Ռեզնիչենկոյի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեզնիչենկոյի տուն
Տեսակբնակելի տուն և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հասցեул. Пушкинская, 47 / пер. Островского, 72, г. Ростов-на-Дону, Россия.
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ռեզնիչենկոյի տուն (ռուս.՝ Дом Резниченко), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Պուշկինի փողոցում (№ 47): Առանձնատունը կառուցվել է 1890-ական թվականների վերջին, ենթադրաբար, որպես օգոստափառ անձանց հյուրատուն[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տունը կառուցվել է Պուշկինի փողոցի և Օստրովսկու նրբանցքի խաչմերուկում՝ 1890-ական թվականների վերջին։ Սկզբնապես այն պատկանել է Կ. Ս. Ռեզնիչենկոյին, հետագայում տունը փոխել է մի քանի սեփականատեր։ Ըստ հնաբնակների հիշողությունների, տան մի քանի սենյակները նախատեսված էին օգոստափառ անձանց համար։ Թեև նման դեմքեր տանը ոչ մի անգամ չեն հյուրընկալվել, այնտեղ հաճախ եղել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ։

1920-ական թվականների սկզբին տունն ազգայնացվեց և հանձնվեց Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգին։ Տան բնակարանները հանձնվում էին Կարմիր բանակի բարձրաստիճան սպաներին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի տունը կառուցվել է «նեոբարոկկո» ոճով, գլխավոր ճակատը նայում է Պուշկինի փողոցին։ Շենքի հորիզոնական բաժանումը կատարված է միջհարկային գոտու և քիվերի շնորհիվ։ Առաջին հարկը երեսպատված է կոպտատաշ քարով։ Պատուհանի բացվածքները զարդարված են դեկորատիվ երեսկալներով։ Երկրորդ հարկի պատուհաններն ավարտվում են կանանց գլխիկներ ունեցող կամարաձև զարդաքիվերով։ Միջապատերը զարդարված են կորնթական օրդերի որմնասյուներով։ Շենքի ճակատը եզրագծում են ճակտոններով ատտիկոսները։ Երկրորդ հարկում տեղադրված են դեկորատիվ կռածո վանդակաճաղերով պատշգամբներ։ Տունը գրեթե չի փոխել իր սկզբնական տեսքը, փոխարինվել են միայն պատուհանները և քիվապատերի թումբերն ու վանդակաճաղերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — С. 33—39. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.