Ռիստո Յանկով
Ռիստո Յանկով մակեդոներեն՝ Ристо Јанков | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 5, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռիստո Յանկով (մակեդոներեն՝ Ристо Јанков, սեպտեմբերի 5, 1998[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ֆուտբոլիստ, որը հանդես եկել որպես «Պոլիտեխնիկ» ակումբի դարպասապահ[2]
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանկովը «Ռաբոտնիչկիի» առաջին թիմ է տեղափոխվել 2015 թվականին։ 2017 թվականի օգոստոսին վարձակալության է տրվել Մակեդոնիայի երկրորդ դիվիզիոնի «Լոկոմոտիվ» ակումբին, իսկ 2018 թվականի սկզբին վերադարձել է Ռաբոտնիչկի[3]։ Նորամուտը նշել է Մակեդոնիայի Առաջին ֆուտբոլային լիգայում 2018 թվականի փետրվարի 24-ին՝ փոխարինման դուրս գալով 89-րդ րոպեին պաշտպան Անդրեյ Լազարովի փոխարեն, այն բանից հետո, երբ մեկնարկային դարպասապահ Դանիել Բոզինովսկին հեռացվել է խաղադաշտից։ Հանդիպումն ավարտվել է «Ռաբոտնիչկիի» հաղթանակով՝ 2–1 հաշվով[4]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի փետրվարին Յանկովն ընտրվել է Պյոտր Միլոշևսկու անվան մարզահամալիրում անցկացվող Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի կարճաժամկետ ուսումնամարզական հավաքին մասնակցելու[5]։ Հաջորդ ամիս ստացել է իր առաջին պաշտոնական հրավերը ազգային հավաքական` որպես թիմի անդամ ֆուտբոլի աշխարհի առաջնության 2022 թվականի ընտրական փուլի Ռումինիայի, Լիխտենշտայնի և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերի համար[6]։ Նա առաջին անգամ ընդգրկվել է թիմի պահեստայինների կազմում Լիխտեյնշտայնի դեմ խաղում, որը հարկի տակ հաղթանակ է տարել 5-0 հաշվով[7]։ Գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին 2021 թվականի մայիսի 20-ին Յանկովին հրավիրել է ազգային հավաքական՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020-ի հետաձգված եզրափակչին մասնակցելու համար[8], որը երկրի առաջին խոշոր միջազգային մրցաշարն էր[9]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռաբոտնիչկի»
- Մակեդոնիայի գավաթի երկրորդ մրցանակակիր՝ 2015-16
Պոլիտեխնիկ
- Ռումինիայի ֆուտբոլի երկրորդ լիգա՝ 2022-23
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.transfermarkt.com/transfermarkt/profil/spieler/344958
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ Tanaskovski, Martin (2017 թ․ դեկտեմբերի 14). «Работнички раскина со Илиев и Кадриу, а го враќа Јанков» [Rabotnicki parts ways with Iliev and Kadriu, and Jankov returns]. Gol.mk (մակեդոներեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «North Macedonia » 1. MFL 2017/2018 » 21. Round » FK Rabotnički – Vardar Skopje 2:1». WorldFootball.net. 2021 թ․ մայիսի 20. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Селекторот Игор Ангеловски и неговиот стручен штаб организираат мини тренинг камп од 15. до 17. февруари» [The selector Igor Angelovski and his professional staff organise a mini training camp from 15 to 17 February]. Football Federation of Macedonia (մակեդոներեն). 2021 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2021-05-20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Игор Ангеловски го објави списокот на фудбалери за почетокот на квалификациите за СП 2022». Football Federation of Macedonia (մակեդոներեն). 2021 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «FIFA World Cup Qatar 2022 Qualifiers – Europe – Matches – North Macedonia v Liechtenstein». FIFA. 2021 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Игор Ангеловски го објави списокот за ЕУРО 2020» [Igor Angelovski announced the squad for Euro 2020]. Football Federation of Macedonia (մակեդոներեն). 2021 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Georgia 0–1 North Macedonia: Visitors qualify for first major tournament». BBC Sport. 2020 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիստո Յանկով» հոդվածին։ |
|