Ռեալգար
Արտաքին տեսք
| Ռեալգար | |
|---|---|
| Ընդհանուր | |
| Կատեգորիա | միներալների տեսակ |
| Բանաձև (կրկնվող միավորը) | AsS[1] |
| Նիկել-Շտրունցի դասակարգում | 2.FA.15a[2] |
| Դանա դասակարգում | 2.8.21.1 |
| Բյուրեղային համակարգ | Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ |
| Ենթակատեգորիա | arsenopyrite mineral group, special?[3] և սուլֆիդներ |
Ռեալգալ (ֆրանս․ realgar, արաբ. ռախջ ալ գհար - քարանձավի, հանքի փոշի), միներալ, AsS։ Պարունակում է 70,1% As։ Բյուրեղային համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է վառ նարնջակարմիր գույնի զուգահեռանիստեր։ Հանդիպում է հոծ հատիկային զանգվածների կամ փոշենման հողային կուտակների ձևով։ Փխրուն է, կարծրությունը՝ 1,5-2, խտությունը՝ 3560-3590 կգ/մ³։ Հանդես է գալիս, սովորաբար, աուրիպիգմենտի, անտիմոնիտի, կապարային, արծաթային և ոսկու հիդրոթերմալ հանքանյութերի հետ։ Արևի լույսի ազդեցությամբ քայքայվում և անցնում է դեղին աուրիպիգմենտի։ Ռեալգալը մկնդեղ ստանալու կարևոր հանքանյութ է։ Հանքավայրեր կան ԽՍՀՄ-ում (Անդրկովկասում), Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 612)։ |