Ռեկետիր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեկետիր
Երկիր Ղազախստան
Ժանրքրեական ֆիլմ և դրամա
Թվական2007
Լեզուռուսերեն և ղազախերեն
ՌեժիսորAkan Satajew?
ՊրոդյուսերAkan Satajew?
Տևողություն80 րոպե
Բյուջե800 000 $
Շահույթ1 200 000 $[1]

«Ռեկետիր», 2007 թվականի քրեական դրամա ժանրի ղազախական գեղարվեստական ֆիլմ։ Նկարահանվել է ռեժիսոր Ահանոմ Սատաևի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա երիտասարդ Սայան Բեքարիմովի կյանքի մասին կենսագրական պատմություն է, որտեղ հեղինակն առաջին դեմքով մեկնաբանում է ֆիլմի ողջ ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները։

Ֆիլմը սկսվում է Սայանի պատմությամբ՝ ծննդյան պահից սկսած։ Սայան Բեքարիմովը ծնվել է 1970 թվականին Ալմաթիում՝ խորհրդային մտավորականների ընտանիքում։ 12 տարեկանում հոր պնդումով Սայանը սկսել է զբաղվել բոքսով, աստիճանաբար հաջողության է հասել՝ դառնալով Ղազախական ԽՍՀ չեմպիոն։ Ձախողվելով Ղազախստանի պետական համալսարանի ընդունելության քնություններում՝ Սայանը գնացել է բանակ։ Սակայն 1991 թվականին ծառայությունը ավարտելուց հետո նրան հաջողվել է ընդունվել տեխնիկական համալսարան։ ԽՍՀՄ փլուզումից հետո նրա ծնողները կորցրել են աշխատանքն ու սոցիալական կարգավիճակը, մայրը ստիպված փողոցում առևտրով էր զբաղվում, ընտանիքը հայտնվել էր դժվարության մեջ։ Այնուամենայնիվ, Սայանը շարունակում էր զբաղվել բռնցքամարտով։ Շուտով Սայանը կիսատ է թողել ուսումը՝ համաձայնվելով տեղական հանցավոր խմբավորմանը միանալու առաջարկին։ Նրանք հիմնականում զբաղվում էին գործարարներից գումար շորթելով։

Հանցավոր խմբավորումը, որը ղեկավարում էր Ռուսլանը, զբաղվում էր դրամաշորթությամբ, ռեկետով և այլ հանցագործներից (հաճախ պարտադրված ուժով) գործարարների պաշտպանությամբ, պարտապաններից գումարներ ստանալով, կողուպուտներով, «Մատնոցի խաղեր» կազմակերպելով և այլ քրեական գործերով։

Ֆիլմը նկարագրում է 1990-ական թվականներին մարդկանց գործունեությունը օրենքի սահմաներից դուրս և գումար աշխատելու նենգ ուղիները։ Կարելի է ֆիլմը զուգահեռել ռուսական հայտնի «Բրիգադա» քրեական սերիալի հետ։ Մասնավորապես, անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար դերերից մեկը խաղացել է Վլադիմիր Վդովիչենկոն, որը հայտնի էր այդ ֆիլմի Ֆիլի դերով և «Բումեր» ֆիլմի Կոտի դերով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սայաթ Իսեմբաև Սայան
Մուրատ Բիսեմբին Ռուսլան
Ասել Սագատովա Ասել
Սակեն Ամինով Աման
Ժանատ Բայժանբաև Ժան
Մենտայ Ուտեպբերգենով Ժանի գործընկերը
Վլադիմիր Վդովիչենկով Վոլոդյա
Բոլատ Կալիմբետով Աբու

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներից մեկում դերասան Ժան Բայժանբաևը երախտագիտություն է հայտնել ֆիլմի ռեժիսոր Ահանու Սատաևին այն բանի համար, որ իրեն հրավիրել են նկարահանումներին առանց փորձ ունենալու[2]։ Սակայն «L'Officiel» ամսագրին տված հարցազրույցում Բայժանբաևը պատմել է, որ «Ռեկետիր» ֆիլմի քասթինգի ժամանակ, որտեղ նա հայտնվել էր գլխավոր դերը փորձող զարմիկի հետ, հանդիպել է իր ծանոթին։ Նա ռեժիսորի ասիստենտն էր և համոզել է փորձել դերը[3]։ Դերասանի խոսքերով՝ ինքը համաձայնել է, և երկու օր անց միաձայն հաստատվել է Սերիկի դերը ֆիլմի կազմակերպիչների կողմից՝ պայմանով, որր դերասանը համաձայնվի իր կերպարին տալ սեփական անունը՝ Ժան[3]։

Ֆիլմի բյուջեի սահմանափակումներն անդրադարձել են ֆիլմի նկարահանման ժամանակ օգտագործված տեխնիկայի ընտրության վրա, Lexus LX470 մեքենան պատկանում է հենց ռեժիսորին, Mercedes-Benz W140 մեքենան տրամադրվել է նրա ընկերոջ կողմից, իսկ կարմիր Pontiac Firebird մեքենան, որից դուրս է գալիս ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը, չլինելով ընթացքի մեջ, նկարահանումների է բերվել է էվակուտաորով[4]։ Ավելի մեծ հուսալիության համար նկարահանող խումբը մանրակրկիտ ստուգել է էկրանին հայտնված բոլոր բրենդների՝ Ղազախստանի շուկայում հայտնվելու տարեթվերը[4]։

Դրամարկղային վճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ընթացիկ տարբերակին՝ Ղազախստանում ֆիլմը հազիվ վճարեց իր ծախսերը։ 800,000 դոլար բյուջեով նա բերեց մոտ 1,200,000 դոլար[5][6]։ Սակայն կինեմատոգրաֆիական չափանիշներով համեստ Ղազախստանի շուկայի վարձույթում և կինեմատոգրաֆում բազմամյա պարապուրդի համար ֆիլմը տապալված է համարվում։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին թողարկվել է ֆիլմի ռեժիսոր Աքան Սատաևի վեց սերիայից բաղկացած հեռուստասերիալը։ Երկու տեսարաններում էպիզոդիկ կերպով հայտնվել են Սայանը (Սայաթ Սեմբաև) և Ռուսլանը (Մուրատ Բիսեմբեին)։ Ժանը (Ժանատ Բայժանբաև) սերիալի կարևոր հերոսներից մեկն է։ Սերիայի գործողության ընթացքում Ժանը մահանում է սրտի կաթվածից։ Ժանի կերպարը «Ռեկետիր» ֆիլմում և սերիալում արմատապես տարբերվում են։ Սերիայում Ժանն ավելի հանգիստ է իր բնույթով։ Հարցազրույցներից մեկում ռեժիսորն ասում է, որ հեռուստասերիալը «Ռեկետիր» ֆիլմի շարունակությունը չէ։ Հեռուստասերիալը նկարահանել են Ենբեկշիկազախ գյուղում՝ Ալմաթիից 60 կմ հեռավորության վրա։ Նկարահանումներին պատրաստվել է մեկ տարի, իսկ նկարահանել են 5-6 ամսվա ընթացքում։ Նկարահանող խումբը պահպանել է այն կազմը, որը եղել է «Ռեկետիր» ֆիլմում, միայն փոխվել են կոմպոզիտորն ու բեմադրող նկարիչը։ Հեռուստասերիալը նաև տեսան այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Չինաստանը և Մոնղոլիան։

2015 թվականին թողարկվել է «Ռեկետիր 2» ֆիլմը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://vesti.kz/society/3733/
  2. Білім және Мәдениет арнасы (2014 թ․ հուլիսի 16). «"Современник" - Жан Байжанбаев (004)» (видео). Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  3. 3,0 3,1 Асель Акимбекова. «Жан Байжанбаев о казахстанском кинематографе и гонорарах местных актеров». lofficiel.kz. L'Officiel. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  4. 4,0 4,1 Тулеген Байтукенов — Интервью (2007 թ․ նոյեմբերի 1). «Здравствуй, драма». www.time.kz. Общественно-политическая газета Казахстана «Время». Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  5. Рэкетир(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  6. «Казахстанские прокатчики мошенничают с кассовыми сборами». Vesti.kz. 2009 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  7. Әңгімелескен Айнаш Есали (2009 թ․ ապրիլի 10). «Қайткенде адам қалады адам болып?!». egemen.kz (ղազախերեն). Алматы: «Егемен Қазақстан» Республикалық газеті. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]