստներով մի քանի վայրեր նշված են եղել դեռ Հենրի Ուայտմերսոմ Հոպկինսի (Henry Whitmersome Hopkins)՝ 1879 թվականի քարտեզներում[3], ինչպես նաև Մոնրեալ կղզու՝ 1924 թվականի Գորդոնի և Գոտչի (Gordon and Gotch) կողմից ստեղծված քարտեզներում[2]։ Քարավաստներն անվանել են սկսած արևմուտքից՝ «Rapides de Cap-Saint-Jacques»[5], Lalemant (Dutchman)[6] քարավաստներ, որոնք գտնվում են Île Bizard և Laval-ի միջև[7], «Rapides du Cheval Blanc»( Whitehorse քարավաստները), որոնք գտնվում են Pierrefonds-Roxboro, Sainte-Dorothée և Quebec շրջաններում[8], «Sault-au-Récollet» քարավաստները[9], որոնք գտնվում են Բորդո բանտի հարավում[2], ինչպես նաև «Rapides de la Rivière des Prairies»[10]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում Ռիվեր դե Պրերին համարվում էր Կանադայի ամենակեղտոտ ջրամբարներից մեկը Մոնրեալից աղտոտված վտակների պատճառով, ինչպես նաև մոտ 150 քաղաքային տեղատարափ կոյուղիների պատճառով։ Ամեն անգամ Մոնրեալում հորդ անձրևների դեպքում անձրևի կաթիլների և նրանցով ստեղծած լճակները խառնվում էին արդյունաբերական աղբի հետ և այդ վիճակում հոսում գետի մեջ՝ կեղտոտելով այն[11]։ Գետի հսկայածավալ բաց կոյուղ դառնալու խնդիրի մասին դեռ գրում էին 1911 թվականին[12][13][14][15][16][17][18]։

Սակայն հետագայում, օգտագործելով ժամանակակից մաքրման մեթոդները, հաջողվեց փրկել գետը աղտոտված ջրի մեծ վնասից՝ այն դարձնելով լողանալու համար անվտանգ[19][20]։

Որոշ մարդիկ 1988 թվականից սկսած անգամ համարում էին գետը մաքուր, քանի որ այդ ժամանակ դեպի գետ հոսանքները ենթարկվում էին մաքրման[21]։

Կղզու արևմտյան մասի գետափը հայտնի է իր գետի շուրջը գտնվող լողափներով։ Դրանցից մի քանիսը կոչվում են Ադամանդյա լողափ, Ռոյ լողափ և Մունիցիպալյան լողափ Րոկսբորոն[22][23]։

Սակայն գետի մի մասը երբեք չի եղել պիտանի լողանալու համար. նրա մի մասը (Rive-Boisée) դեռ մնում է աղտոտված ոչ մաքուր հոսանքներով դեռ 1971 թվականից, այսինքն քառասուն տարի շարունակ[24][25][26][27][28][29] ։ Rive-Boisée խնդիրը ուզում էին լուծել դեռ 2014 թվականին[30]։

Bing քարտեզի վրա երևում են 150 կոյուղային ելքերից շատերը։ Այնտեղ նաև երևում են գետի աղտոտված մասերը (օրինակ՝ այն մասերը, որտեղ թափված են զուգարանի թղթեր և պլաստիկ շշեր), որոնք գետն են թափվում անձրևաջրի պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beauregard Ludger (1968)։ Toponymie de la région métropolitaine de Montréal։ Ministry of Lands and Forests of Quebec։ էջ 19։ OCLC 5935170 
  2. 2,0 2,1 2,2 «the Island of Montreal»։ Gordon and Gotch's map of the Island of Montreal compiled and drawn by Albert E. Dumont c1924 (9-10-11, H-J) "Back River" is written։ Library and Archives Canada 
  3. 3,0 3,1 «Atlas of the city and island of Montreal»։ Titre : Atlas of the city and island of Montreal "Back River" is written։ Bibliothèque et Archives nationales du Québec 1879 
  4. «Montreal Island and Vicinity: Goad, Chas. E, (Charles Edward)»։ Titre : Montreal Island and Vicinity "Back River" is written։ Bibliothèque et Archives nationales du Québec 1907 
  5. Commission de toponymie Québec Rapides de Cap-Saint-Jacques
  6. Dutchman rapids 45’32 73’51
  7. Map of Rapides Lalemant, Quebec, Rapids — Canada Geographical Names with Maps
  8. Les rapides du Cheval Blanc 1968-12-05
  9. Map of Rapides du Sault au Récollet, Quebec, Rapids — Canada Geographical Names with Maps
  10. Map of Rapides de la Rivière des Prairies, Quebec, Rapids — Canada Geographical Names with Maps
  11. «"Montreal sewage waste dumped directly into rivers" CBC News, August 25, 2014»։ CBC Montreal News։ 2014 
  12. «"Experts Report on Back River" The Montreal Gazette August 16, 1911»։ The Montreal Gazette։ 1911 
  13. «"Back River Ice Safe" The Montreal Gazette, March 29, 1944»։ The Montreal Gazette։ 1944 
  14. «O rivières de chou nous!»։ Editorial cartoon։ 1945 
  15. «Roxboro residents warned: don’t swim in the Back River»։ The Montreal Gazette։ August 15, 1968 
  16. «Swimming in Sewage»։ The Montreal Gazette։ August 30, 1973 
  17. «Pierrefonds Pondering ($20, 300) Sewage Judgement»։ The North Shore News։ May 16, 1974 
  18. «The Dirtiest Water in North America»։ The Montreal Gazette։ July 5, 1980 
  19. «Project Archipel: Is it a boon or boondoggle? "Riviere des Prairies should be clean enough for swimming by 1987" Andre Desroches. : Water Quality»։ The Montreal Gazette։ June 21, 1982 
  20. The Montreal Gazette «2.95 billion litres dumped daily» March 29, 1984
  21. История проблемы под Монреалем(անգլ.)
  22. «...local shoreline brought thousands of people out from Montreal to the commercial beaches out in the west ward.»։ The North Shore News Editorial։ July 16, 1970 
  23. «Map of Pierrefonds(1998)»։ Map։ Bibliothèque et Archives nationales du Québec Beach/Plage Crystal, Noel and Riviera 
  24. Title «Pierrefonds appeals to Ottawa, Quebec for Rive Boisee solution» North Shore News. May 4, 1972.
  25. «Raw sewage flowing into river from Pierrefonds»։ Max Harrold : The Montreal Gazette։ July 2, 2009 
  26. «Sewage still pouring into river»։ Max Harrold : The Montreal Gazette։ July 15, 2010 
  27. «Kirkland ups compensation for crossed pipes»։ By ALBERT KRAMBERGER : The Montreal Gazette։ July 11, 2012 
  28. «Sewage washing up on eastern Montreal shores»։ CBC News։ July 25, 2012 
  29. Le Réseau de suivi du milieu aquatique (RSMA)։ «Suivi de la qualité bactériologique des cours d'eau à Montréal»։ Réseau de suivi du milieu aquatique (RSMA)։ Վերցված է 2012 
  30. Title «Pierrefonds tackles 133 cases of cross-connected pipes» Montreal Gazette, Cheryl Cornacchia, November 19, 2013

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Agence de développement de réseaux locaux de services de santé et de services sociaux de Montréal (Québec). Health Care, in Your Neighbourhood. Health and Social Service Resources in the CLSC Rivière-des-Prairies District. Montreal: Agence de développement de réseaux locaux de services de santé et de services sociaux, Montreal, 2004.
  • Canada. Bill An Act to Remove Certain Obstructions to the Navigation of the Rivière des Prairies, and to Repeal Certain Clauses of the Acts 10th and 11th Victoria, Cap. 97 and 98. Quebec: Thompson, 2003. ISBN 0-659-02570-1 (1860 Bibliographic record)
  • Sylvie Paré. Impacts of Ethnic Changes on the Housing Market in the Rivière-des-Prairies District of Montreal. [Ottawa]: CMHC, 2006.
  • Rybczynski, Witold, Avi Friedman, and Brenda Baxter. Urban Design for Affordability = Urbanisme Et Conception De Maisons Abordables, Rivière-des-Prairies. Montreal: Affordable Homes Program, School of Architecture, McGill University, 1991.
  • Verdon, R., and M. Gendron. 1991. «Creation of Artificial Spawning Grounds Downstream of the Rivière-des-Prairies Spillway». Transactions — Canadian Electrical Association. Engineering and Operation Division. 30.