Ռեզա Աբբասիի թանգարան
Ռեզա Աբբասիի թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | District 7? |
Հասցե | Shariati Street? |
Հիմնադրվել է | սեպտեմբեր 1977 |
Կայք | rezaabbasimuseum.ir |
Ռեզա Աբբասիի թանգարան (պարսկերեն՝ موزه رضا عباسی, Muze-e Reza Abbasi) բացված 1977 թվականին Իրանի Թեհրան քաղաքի Շարիաթի փողոցում Հաջի Նասրեդդին Տուսի արդյունաբերության համալսարանի դիմաց[1]։ Անվանվել է պարսիկ մեծ նկարից Ռեզա Աբբասիի պատվին, որը ապրել է դեռևս Սեֆյանների ժամանակաշրջանում։
Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Իրանի Թեհրան քաղաքի Շարիաթի փողոցում, Սեյդ Հանդան կամրջի հարևանությամբ[2]։
Սրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս թանգարանում ներկայացված են նախապատմական ժամանակաշրջանից մինչև 19-րդ դարի արվեստի նմուշներ, որոնք ներկայացվել են մի շարք ցուցահանդեսներում։
Նախաիսլամական սրահը գտնվում է երրորդ հարկում։ Այնտեղ բացի այլ ցուցանմուշներից, կան նաև Սասանյանների ու Աքեմենյանների ժամանակաշրջանից մնացած ոսկե և արծաթե սպասք։
Իսլամական արվեստի նմուշները գտնվում են երկրորդ հարկում։ Այնտեղ ներկայացված են Սելջուկների, Տիմուրիդների, Սեֆյաններրի ժամանակաշրջանի կերամիկական և մետաղյա իրեր, ճարտարապետական տարրեր և տեքստիլ[3]։ Ամեն ժամանակշրջանի դահլիճ ունի իր առանձին գիրքը։
Գեղանկարչության և գրերի սրահը գտնվում է առաջին հարկում։ Այնտեղ է գտնվում «Շահնամե» գրքից նմուշներ։
Թանգարանի ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿԱռույցը, որտեղ հիմա գտնվում է թանգարանը, կահույքի և տան դեկորի ցուցահանդեսի սրահ։ Բայց շենքի ճարտարապետական առանձնահատկությունները և տեղանքը հարմար էին, և իշխանությունները գնեցին տարածքը։ Հանրության համար թանգարանը պաշտոնապես բացեց շահ Ֆարախ Պեխլեվիի կինը 1977 թվականի հոկտեմբերին։ Վերանորոգումը տեղի ունեցավ մեկ տարի անց, 1987 թվականին։ 1976-1979 թվականներին թանգարանի ղեկավարը Աիդին Ագադաշլուն էր։ 1979 թվականի վերջին կոսմետիկ վերանորոգման և տարածքի ընդլայնումից հետո թանգարանը վերաբացվեց այցելուների համար։ Բայց 1984 թվականին ներքին խնդիրների պատճառով թանգարանը փակվեց, սակայն մեկ տարի անց կրկին բացվեց։ Սակայն բացվելուց հետո թանգարանը երկար չաշխատեց և նույն տարում երրորդ անգամ փակվեց։ Վերջապես 2001 թվականի փետրվարի 3-ին վերակառուցումից հետո արդեն չորրորդ անգամ վերաբացվեց հանրության առաջ։ Ներկա պահին թանգարանը գտնվում է Իրանի մշակութային ժառանգության, ժողովրդկան արհեստների և զբոսաշրջության կազմակերպության հովանու ներքո։ Թանգարանի տնօրենը Շահրամ Խիդրաբադիյանն է[1]։
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանագարանում ներկայացված հավաքածուների տեսակները բազմազան են։ Արվեստի ստեղծագործություններն ընդգրկում են Մ.թ. ա. երկրորդ հազարամյակից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Ցուցանմուշները ցուցադրված են ժամանակագրական կարգով։ Այսպիսով, թանգարանի այցելուները կարող են տեսնել Իրանի մշակույթի, արվեստի, քաղաքակրթության էվոլյուցիան։ Իրանի այլ թանգարանների ֆոնին այս թանագարանի ցուցանմուշների դասավորվածությունը բացառիկ է։
Վերակառուցման և վերականգնման բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերակառուցման և վերականգնման բաժինը բաղկացած է նկարների, մետաղական իրերի և ձեռագրերի վերանորոգման երկու լաբորատորիաներից։ Իրանի լավագույն վերականգնողական արվեստանոցներից մեկն է։ Այդ պատճառով այս արվեստանոցում վերանորոգվում են Ռեզա Աբբասիի թանգարանի ձեռագրերը, այլև երկրի այլ թանգարանների ձեռագրերը։
Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի գրադարանն ունի տասը հազարից ավելի պարսկերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներով գրքեր։ Բացի այդ թանգարանում գտնվում է 50-ից ավելի պարսկական և 60-ից ավել արտասահմանյան ամսագրեր։
Հրատարակությունների բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը տպագրել է Իրանի արվեստի եւ պատմության վերաբերյալ տեղեկատվական գրականության զգալի ծավալը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 موزه رضا عباسی - ویکیپدیا
- ↑ «Planing Your Visit to Reza Abbasi Museum». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ آشنایی با موزه رضا عباسی - تهران - همشهری آنلاین