Jump to content

Պետրե Մարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրե Մարին
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1973(1973-09-08)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա
Հասակ 169 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Պետրե Մարին (ռումիներեն՝ Petre Marin, սեպտեմբերի 8, 1973(1973-09-08)[1][2], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, խաղացել է որպես պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Բուխարեստի «Սպորտուլ Ուսանողներ» ակումբի սան։ Մարինն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Բուխարեստի «Նացիոնալում», որի կազմում անցկացրել է գրեթե 250 խաղ ազգային առաջնությունում։ 2004-ից 2010 թվականներին Մարին հանդես է եկել երկրի ուժեղագույն թիմերից մեկում՝ «Ստյաուայում»։ Ակումբի կազմում նա երկու անգամ դարձել է Ռումինիայի չեմպիոն, իսկ 2006 թվականին հասել է ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ։ Որոշ ժամանակ նա «կարմիր-կապույտների» ավագը։ Մարինն ավարտել է իր կարիերան «Ունիրիի» և «Կոնկորդիայի» կազմում։

2012 թվականի հունվարին խաղացողը պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլից հեռանալու մասին[3]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրե Մարինը երեք հանդիպում է անցկացրել երկրի երիտասարդական հավաքականի կազմում։ Պաշտպանը Ռումինիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 30 տարեկանում՝ 2004 թվականի մայիսին Իռլանդիայի դեմ ընկերական խաղում (0:1)։ Ընդհանուր առմամբ, Մարին հավաքականում անցկացրել է ինը խաղ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդին՝ Ռեզվան Մարին (ծնված 1997 թ.) շարունակում է հոր գործը։ Նա Ամստերդամի «Այաքսի» և Ռումինիայի հավաքականի կիսապաշտպան է[4]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռումինիայի չեմպիոն (2)՝ 2004/2005, 2005/2006 թթ.
  • Ռումինիայի սուպերգավաթի փոխչեմպիոն (1)։ 2006 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. «Fiul lui Petre Marin, Răzvan, e lider la juniorii Academiei Hagi » Căpitan la 15 ani» (ռումիներեն) — gsp.ro. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]