Jump to content

Ռեդվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղաքաղաք
Ռեդվան
37°50′44″N 41°36′22″E / 37.84556°N 41.60611°E / 37.84556; 41.60611
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՌեդվանի գավառակ
Այլ անվանումներԵզիդցվոց գյուղ, Եզիտվոց գյուղ, Ռդվան, Ռենդվան, Ռըդվան, Ռընդվան, Ռընտվան, Ռըտվան, Ռնդվան, Ռնտվան, Ռտվան, Տտվան, Րվան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1809 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, ասորիներ, թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ռեդվան (Աշխարհ)##
Ռեդվան (Աշխարհ)

Ռեդվան, գյուղաքաղաք (ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Ռեդվանի գավառակում[2]։ Հանդիսանում է համանուն գավառակի կենտրոնը։ Գտնվում էր Սղերդ գյուղաքաղաքից 35 կմ հարավ արևմուտք՝ Տիգրիսի ձախակողմյան Խարզան վտակի ձախ ափին՝ բարձունքի վրա։

Ռեդվանն ունի շոգ կլիմա։ Ջուրը վատորակ է։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը թուրքերի կողմից ենթարկվել են կոտորածի։ Ողջ մնացածները գաղթել են տարբեր երկրներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջերին ուներ 800 տուն հայ, քուրդ, ասորի և թուրք բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը ներկարարություն, կոշկակարություն, առևտուր, անասնապահություն և հողագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդվանում կար Ս. Աստվածածին և Ս. Գևորգ անուններով հայկական եկեղեցիներ։ Վերջին եկեղեցին ասորիների կողմից ստացել էր Մար Գորիս անվանումը։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդվանը բաժանված էր 5 թաղերի։ Բնակավայրում կար շուկա՝ 25-30 կրպակներով ու խանութներով։

Ռեդվանի շենքերն աղյուսից էին, անտեսք ու անհրապույր։

Գյուղաքաղաքում գործում էր ուսումնարան, որը կառուցվել էր Պոլսի միացյալ ընկերության ջանքերով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.)TÜİK.
  2. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 444
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 619