Jump to content

Ռեզվան Մարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեզվան Մարին
ռումիներեն՝ Răzvan Marin
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 23, 1996(1996-05-23)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա
Հասակ 1,77 ± 0,01 մետր
Դիրք կիսապաշտպան

Ռեզվան Մարին (ռումիներեն՝ Răzvan Gabriel Marin, մայիսի 23, 1996(1996-05-23)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, իտալական «Կալյարի» ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, վարձավճարով հանդես է գալիս «Էմպոլի» ակումբում։

Նա ռումինացի նախկին խաղացող Պետրե Մարինի որդին է, որը 2004-ից 2007 թվականներին հանդես է եկել ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարին եղել է ռումինական «Վիտորուլ» ակումբի սան։ Նա ավարտել է ֆուտբոլի ակադեմիան 2013 թվականին և միացել ակումբի հիմնական թիմին։ 2013 թվականի հոկտեմբերի 18-ին, 16 տարեկանում, նա իր նորամուտը նշել է Ռումինիայի առաջնությունում «Ստյաուայի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին։ 2013/14 թվակաանի մրցաշրջանում նա անցկացրել է 10 հանդիպում՝ հիմնականում դուրս գալով փոխարինման[2]։

2014/15 մրցաշրջանում նա շարունակվել է համարվել փոխարինող։ Նա անցկացրել է 17 հանդիպում, որոնցից 7-ում եղել է մեկնարկային կազմում։ 2015 թվականի մարտի 15-ին նա խփել է իր առաջին պաշտոնական գոլը «ՉՖՌ» («CFR») ակումբի դեմ խաղում[3]։ 2015/2016 մրցաշրջանում նա դարձել է թիմի հիմնական խաղացող, անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ, ինչի շնորհիվ հաջորդ մրցաշրջանում սկսել է կանչեր ստանալ ազգային թիմից։

2017 թվականի հունվարի 20-ին նա տեղափոխվել է «Ստանդարտ» ակումբ[4]։ Ըստ ռումինական մամուլի տեղեկությունների՝ տրանսֆերային գումարը կազմել է 2,4 միլիոն եվրո[5]։

2019 թվականի ապրիլի 4-ին նա հինգ տարվա պայմանագիր է կնքել Ամստերդամի «Այաքսի» հետ[6]։

2020 թվականի օգոստոսի 31-ին նա տեղափոխվեց իտալական «Կալյարի»՝ ակումբի հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր[7]։ Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ մինչև մրցաշրջանի ավարտը Մարին վարձավճարով պետք է հանդես գա իտալական ակումբում[8]։ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին նա իր նորամուտը նշել է «Կալյարիի» կազմում Սերիա A-ում «Սասուոլոյի» դեմ արտագնա խաղում (1:1) մեկնարկային կազմում։ Նա 76-րդ րոպեին փոխարինվել է Քրիստիան Օլիվանովին[9]։ 2020 թվականի դեկտեմբերի 6-ին նա խփել է իր առաջին գոլը Սերիա Ա-ում «Վերոնայի» դեմ արտագնա խաղում (1:1)՝ հավասարեցնելով հանդիպումը 48-րդ րոպեին[10]։

2022 թվականի հուլիսի 5-ին նա վարձավճարով տեղափոխվեց «Էմպոլի»[11]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա եղել է Ռումինիայի տարբեր տարիքայինների երիտասարդական հավաքականների անդամ, սակայն հազվադեպ է հայտնվել մեկնարկային կազմում։ 2016 թվականի հոկտեմբերի 8-ին նա իր նորամուտը նշել է ազգային հավաքականի կազմում՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ 3-րդ րոպեից հայերը մնացել են 10 հոգով և խաղի նախաձեռնությունն անցել է Ռումինացիներին, որոնք հաղթանակ են տարել 0-5 հաշվով։ Մարին մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 14 համարի մարզաշապիկով և խփել այդ խաղի երրորդ գոլը և իր առաջին գոլը՝ հավաքականի կազմում։ 59-րդ րոպեին նա գոլային փոխանցում է կատարել իր խաղընկերոջը[12]։

2024 թվականի հունիսի 7-ին նա ընտրվել է ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024-ի 26 հոգանոց թիմում[13]։ Հունիսի 17-ին նա գոլ է խփել Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին՝ 3–0 հաշվով հաղթանակ տանելով մեկնարկային խաղում՝ նպաստելով իր երկրի առաջին հաղթանակին այդ մրցաշարում 24 տարվա ընթացքում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Steaua - Viitorul» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 8 октября 2016-ին.
  3. «CFR Cluj - Viitorul» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 8 октября 2016-ին.
  4. «Răzvan Marin, prezentat oficial la Standard Liege!» (ռումիներեն) — digisport.ro. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 24 августа 2018-ին.
  5. «EXCLUSIV Au bătut palma! Răzvan Marin s-a înțeles cu o nouă echipă și astăzi semnează contractul » Suma uriașă primită de Hagi + prima reacție» (ռումիներեն) — gsp.ro. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 24 августа 2018-ին.
  6. «Ajax contracteert Razvan Marin» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 4.4.2019-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. «Răzvan Marin è del Cagliari» (իտալերեն). cagliaricalcio.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 31.8.2020-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  8. «Ajax en Cagliari Calcio bereiken akkoord over Razvan Marin» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 31.8.2020-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  9. «Buon punto all'esordio». torinofc.it (իտալերեն). Кальяри (футбольный клуб). Официальный сайт. 20.09.2020. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  10. «Pari per un bel Cagliari». torinofc.it (իտալերեն). Кальяри (футбольный клуб). Официальный сайт. 6.12.2020. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  11. «Razvan Marin è un nuovo calciatore azzurro» (իտալերեն). empolifc.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. «Armenia - Romania» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 8 октября 2016-ին.
  13. «Lotul României pentru EURO 2024» [Romania's team for EURO 2024] (ռումիներեն). Romanian Football Federation. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 7-ին.
  14. Matar, Daniella (2024 թ․ հունիսի 17). «Romania earns first Euros win in 24 years while Ukraine apologizes for 3-0 loss». AP News.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեզվան Մարին» հոդվածին։