Ռաֆիկ Հովհաննիսյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիկ Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 15, 1931(1931-01-15)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 12, 1976(1976-10-12) (45 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ռաֆիկ Փառնակի Հովհաննիսյան (հունվարի 15, 1931(1931-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 1976(1976-10-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1961-1963 թվականներին սովորել է Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում՝ մասնագիտություն ընտրելով 19-րդ դարի հայ ժողովրդի պատմությունը։

Աշխատել է Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1964 թ. պաշտպանել է դիսերտացիա «Արևմտահայ ազգային ազատագրական շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը» թեմայով, ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական հրատարակության 6-րդ հատորի (1981) ստեղծմանը[1], գրել 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմի, Սան Ստեֆանոյի պայմանագրի և Բեռլինի կոնգրեսի, հայկական հարցի, XIX դարի 70-80-ական թվականների ագգային-ագատագրական շարժումների, 80-ական թվականների ինքնապաշտպանական մարտերի (Զեյթուն, Սասուն) վերաբերյալ գլուխները։

«Արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը 19-րդ դարի 70-80-ական թթ.» (1965) աշխատության մեջ հարուստ փաստական նյութի, արխիվային փաստաթղթերի ու աղբյուրների հիման վրա նորովի մեկնաբանելով XIX դ. վերջին երեսնամյակի ազգազատագրական շարժումները` տվել է Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպության պատմությունը, նրա տեղն ու դերը, նշանակությունը ազատագրական շարժումների պատմության մեջ։

Մամուլում տպագրել է պատմագրական մի շարք հոդվածներ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Լարիսա Անդրանիկի Հովհաննիսյան (1932 թ.)
  • Ավագ որդին՝ Վարդան Հովհաննիսյան
  • Դուստրը՝ Անահիտ Հովհաննիսյան
  • Կրտսեր որդին՝ Դավիթ Հովհաննիսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։