Jump to content

Ռիկարդո Կալաֆիորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկարդո Կալաֆիորի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 2002(2002-05-19)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 190 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ռիկարդո Կալաֆիորի (իտալ.՝ Riccardo Calafiori, մայիսի 19, 2002(2002-05-19)[1], Հռոմ, Իտալիա) իտալացի ֆուտբոլիստ, «Բոլոնիա» ակումբի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկարդոն բնիկ Հռոմից է։ Եղել է Ռոմա ֆուտբոլային ակումբի սան։ 2018 թվականի հունիսի 16-ին նա ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն ակումբի հետ[2]։ Երեք ամիս անց նա ծնկի լուրջ վնասվածք է ստացել։ 2020 թվականի օգոստոսի 1-ին նա իր դեբյուտը նշեց Ա Սերիայում Յուվենտուսի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով Բրունո Պերեսի 60-րդ րոպեին։ Իր առաջին խաղում նա վաստակել է 11 մետրանոց[3]։

2020/2021 մրցաշրջանի նախապատրաստական ​​աշխատանքները կայացել են հիմնական կազմով[4]։ Կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով բաց է թողել մրցաշրջանի մի մասը։ 2020 թվականի նոյեմբերի 26-ին նա իր նորամուտը նշել է Եվրոպա լիգայում։ Կլուժ-Նապոկա քաղաքի «ՉՖՌ» ակումբի դեմ խաղում ֆուտբոլիստը հայտնվել մեկնարկային կազմում և ամբողջ խաղն անցկացնելով խաղադաշտում[5]։

Տարբեր տարիներին հանդես է եկել Իտալիայի երիտասարդական թիմերում։ 2021 թվականի սեպտեմբերի 3-ին Կալաֆիորին իր նորամուտը նշել է Իտալիայի Մ21 տարեկանների հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Լյուքսեմբուրգի դեմ որակավորման խաղում, որտեղ Իտալիան հաղթել է 3-0 հաշվով[6]։

2024 թվականի մայիսի 23-ին նա ստացել է իր առաջին պաշտոնական հրավերն Իտալիայի ազգային հավաքականի կողմից։ Ֆուտբոլիստն ընդգրկվել է ՈւԵՖԱ Եվրո 2024-ի նախնական կազմում[7]։ Նա նորամուտը նշել է հունիսի 4-ին՝ փոխարինելով Ֆեդերիկո Դիմարկոյին, Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ 0-0 ընկերական խաղում։

Հետագայում հաստատվել է Եվրո 2024-ի վերջնական կազմում և իր նորամուտը նշել հունիսի 15-ին՝ խմբային փուլում Ալբանիայի դեմ[8][9][10]։ Իտալիայի երկրորդ խմբային խաղում Ռիկարդո Կալաֆիորին դարձել է ինքնագոլի հեղինակ՝ Իսպանիայի ազգային հավաքականի դեմ խաղում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Chi è Riccardo Calafiori, il baby-Kolarov della Roma blindato da Monchi» (անգլերեն). https://calcio.fanpage.it/. 2020 թ․ նոյեմբերի 27. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. «Juventus - Roma» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. «Calafiori positivo al Covid. Roma in isolamento fiduciario, come il Toro» (անգլերեն). La Gazzetta dello Sport. 2020 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «CFR Cluj - AS Roma» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Esordio con vittoria per la nuova Italia. Nicolato: "Ho visto un grande impegno, ma dobbiamo lavorare"». Italian Football Federation (իտալերեն). 2021 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. Triolo, Davide (2024 թ․ հունիսի 4). «Italia-Turchia | Calafiori: "Emozione grandissima, spero di andare all'Europeo"» [Italy vs. Turkey | Calafiori: "Great emotion, I hope to go to the European Championship"]. Sportface (իտալերեն).
  8. «Anche in Europa si sono accorti di Riccardo Calafiori». Il Post (իտալերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  9. «L'Italia parte male, poi rimonta: Bastoni-Barella, Albania ko e primi tre punti per i campioni d'Europa. Spalletti: "Cose buone, ma devono portare a qualcosa"». Italian Football Federation (իտալերեն). 2024 թ․ հունիսի 15. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  10. «Ufficializzati i convocati per EURO 2024, esclusi dalla lista Provedel, Ricci e Orsolini» (իտալերեն). Italian Football Federation. 2024 թ․ հունիսի 6. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  11. «Euro 2024 - Spain 1–0 Italy: Riccardo Calafiori own goal sends Spain into last 16 as Group B winners». Sky Sports. 2024 թ․ հունիսի 20. Վերցված է 2024 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Կալաֆիորի» հոդվածին։