Ռեջինալդ Հարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեջինալդ Հարթ
Ռեջինալդ Հարթ.jpg
հունիսի 11, 1848(1848-06-11) - հոկտեմբերի 18, 1931(1931-10-18) (83 տարեկան)
ԾննդավայրScarriff, Քլեր, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան վայրԲորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԶորատեսակԲրիտանական բանակ
Կոչումgeneral?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմ
ԿրթությունԹագավորական ռազմական ակադեմիա և Չելթեմհեմ քոլեջ
Պարգևներ
Արքայական Վիկտորիական շքանշանի ասպետ-կոմանդեր և Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ

Սըր գեներալ Ռեջինալդ Քլեր Հարթ, (անգլ.՝ Sir Reginald Clare Hart, հունիսի 11, 1848(1848-06-11), Scarriff, Քլեր, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 18, 1931(1931-10-18), Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), իռլանդա-բրիտանական բանակի սպա։ Պարգևատրվել է Վիկտորյայի խաչ շքանշանով, որը քաջագործության ամենաբարձր և ամենահեղինակավոր պարգևատրումն է, որ կարող են շնորհել Մեծ Բրիտանիան և Ազգերի համագործակցությունը։

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթը ծնվել է Քլեր կոմսության Սկարիֆ գյուղում՝ բրիտանական բանակի սպա Հենրի Ջորջ Հարթի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Չելթենհեմ քոլեջում[1]։ Ընդգրկվել է Ինժեներների արքայական կորպուսում։

Մանրամասներ Վիկտորյա խաչի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ անգլո-աֆղանական պատերազմի ժամանակ նա 30 տարեկան էր։ Այդ ժամանակ որպես լեյտենանտ ծառայում էր Բրիտանական բանակի Ինժեներների արքայական կորպուսում։ 1879 թվականի հունվարի 31-ին պատերազմի ժամանակ աչքի ընկավ հետևյալ սխրագործությամբ, որի համար էլ արժանացավ Վիկտորյայի խաչի։

Aquote1.png Այն համարձակության համար, որ վտանգի ենթարկելով իր սեփական կյանքը՝ փրկեց շարքային զինվորի կյանք։ Գներալ-լեյտենանտը, որը գլխավորում էր Փեշաուոր դաշտային ուժերի երկրորդ դիվիզիան, հաղորդում է, որ 1879 թվականի հունվարի 31-ին, զինված ուժերի հետ պաշտպանողական պարտականությունները կատարելու ժամանակ Ինժեներների արքայական կորպուսի ղեկավար լեյտենանտ Հարթը կտրեց-անցավ 1200 յարդ, որպեսզի փրկի գետում հայտնված 13-րդ բենգալական հեծելագնդի վիրավոր զինվորի կյանքը։ Լեյտենանտ Հարթը հասնում է վիրավոր զինվորին, ստիպում թշնամուն նահանջել և թաքուն՝ մի քանի զինվորների օգնությամբ, ետ է բերում նրան[2]։ Aquote2.png


Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթը 1896 թվականի մարտի 2-ին նշանակվում է տարածաշրջանային հրամանատար Բելգաում քաղաքի Մադրասի բանակում։ Հարավային Աֆրիկայում անգլո-բուրական պատերազմի սկսվելուց հետո՝ 1899 թվականի հոկտեմբերի 5-ին, նշանակվում է Կուետա տարածաշրջանի ժամանակավոր հրամանատար (որի հրամանատարին ուղարկել էին Հարավային Աֆրիկա)[3]։ Գրեթե երեք տարի մնում է այնտեղ՝ մինչև ստանում է գեներալ սպայի կոչում և 1902 թվականի վերջում նշանակվում Թեմզա տարածաշրջանի հրամանատար։ Գեներալի կոչում ստանալուց հետո նա՝ 1914 թվականից մինչև 1918 թվականը, ծառայում է որպես Ջերնսիի լեյտենանտ նահանգապետ[4]։

Մահացել է 1931 թվականի հոկտեմբերի 18-ին Դորսեթ կոմսության Բորնմութ քաղաքում։

Սըր Ռեջինալդ Քլեր Հարթը թաղված է Նեթերբերիի Սուրբ Մարիամ եկեղեցու բակում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. List of the 14 Old Cheltonians who have won the Victoria Cross Archived 13 May 2007 at the Wayback Machine.
  2. «The London Gazette»։ www.thegazette.co.uk։ Վերցված է 2018-12-29 
  3. «The London Gazette»։ www.thegazette.co.uk։ Վերցված է 2018-12-29 
  4. World Statesmen
  5. Lieutenant Reginald Clare Hart VC Archived 2009-01-06 at the Wayback Machine. Royal Engineers Museum

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Register of the Victoria Cross (1981, 1988 and 1997)
  • Clarke Brian D. H. (1986)։ «A register of awards to Irish-born officers and men»։ The Irish Sword XVI (64): 185–287 
  • Ireland's VCs 1-899243-00-3 (Dept of Economic Development 1995)
  • Monuments to Courage (David Harvey, 1999)
  • Irish Winners of the Victoria Cross (Richard Doherty and David Truesdale, 2000)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]