Jump to content

Պոլեկս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալժուբորոտի մարտը։ «Հին անգլիական քրոնիկներ»-ից Ժան դե Վավրենի մանրանկարչությունը: 1470-1480 թվականներ

Պոլեկս, 15-16-րդ դարերի ձեռնամարտի համար նախատեսված եվրոպական կոթավոր զենք։ Եղել է պադարմների ոսկե դարի ձեռնամարտի համար նախատեսված ամենահայտնի զինատեսակներից մեկը (հատկապես օգտագործվել է մրցույթների ժամանակ)։

Ընդհանուր կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոդֆրուա Բուլյոնցու պոլեքսը, որմնանկար։ 1420 թիվ
Շառլ VI-ի մուտքը Փարիզ՝ մայոտենների ապստամբության ճնշումից հետո (1382): Ֆրուասարի «քրոնիկ» մանրանկարչությունը։ XV դար

Այդ ժամանակաշրջանի նկարազարդումներից, գրավոր նկարագրություններից և փոքր քանակությամբ պահպանված նմուշներից երևում է, որ պոլեկսը նկարագրվել է տարբեր ձևերով․ երբեմն ալեբարդաների նման ծանր, կացնի շեղբերով, երբեմն էլ մուրճի նման գլխիկներով, որոնց հակառակ կողմում հաճախ կոր սեպ է կցված[1][2]։

Ըստ երևույթին, բոլոր պոլեկսների գագաթներին կցված են եղել սեպեր, և շատերը նույնիսկ ունեցել են սեպեր նաև կոթի նեքևի ծայրին։ Բացի այդ, կոթերը շատ հաճախ ծածկվում էին մետաղական շերտով, որը կոչվում էի լանգետներ։ Այն նախատեսված էր որպեսզի թշնամու հարվածներից կոթը չկոտրվի կամ չվնասվի։ Առանձին նմուշներ ունեցել են նաև մատները պաշտպանելու համար նախատեսված ռոնդելներ։ Ալեբարդների և պոլեկսների տարբերությունը կայանում էր նրանում, որ պոլեկսների գլխիկները ամրացվում էին բլթակների կամ հեղույսների վրա, մինչդեռ ալեբարդները ամողջություն էին[3]։

Կառուցվածքային առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենքի երկարությունը տարբեր էր։ Թանգարանային ցուցանմուշների մեծ մասը կարճ կոթերով են։ Սակայն հին պատկերազարդումներից կարելի է ենթադրել, որ դրանց կոթի երկարությունը տատանվում 150-210 սանտիմետրի միջև։ Անժելոն գրում է, որ .«..Պիետրո Մոնթեն 1509 թվականին առանձին նշել է, որ կացնի երկարությունը պետք է «մեկ ափի չափով» ավելի երկար լինի, քան իր տիրոջ հասակն է», ինչը, ըստ երևույթին, հարմար երկարություն էր նման զենքի համար[4]։

«Հունգարական խրոնիկա»-ից Յանոշ Տուրոցիի մանրանկարչությունը (1488)
  • dague (սուր սեպեր գագաթին)
  • maillet (մուրճի նման գլխիկ)
  • bec de faucon (կորացված սեպ)
  • la croix (կոթի վերին մասն ու ամբողջական գլխիկը)
  • queue (կոթի ստորին ծայրի սեպ)
  • Demy-hache (կոթի միջին մաս) — հաճախ օգտագործվում է հակառակորդի հարվածները արգելափակելու և նրանց հարվածելու համար։

Կիրառման մարտավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցյուրիխի բուրգոմիստրի սխրանքը 1443 թվականի հուլիսի 22-ին։ Իլլ. Վերներ Շոդոլերի քրոնիկներից (1510-1535)
Պոլեքսներով մենամարտ։ Փորագրություն կայսր Մաքսիմիլիան I-ի "Ֆրեյդալ" մրցաշարային գրքից: 1512-1515 թվականներ

Ստորև բերված են 4 հիմնական մեկնարկային ուղղակեցվածքներ, որոնք հիմնված են Հ. Տալհոֆերի սուսերամարտի դասագրքի (15-րդ դար) և Բրաունի «Անգլիական մարտարվեստներ» գրքի ձողանի և պրոտազանի բաժինների հիման վրա։

Միջին ուղեկեցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա SCA-ում լայնորեն կիրառվող հիմնական «կոպեյական ուղեկեցվածքն է»։ Հատկանշական է, որ croix պոլեկսը պահվում է խաչաձև, որպեսզի ավելի հեշտ լինի արգելափակել Maillet-ի հարվածները։ Այս դիրքից առաջատար հարձակումը սեպով խոցումն է։

Հակադիր ուղեկեցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ուղեկեցվածն հայտնի է այնպիսի մարտիկների մոտ, որոնք նախընտրում են կտրող տեխնիկան։ Այն շատ ագրեսիվ է և այն, ապահովելով լավ պաշտպանություն, հնարավորություն է տալիս հասցնել ինչպես կացնով վերևից հարված, այնպես էլ ստորին ծայրով ծակող հարված։ Բացի դա, այն հակառակորդին թույլ չի տալիս «կապել» զենքի croix-ը

Ստորին ուղեկեցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս անսովոր տեսակի ուղեկեցվածքը հանդիպում է Թալհոֆերի մի քանի նկարազարդումներում։ Այն խաբուսիկորեն բաց և անպաշտպան է երևում։ Սակայն դրանով չափազանց հեշտ է արագ հարձակմամբ հասցնել մահացու հարված (կոթի ստորին սուր մասով կամ մուրճով հարվածելով)։ Այդ ուղեկեցվածքից հակադիր ուղեկեցվածքի անցնելու համար պետք է ուղղակի բարձրացնել հետևի ձեռքը դեպի ազդրը։

Կախված ուղեկեցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա հիանալի պաշտպանական ուղեկեցվածքների վերջին օրինակն է, որն, որպես նախընտրելի հարձակումներ, առաջարկում է մուրճով կողային և ստորին սեպով ծակող հարվածներ։ Կախված ուղեկեցվածքից ընդամենը հետևի ձեռքը իջեցնելով կարող ենք անցնում կատարել միջին ուղեկեցվածքի։

Հիմնական ուղեկեցվածքները ձգտում են կենտրոնացած պահել զենքը հակառակորդի դիմաց, որը թույլ է տալիս արագ հարձակվել և պահպանել պաշտպանական դիրքը։ Հինգ հիմնական պաշտպանությունները, ըստ պարոն Բրաունի, կապված են մարմնի այն մասերի հետ, որոնք թիրախավորում է հակառակորդը։

Այդ մասերն են՝

  1. Վերին
  2. Ներքին
  3. Արտաքին
  4. Ստորին ներքին
  5. Ստորին արտաքին

1544 թվականին Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս Առաջինի գրադարանում հայտնաբերվել է 15-րդ դարի սկզբի «կացնով խաղ» (ֆր.՝ Le jeu de la hache, անգլ.՝ The Play of the Axe), որը գրված է հորթի կաշվից 10 թերթիկների վրա և պարունակում է պոլեկսներով մենամարտերի հիմնական հնարքների նկարագրությունները[5]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Schulze, André (Hrsg.): Mittelalterliche Kampfesweisen. Band 2: Kriegshammer, Schild und Kolben. - Mainz am Rhein. : Zabern, 2007. - ISBN 3-8053-3736-1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Oxford English Dictionary gives the following etymology, s.v. Poleaxe:
    [ME. pollax, polax, Sc. powax = MDu. polaex, pollaex, MLG. and LG. polexe, pollexe (whence MSw. 15th c. polyxe, pulyxe, MDa. polöxe), f. pol, POLL n.1, Sc. pow, MDu., MLG. polle, pol head + AXE: cf. MDu. polhamer = poll-hammer, also a weapon of war. It does not appear whether the combination denoted an axe with a special kind of head, or one for cutting off or splitting the head of an enemy. In the 16th c. the word began to be written by some pole-axe (which after 1625 became the usual spelling), as if an axe upon a pole or long handle. This may have been connected with the rise of sense 2. Similarly, mod.Sw. pålyxa and Westphalian dial. pålexe have their first element = pole. Sense 3 may be a substitute for the earlier bole-axe, which was applied to a butcher's axe.]
  2. Wise, Terence; Embleton, G.A. (1983). The Wars of the Roses. Men at Arms. Vol. 145. Osprey. էջ 33. ISBN 0-85045-520-0.
  3. For instance, Partridge gives the following etymology:
    L Palus, stake becomes OE pal, whence ME pol, pole, E Pole, the ME cpd pollax, polax becomes poleaxe, AE poleaxe: cf AX (E)
  4. «The Poleaxe». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  5. Le jeu de la hache. Bibliotheque Nationale MS Fr. 1996 (XV-ième siècle).