Ռիչարդ Հենրի Հորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Հենրի Հորն
Richard Henry (or Hengist) Horne by Margaret Gillies.jpg
Ծնվել էդեկտեմբերի 31, 1802(1802-12-31)[1]
ԾննդավայրEdmonton, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմարտի 13, 1884(1884-03-13)[1] (81 տարեկան)
Վախճանի վայրՄարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԹագավորական ռազմական ուսումնարան
Richard Henry Horne Վիքիպահեստում

Ռիչարդ Հենրի Հորն (անգլ.՝ Richard Henry Horne, դեկտեմբերի 31, 1802(1802-12-31)[1], Edmonton, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 13, 1884(1884-03-13)[1], Մարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն)՝ անգլիացի բանաստեղծ, արձակագիր, գրականագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Հենրի Հորնը ծնվել է 1802 թվականի դեկտեմբերի 31-ին։ Կրթությունը ստացել է Արքայական ռազմական ուսումնարանում, որը ավարտելուց հետո մասնակցել է Մեքսիկական արշավախմբին, որի ժամանակ գերեվարվել է։ Այնուհետև որպես միչման ծառայել է մեքսիկական նավատորմում, որի կազմում մասնակցել է Իսպանիայի դեմ պատերազմին[2]։

Հորնը Չարլզ Դիքենսի կողմից ընդունվել է աշխատանքի «Տնային ընթերցանություն» ամսագրում

Ավարտելով ծառայությունը որոշ ժամանակ ճանապարհորդել է ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ 1852-1869 թվականներին ապրել է Ավստրալիայում, որտեղ ոսկեբեր հանքաշերտերում հեծյալ ոստիկանության պետն էր, այնուհետև ոսկեբեր հանքաշերտերի հանձնակատարը[3]։ Իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1828 թվականին՝ «Hecatompylos» ծավալուն պոեմով[4]։ Մեծ արձագանք ունեցավ Ռ. Հ. Հորնի «Միջակության և խոչընդոտների մերկացումը, որոնք կանխում են հանճարների և հասարակության կապը» գիրքը (1833 թվական), այդ ստեղծագործության պատճառով հեղինակը շատ թշնամիներ ձեռք բերեց։

Հորնի ճանաչումը հիմնված է 1843 թվականին գրված «Օրիոն» էպիկական պոեմի վրա[2]։ Այն՝ այլաբանություն է վերցրված հունական դիցաբանությունից և պարտավորված է ներկայացնել բանաստեղծական մտքի վերելքը։ Ըստ քննադատ Ս. Ի. Ռապոպորտի, Պոեմը լի է վերացությամբ և անհամապատասխանությամբ, դժվար է այն դասել ճշմարիտ բանաստեղծական ստեղծագործություններին։

Հորնը գրել է նաև մի քանի պատմական դրամաներ։ Շատ հաջող է ստացվել նրա քննադատական-կենսագրական աշխատանքը «A New Spirit of the Age»:

Ռիչարդ Հենրի Հորնը մահացել է 1884 թվականի մարտի 13-ին Մարգիտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Рапопорт С. И. (1890–1907)։ «Горн, Ричард Генри»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  3. Blainey, Ann (1963). The farthing poet: a biography of Richard Hengist Horne, 1802-84; a lesser literary lion. London: Longmans.
  4. Orion

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Horne, Richard Henry // The Dictionary of Australasian Biography (англ.).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Horne, Richard Henry (1802–1884)