Ռաֆիկ Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռաֆիկ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Ռաֆիկ Սերգեյի Աբրահամյան
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱՖԻԿ ՍԵՐԳԵՅԻ.jpg
25 հուլիսի, 1967 - 25 հունվարի, 1993
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Առաջաձոր, Մարտակերտ
Մահվան վայր ԼՂՀ Կիչան-Ղազանչի, Արցախի Հանրապետություն
Մարտեր/պատերազմներ Արցախյան ազատամարտ
Պարգևներ Arzhakh-Ariutyan-hamar-medal.png

Ռաֆիկ Աբրահամյան (25 հուլիսի, 1967, Առաջաձոր, Մարտակերտ - 25 հունվարի, 1993, Կիչան-Ղազանչի, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Աբրահամյանը ծնվել է 1967 թ. հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է ուկրաինական Չեռնոբիլ քաղաքում, այնուհետև Վորոշիլով գյուղի տանկային ստորաբաժանումներից մեկում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես բանվոր։

Կամավորագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատում։ Մասնակցել է Կիչանի, Ղազանչիի, Չլդրանի պաշտպանական մարտերին։ Իր դիպուկ կրակով ոչնչացրել է թշնամու տասնյակ միավոր զրահատեխնիկա։ Զոհվել է 1993 թ. հունվարի 25-ին Կիչան-Ղազանչի ուղղությամբ տեղի ունեցած մարտի ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]