Ռեստորանի ինտերիեր Առլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեստորանի ինտերիեր Առլում
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարիօգոստոս 1888[1]
բարձրություն65,5 սանտիմետր
լայնություն81 սանտիմետր
ստեղծման վայրԱռլ[1]
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ[1]
կայք
Ծանոթագրություններ

Ռեստորանի ինտերիեր Առլում (անգլ.՝ Interior of a Restaurant in Arles), Վինսենթ վան Գոգի երկու նկարները, որոնք նա նկարել է 1888 թվականին, Առլում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեստորանի ինտերիեր Առլում» նկարների ճշգրիտ թվագրումը բարդ է եղել, հիմնականում այն պատճառով, որ վան Գոգը երբեք չի հիշատակել նկարները պահպանված որևէ նամակում[2]։ Պիեռ Լերոոնը թվագրել է նկարը 1888 թվականի օգոստոսով` մասամբ ծաղկող արևածաղիկների շնորհիվ[3], և դա համընդհանուր ընդունվել է, այդ թվում` 20-րդ դարի վան Գոգի առաջատար հետազոտողի` Յան Հյուլսկերի կողմից[4]։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ նկարները պատկերում են Կարրել հյուրանոցի ռեստորանի ներսը։ Յակոբ դե լա Ֆաին նշում է, որ դրանք, հավանաբար, պատկերում են Դեղին տան մոտ գտնվող ռեստորանի ինտերիերը։ Հյուլսկերը համարում էր, որ վան Գոգն ստեղծել է երկու գրեթե նույնական կտավներ, քանի որ դրանցից մեկը նախատեսված էր ռեստորանի տիրոջ համար և չէր հավատում, որ JH1572 տարբերակը JH1573 տարբերակի էսքիզն է։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ կտավներում անկասկած ներկայացված են Առլի ռեստորանի այցելուները, Բակստերն իր հոդվածում[5] պնդել է, որ դա վան Գոգի` Խորհրդավոր ընթրիքը պատկերելու առաջին փորձն է եղել սիմվոլիզմի կամ սրբազան ռեալիզմի ոճով։

Այս կտավի և Վերածննդի Խորհրդավոր ընթրիքի մեջ շատ նմանություններ կան։ Կենտրոնում է սպասարկող անձը։ Այցելուների մեծ մասը տեղավորված է սեղանի հեռավոր ծայրում։ Առաջին պլանում երևում է գինու երեք սափոր։ Ճիշտ է, շատ չէ, բայց դա միայն սկիզբն է...

Չնայած Հյուլսկերը պնդում էր, նկարների պատկերման հերթականությունը որոշելը սպեկուլյացիա կլիներ[4], Բակստերն առաջարկել է հետևյալ փաստարկը. երկրորդ տարբերակը պատկերվել է կլուազոնիզմի ոճով` նկարին տալով վիտրաժի էֆեկտ, որը համապատասխան կլիներ «Խորհրդավոր ընթրիքի» նկարին. և վան Գոգը մի քանի փոփոխություններ է մտցրել վերջնական տարբերակի մեջ, մասնավորապես, ավելացրել է հացը և նոր շիշ է տեղավորել կենտրոնական կերպարի դիմաց` նրան հատուկ նշանակություն տալով։ Բացի դրանից, նկարիչն այլ այցելուներ է ավելացրել, այդ թվում` ինչ-որ բանի հետևում թաքնվող մի կերպար. առարկան, որի հետևում նա թաքնվել էր, առաջին նկարում ծաղկաման էր, իսկ երկրորդում թվում է արմավենու ճյուղ։ Բացի դրանից, ձախ կողմի ծաղիկների կոմպոզիցիան պոլեկս է հիշեցնում և գտնվում է մոտավորապես նույն դիրքում, որտեղ Պողոս առաքյալը բռնած է շեղբը Լեոնարդո դա Վինչիի տարբերակում։ Սակայն ամենանակարևորն այն է, որ նրա կողքին վան Գոգը տեղավորել է Լեոնարդոյի կտավի Հովհաննես առաքյալի կերպարը[6]։

Վերջապես, վան Գոգը կանացի կերպարը շրջապատել է ծաղիներով, մի մոտիվ, որը նա կրկնել է մի քանի ամիս անց, իր «Օրորոցային» տրիպտիխում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.vggallery.com/painting/p_0549a.htm
  2. See www.vangoghletters.org
  3. Leprohon, Pierre, Tel fut Van Gogh, Editions du Sud, 1964, p 415
  4. 4,0 4,1 Hulsker p. 356
  5. «See Art History Supplement, Vol. 4, Issue 1, January, 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. See Naifeh & Smith, 2011
  7. Van Uitert, Evert, Vincent van Gogh and Paul Gauguin in competition: Vincent’s original contribution, in Simiolus: Netherlands Quarterly for the History of Art, Vol. 11, No. 2 (1980), pp. 81-106

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • de la Faille, Jacob-BaartThe Works of Vincent van Gogh: His Paintings and Drawings. Amsterdam: Meulenhoff, 1970. 978-1556608117
  • Hulsker, Jan. The Complete Van Gogh. Oxford: Phaidon, 1980. 0-7148-2028-8
  • Naifeh, Steven; Smith, Gregory White. Van Gogh: The Life. Profile Books, 2011. 978-1846680106
  • Tralbaut, Marc Edo. Vincent van Gogh, Macmillan, London 1969, 0-333-10910-4