Lexus LX
Lexus LX | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
Արտադրող | Տոյոտա |
Դաս | Գործնական սպորտային ավտոմեքենա և luxury vehicle? |
Անիվային բազա | 2850 միլիմետր |
Կայք | discoverlexus.com/models/lx(անգլ.) |
Lexus LX Վիքիպահեստում |
Lexus LX, Լեքսուս ընկերության ամենագնաց, արտադրվում է 1996 թվականից։ Ներկայիս սերունդը ստեղծվել է Toyota Land Cruiser 200-ի հիմքի վրա։ Ներկա պահին թողարկվում է ամենագնացի երրորդ սերունդը։ Ավտոմեքենան պաշտոնապես չի վաճառվում Ճապոնիայում, ապրանքաշրջանառության հիմնական շուկաները գտնվում են Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Չինաստանում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Ռուսաստանում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։
Առաջին սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականի նոյեմբերին վաճառքի հանվեց LX 450-ը։ ԱՄՆ-ում այն սկսեց արտադրվել 1996 թվականի հունվարից, իսկ Կանադայում՝ 1997 թվականից։ Կազմված էր 4,5 լիտր տարողությամբ շարժիչից, որն ուներ 4 փական և հաջորդականությամբ տեղադրված 6 մխոցային գլան՝ 160 կՎտ (215 ձիաուժ) հզորությամբ, վայրկյանում՝ 373 Նմ․ պտույտով։ Նույնացված էր Toyota Land Cruiser 80 ավտոմեքենայի հետ։
Երկրորդ սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998-2002
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականների կեսերին ավարտվեց երկրորդ սերնդի վերամշակումը։ 1997 թվականի դեկտեմբերին երկրորդ սերունդը ներկայացվեց Լոս Անջելեսի ավտոսրահում և վաճառքի հանվեց 1998 թվականին։ Կազմված է 4,7 լիտրանոց V8 շարժիչից՝ 200կՎտ (268 ձիաուժ) հզորությամբ։
2002-2005
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին հավելյալ հնարավորությունների շրջանակում ավելացվեց անվտանգության համակարգի ինֆրակարմիր տեսախցիկ՝ գիշերային տեսողության համար։
2002-2003 թվականներին թարմացումներ եղան LX-ի ներքին և արտաքին տեսքի մեջ՝ նոր անիվներ, փոխանցումատուփ, հզորության մեծացում (234 ձիաուժից 238 ձիաուժ)։ Թարմացված շարժիչը այժմ համապատասխանում էր CARB ULEV-II արտանետվածքի չափանիշներին։ Ավելացվել էին նաև առջևի անվտանգության բարձիկներ և կողային բարձիկներ։
2004 թվականին ավելացվել է Bluetooth համակարգ։
2005-2007
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին իրականացվեց երկրորդ վերաձևավորումը։ Ավելացան ռադիատորի նոր քրոմային վանդակաճաղը, ետևի լուսային լապտերները, թարմացած շարժիչը, տեղադրվեց VVT-i համակարգը, որի հիման վրա մեծացավ հզորությունը՝ 238 ձիաուժից դառնալով 278 ձիաուժ։ 2007 թվականին թողարկվեց սահմանափակ տարբերակը՝ 400 ավտոմեքենայով, Limited Edition։ Արտաքինից այն կարելի է ճանաչել իր «Black Onyx» գույնով, 18 դյույմանոց անիվներով՝ ծածկված «Liquid Graphite»-ով, քրոմապատված բռնակներով և պատուհանների տակ դրված պահոցներով, քրոմապատ խլացուցիչով և առջևի դռների վրա գրված «Limited Edition» գրությամբ։
Երրորդ սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2010
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմեքենայի նոր սերունդը ցուցադրվել է 2007 թվականի ապրիլին Նյու Յորքի ավտոսրահում։ LX 570-ը զգալիորեն տարբերվում է իր նախորդից։ Քիչ հետո՝ 2007 թվականի սեպտեմբերին, ցուցադրվեց նրա անալոգը՝ Toyota Land Cruiser 200-ը։ Ամենագնացը դարձել էր 102մմ-ով երկար և 25մմ-ով լայն։ Անիվային հիմքը մնացել էր նույնը։ Ինչպես Toyota Tundra-ի դեպքում, այստեղ ևս կցովի սարքը կառուցված էր շրջանակով։
2010-2012
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Lexus LX-ը ստացավ փոքր թարմացում՝ նոր բախարգել (ռուս.՝ бампер): Նաև եղավ թարմացում սպորտային տարբերակի համար։
2012-2015
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Lexus LX-ը ենթարկվեց աննշան վերաձևավորման։ Ավտոմեքենան ստացավ ռադիատորի նոր վանդակաճաղ, բախարգել, լուսարձակներ և հետևի լապտերներ։
2015-ներկա ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին կատարվեց էական վերաձևավորում։ Ավտոմեքենան ստացավ նոր ինտերիեր և փոփոխություններ տանիքի հատվածում[1]։ Վերաձևավորված տարբերակը ցուցադրվել է 2015 թվականի օգոստոսին US Pebble Beach Concours d'Elegance-ում[2][3]։
Շարժիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]LX 570-ը բոլոր տեսակներից տարբերվում է իր 5.7 լիտրանոց V8 և 367 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ 2015 թվականի վերաձևավորումից հետո Ռուսաստանում, Ուկրաինիայում և Նոր Զելանդիայում ավտոմեքենան ներկայացվում է 4.5 լիտր տարողությամբ V8 (272 ձիաուժ հզորությամբ), 5.7լ բենզին և 4.5լ դիզել շարժիչներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Campbell, Matt (2015 թ․ օգոստոսի 14). «2016 Lexus LX570 revealed». Australia: CarAdvice. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Halvorson, Bengt (2015 թ․ օգոստոսի 14). «Refreshed 2016 Lexus LX 570 SUV Bows at Pebble Beach». The Car Connection. US. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Thomas, David (2015 թ․ օգոստոսի 14). «2016 Lexus LX 570 Gets New Look, Interior, Tech (35 Photos)». US: cars.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոյոտայի մաս կազմող Լեքսուս ավտոմեքենաների արտադրության ժամակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տիպ | Line | 1990-ականներ | 2000-ականներ | 2010-ականներ | Line | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | |||||||||||||||||||||||||||
Compact | CT | ZWA10 | CT | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
IS | XE10 | XE20 | IS | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
HS | ANF10 | HS | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Mid-size | ES | V20 | XV10 | XV20 | XV30 | XV40 | XX40 | ES | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
GS | S140 | S160 | S190 | L10 | GS | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Full-size | LS | XF10 | XF20 | XF30 | XF40 | LS | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Crossover | RX | XU10 | XU30 | AL10 | RX | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
SUV | GX | J120 | J150 | GX | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
LX | J80 | J100 | J200 | LX | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Coupé | SC | Z30 | Z40 | SC | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
LFA | LFA10 | LFA |