Ռեն Դուդուկչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեն Դուդուկչյան
Ծնվել է1981
Մասնագիտություննորաձևության դիզայներ

Ռեն Դուդուկչյան (անգլ.՝ Rehn Dudukgian, 1981), ամերիկահայ գործարար կին, նորաձևության դիզայներ, գլխարկագործ։ Ծնվել է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Հոլիվուդ քաղաքում։ Ծնողները երկուսն էլ հայ են։ Ճանաչում ու համբավ է ձեռք բերել իր ստեղծած[1] Bijou Van Ness գլխարկների բրենդի շնորհիվ, որն սկսել է թողարկել 2010 թվականի գարնանը։ Նորաձև գլխարկների այդ հավաքածուն արժանացել է հոլիվուդյան թրենդային մոդելների ուշադրությանն ու հավանությանը։ Վերջիններիս թվում են Քեթի Փերրին[2], Լիզզոն[3], Բիբի Ռեքսան[4], ովքեր իրենց հավանած նմուշներով նկարահանվել են այնպիսի պարբերականների համար, ինչպիսիք են LA Times, W, Rolling Stone[3], Paper, The Knot, Brides Magazine[5], Elle Korea[6], Elle Japan ամսագրերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Namkung, Victoria (2010 թ․ հուլիսի 4). «Bijou Van Ness hats: Top-down Hollywood glamour». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  2. «The Residency Experience on Instagram: "🍭 @katyperry in @bijouvanness headpiece and @lillianshalom ring for Cozy Little Christmas video | Available @theresidencyexperience . Styled by @bcompleted . #katyperry #lillianshalom #bijouvanness #theresidencyexperience"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 «Lizzo Photographed by David LaChapelle». 2020 թ․ հունվարի 22.
  4. «All of Bebe Rexha's Red Carpet Looks Have Something in Common: They're Seriously Sexy». 2019 թ․ մայիսի 5.
  5. «Press | Bijou Van Ness». bijouvanness.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  6. «황정음, 사랑의 동화». news.joins.com. 2016 թ․ մարտի 17. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.