Ռենետա Ինջովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենետա Ինջովա
Reneta Indzhova 2020 (cropped).png
 
Կրթություն՝ Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր հուլիսի 6, 1953(1953-07-06) (69 տարեկան)
Ծննդավայր Նովա Զագորա, Սլիվենի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Flag of Bulgaria.svg Բուլղարիա

Ռենետա Իվանովա Ինջովա (բուլղար․՝ Ренета Иванова Инджова, հուլիսի 6, 1953(1953-07-06), Նովա Զագորա, Սլիվենի մարզ, Բուլղարիա[1]), բուլղար պետական և քաղաքական գործիչ։ 1994 թվականից մինչև 1995 թվականը եղել է Բուլղարիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենետա Ինջովան ծնվել է 1953 թվականի հուլիսի 6-ին Նովա Զագորա քաղաքում։ 1975 թվականին ավարտել է Կառլ Մարքս անվան բարձրագույն տնտեսական ինստիտուտը։ 1975 թվականից մինչև 1990 թվականը եղել է քաղաքական տնտեսության և տնտեսության դասավանդող։

1990-ականների սկզբին Ժողովրդավարական ուժերի միության տնտեսական փորձագետ։ Սեփականաշնորհման գործակալության ղեկավար (1992-1994)։ 1994 թվականի հոկտեմբերի 17-ին, Լյուբեն Բերովի գրասենյակի հրաժարականից հետո, նախագահ Ժելյու Ժելևը նրան նշանակել է հակաճգնաժամային կառավարության նախագահ։ Իր կարճ պաշտոնավարման ընթացքում հաջողություններ է գրանցել տնտեսական քաղաքականության մեջ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում[2]։

1995 թվականին Ինջովան առաջադրվել է Սոֆիայի քաղաքապետի պաշտոնին, բայց զբաղեցրել է երրորդ տեղը։ 2001 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին, հավաքել է քվեարկողների ձայների 4,9 %-ը։

2012-2014 թվականներին եղել է Բուլղարիայի վիճակագրության ինստիտուտի դասավանդող։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենետա Ինջովան ամուսնացած է եղել Բոյան Սլավենկովի հետ[3], 1990-ական թվականներին նրան բաժանվել են։ Ունի Ռալիցու անունով դուստր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Reneta Indzhova - former Prime Minister» (անգլերեն)։ www.events.bg։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-18-ին։ Վերցված է 2013-02-21 
  2. Jane Perlez. (1994-12-18)։ «Ex-Communists in Bulgaria Are Poised for Return to Power» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-18-ին։ Վերցված է 2013-02-21 
  3. «Ренета Инджова никога не приема да бъде втора» (բուլղարերեն)։ www.capital.bg։ 1995-07-10։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-18-ին։ Վերցված է 2013-02-21 
  4. «Ренета Инджова» (բուլղարերեն)։ personi.dir.bg։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-18-ին։ Վերցված է 2013-02-21