Ռաֆիկ Ճաղարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիկ Ճաղարյան
Ծնվել է1917
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Ռաֆիկ Սարգսի Ճաղարյան (1917 - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Ճաղարյանը ծնվել է 1917 թվականին, Գետաշեն գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի Գետաշեն գյուղում։ 1937 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և անցել է ուսուցչական աշխատանքի։ 1939 թվականին ընդունվել է Երևանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1939 թվականի վերջին Ռաֆիկը զորակոչվել է կարմիր բանակ[1]։

Ճաղարյանը մասնակցել է սպիտակ ֆինների դեմ մղված մարտերին։ 1940 թվականի մարտի 9-ին Կարելական ռազմաճակատում, գնդի կոմիսար Սմիռնովի կյանքը փրկելիս, ծանր վիրավորվել է ։ Մարտում ցուցաբերած խիզախության համար քաջարի հրետանավորն արժանացել է «Խիզախության համար» մեդալի։ Ճաղարյանն Անդրբևեռում գտնվող զորամասերից մեկում ծառայելիս է եղել, երբ սկսվել է մեծ Հայրենականը։ Եվ պատերազմի առաջին օրերից Ռաֆիկը եղել է մարտական շարքերում և ակտիվորեն մարտնչել է թշնամու դեմ։ Ռազմաճակատային թերթերը շատ են գրել 14-րդ բանակի 10-րդ գվարդիական դիվիզիայի 29-րդ գնդի հրետանավոր, ավագ սերժանտ Ճաղարյանի մարտական սխրագործությունների մասին։ 1944 թվականի դեկտեմբերին «Զա ռոդինա» թերթում տպագրվել է «Հրետանավոր Ճաղարյանը գրոհում է» խորագրով հոդվածը։ 1945 թվականի մարտին Գդինյա քաղաքի մատույցներում թշնամու արկի բեկորը ջարդել է Ճաղարյանի ոտքը։ Նա փոխադրվել է հոսպիտալ և բուժվելուց հետո վերադարձել է տուն[1]։

Ճաղարյանը շուրջ 5 տարի կռվել է տարբեր ռազմաճակատներում։ Արժանացել է մի շարք շքանշանների ու մեդալների։ Պատերազմում շարքային զինվորից հասել է մարտկոցի հրամանատարի պաշտոնին։ Հայրենական պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Ճաղարյանը բնակություն է հաստատել Սևան քաղաքում և ակտիվորեն մասնակցել երիտասարդության, դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]